A+ A A-

Ինչպես հասկանալ, որ նա սիրում է

Սիրում է - չի սիրումՍիրում է - չի սիրում: Անմոռուկով դեռ մեր տատիկներն են գուշակել, և այդ ոչ խորամանկ մեթոդը նրանց լիովին բավարարում էր: Իսկ մենք ժամանակակից մարդիկ ենք և հասկանում ենք, որ ավելի լավ է դիմել հոգեբանության օգնությանն ու հասկանալ, թե արդյոք նա սիրում է, թե ոչ:
Մի մոռացեք պարզ կանոնը. 
Քաղաքավարի տղամարդը հարցնում է` կարո՞ղ եմ գալ, կարո՞ղ եմ դիմավորել, կարո՞ղ եմ օգնել:
Լավ տղամարդն ասում է` կգամ, կդիմավորեմ, կօգնեմ:
Սիրող տղամարդը գալիս է, դիմավորում է, օգնում է:

Անկեղծ հոգատարություն

Սիրող տղամարդը շատ զգայուն է իր սիրելիի կարիքների ու ցանկությունների հանդեպ:
 Նա ձգտում է ազատել նրան կենցաղային խնդիրներից ու տհաճություններից, իր վրա է վերցնում հոգսերը, խնամում ու հոգ է տանում: Սիրող տղամարդը միշտ պատրաստ է լուծել իր սիրած կնոջ կենցաղային խնդիրներն ու անում է դրանք առանց հիշեցումների: Եթե անգամ նա գլուխ չի հանում, ապա մասնագետ է գտնում կամ գործի է դնում իր ընկերական շրջապատին: Սիրող տղամարդու համար կարևոր է, որ իր կինն իրեն տաք ու հարմար զգա: Նա հոգ է տանում իր առողջության և տրամադրության մասին: Սիրող տղամարդը պատրաստ է փոխվել 
հանուն իր սիրած կնոջ, պատրաստ է փոխել իր սովորությունները: 
Սիրում է - չի սիրում
 

Նվերներ

 
Սիրող տղամարդը հիշում է իր սիրելիի նախասիրություններն ու սովորությունները: Նա ի վիճակի է շրջել ողջ քաղաքով մեկ, որպեսզի գնի հենց այն վարդերը, որոնք երջանկացնում են իր սիրելիին: Նա կգտնի այն ներկայացման տոմսերը, որ իր սիրելին երազում է տեսնել: Շատ կանայք համարում են, թե որքան թանկարժեք է նվերը, այնքան տղամարդն ավելի շատ է սիրում իրենց: Սակայն դա այնպես չէ: Կնոջ վրա մեծ գումարների ծախսելու պատրաստակամությունը կարող է պայմանավորված լինել բազմաթիվ գործոններով, սակայն դա չի կարող իսկական սիրո ցուցիչ լինել: Հաճախ դա կնոջը «գնելու» կամ իրենով անելու համար է արվում: Ճիշտ է` կան նաև երջանիկ բացառություններ:

Հարգանք, համբերություն և զոհաբերություններ

Սիրող տղամարդը երբեք ոչինչ չի պարտադրում իր սիրելիին, նա համբերատար կարող է սպասել, մինչև իր սիրելին ինքնուրույն պատրաստ լինի փոփոխությունների: Նա պայմաններ չի թելադրում, քանի որ նրա համար կարևոր է, որ կինն իր կողքին լինի ու սիրի իրեն առանց որևէ պարտադրանքի: 
Սիրող տղամարդը հարգում է կնոջը: Նա չի խուսափում ցանկացած թեմայի խոսակցություններից: Սիրած կինը հետաքրքիր է նրան ամեն ինչով: Սիրող տղամարդը չի փորձում իրեն ենթարկել կնոջը, նա համբերատար է վերաբերվում կնոջ սովորություններին ու արարքներին: Դա իհարկե չի նշանակում, որ դա կարող է միշտ տևել. քանի դեռ նա հասկանա, որ իր սերը փոխադարձ է, կսկսի թելադրել իր կանոնները: Սակայն սկզբից կինը լիակատար ազատություն է ստանում: Սիրող տղամարդը պատրաստ է զոհաբերել իր ազատ ժամանակը, քունը, հանգիստը հանուն սիրած կնոջ: 

Սիրո ևս 7 նախանշան

  • Նա միշտ առիթ կգտնի սիրելիի կողքին գտնվելու համար, հաճախ կզանգի, երբեմն ամենաանհիմն պատճառներով:
  • Նա փորձում է սիրելիին ծանոթացնել իր ընկերների և հարազատների հետ: Նա չի թաքցնում իր սիրելիին, երբ շրջապատված է կանանցով: 
  • Նա հպարտանում է իր սիրելիի հաջողություններով ու առավելություններով: Նրա համար կարևոր է, որ շրջապատում իմանան, թե ինչ հրաշք է իր սիրելին:
  • Նա աշխատում է դուր գալ սիրելիի ընկերներին և հարազատներին: 
  • Նա անկեղծորեն հետաքրքրվում է կնոջ գործերով, լսում է նրան, երբ կինը պատմում է իր առօրյայի մասին և չի ընդհատում նրան: Ընդ որում նա իսկապես լսում է կնոջը, այլ ոչ թե ձև տալիս, թե լսում է, իսկ մտքերով թռչում հեռուներ: 
  • Նա ամեն կերպ ցանկանում է արդարացնել կնոջը և եթե անգամ հասկանում է, որ կինը սխալ է, նրա կողքին է մնում, որպեսզի պաշտպանի կամ աջակցի: 
  • Կնոջ ցավը նա ընկալում է որպես իր սեփականը: Նա անգամ կարող է արտասվել, երբ տեսնում է, որ իր սիրելին իրեն լավ չի զգում, իսկ ինքը ոչինչ չի կարող անել: 
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries