A+ A A-

Աղջիկների սխալները հարաբերություններում

Աղջիկների սխալները հարաբերություններումՀաճախ մենք փչացնում ենք հարաբերությունները` փորձելով դրանք ավելի լավը դարձնել: Ընդ որում աղջիկների սխալների ցուցակը բավականին կայուն է:

Սխալ  1 | Լինել այնպիսին, ինչպիսին իրականում չես 

Արմինեն համր ֆիլմերի սիրահար է, սիրում է ծխող կանանց, սեքսուալ զուգագուլպաներ և Անջելինա Ջոլիին: Ավելի ճիշտ նա կարծում է, թե զուգագուլպաներով և կարմիր շրթներկով նա նման կլինի Անջելինա Ջոլիին, և տղաները հերթ կկանգնեն նրա հետևից: Սակայն Արմինեն իրականում շատ կենսուրախ է, և եթե աշխարհում տղամարդիկ չլինեին, նա կհագներ ցածր կոշիկներ և փիսիկներով շրջազգեստներ և ընդհանրապես չէր դիմահարդարվի: Սակայն տղամարդկանց սովորաբար այդպիսի աղջիկներ դուր չեն գալիս: Ուստի Արմինեն, սիրահարվելիս, դառնում է իսկը Անջելինա Ջոլի: Այո, նա հասնում է իր նպատակին. հերթական օբյեկտը սիրահարվում է, սակայն մի քանի օր անց նույն օբյեկտը հայտնաբերում է, որ ծանոթացել է կին-վամպի հետ, իսկ նա պարզվում է Պեպպին է: 
Հետևություն
Կերպարային խաղերը լավ են անկողնում, իսկ իրական կյանքում հարկ չկա ներկայանալ այնպիսին, ինչպիսին իրականում չես: Պետք չի ներկայանալ ուրիշի կերպարի ներքո, քեզ պետք է այնպիսի մեկը, ով քեզ կսիրի այնպիսին, ինչպիսին կաս: Ոչինչ, որ ասում են, թե կյանքը բեմ է, մենք` դերասան, պետք չի այդ խոսքերը հասկանալ բառացիորեն:

Սխալ  2 | Նրա կողքին լինել ամեն իր

«Եթե մենք միասին ենք, դա նշանակում է, որ մենք ամեն ինչում ենք միասին»,- ասում է Կարինեն: Եվ հենց նրա կյանքում ինչ-որ մեկը հայտնվում է, նա դառնում է իսկական տիզ:
Պատրաստվում ես ընկերներիդ հետ գնալ ֆուտբոլի խաղ դիտելու՞: Գնացինք միասին: Եվ ողջ երեկո Կարինեն տղամարդկանց շրջապատում է` փորձելով հասկանալ, թե ինչ են նրանք խոսում:  Մոտակայքու՞մ ես աշխատում: Գնացինք միասին: Կուրսայի՞ն ես գրում: Գրում ենք միասին: Նա ընկերոջ հետ գեղեցկության սրահ է գնում, ընկերուհիների հետ է հանդիպում: Նրանք միասին շոփինգ են անում: Մի քանի ամիս անց հերթական տղան անհետանում է` «ես ուզում եմ մենակ մնալ» խոսքերով:
Հետևություն
Անգամ եթե արքայազնդ խենթի պես քեզ է սիրահարված և երազում է ձեր դռան մոտ քնել, անգամ եթե նույն շենքում եք ապրում, նույն համալսարանում սովորում, յուրաքանչյուրդ պետք է անձնական տիրույթ ունենաք: Առանձին անցկացրած երեկոն չի սպանի ձեր զգացմունքները, ընդհակառակը` կհասցնեք կարոտել միմյանց:

Սխալ 3 | Փորձել ուղղել նրան

Սեդան տարրական դասարանների ուսուցչուհի է: Կարծես իր մասնագիտությունը խորը հետք է թողել նրա կյանքում: Ամեն անգամ, երբ նրա կյանքում նոր տղամարդ է հայտնվում, նա անցնում է «ուղղիչ աշխատանքների»` այս մի կեր, այս մի հագիր, այստեղ մի գնա: Եվ ի՞նչ: No boyfriend, no boyfriend…
Հետևություն
Պետք չի ստանձնել դաստիարակի, ոճաբանի կամ բժշկի դերեր: Քո կողքին նա ուզում է երջանիկ լինել, այլ ոչ թե իրեն մեղավոր զգալ: Քեզ դուր կգա՞ր, եթե քեզ ասեին, թե ինչ հագնես, ինչ ուտես և ում հետ շփվես:

Սխալ 4 | Փորձել նրան մանիպուլյացիայի ենթարկելԱղջիկների սխալները հարաբերություններում

«Տղամարդիկ լրբերին են սիրում»,- վստահ է Ալլան: Նա տղամարդկանց հետ վարվում է այնպես, ինչ ցանկանում է: Սրճարան չտարա՞վ. մի քանի օր հեռախոսին չի մոտենում: Նրա հետ գնումների չեկա՞վ. չի թողնում, որ մատով դիպչի իրեն: Երբ սիրահարության առաջին պահերն անցնում են, տղամարդու մոտ հիացմունքը փոխվում է տհաճության: Եվ Ալլայի հերթական սիրավեպն ավարտվում է թեժ վեճերով և վիրավորանքներով:
Հետևություն
Վատ աղջիկները միայն հոլիվուդյան ֆիլմերում են վերջում միլիոն դոլար ստանում և հանդիպում երազանքի տղամարդուն: Կյանքում հիսթերիկի ու լրբի համբավից բացի ոչինչ քեզ չի սպասվում: 

Սխալ 5 | Հեռուն գնացող պլաններ կազմել

«Տղամարդիկ լուրջ հարաբերությունների պատրաստ հալալ կաթնակեր աղջիկներին են սիրում»,- հայտարարում է Մարինեն: Իսկ իր լուրջ մտադրությունները նա ցուցադրում է արդեն երրորդ հանդիպման ժամանակ: «Դու ի վիճակի ե՞ս ընտանիք պահել»,- հարցնում է նա: «Ի՞նչ պլաններ ունես ամռան համար: Երևի Վրաստան կգնանք: Ասում են` այնտեղ այդքան էլ թանկ չէ»: «Երեխաների սիրում ե՞ս: Իսկական տղամարդիկ սիրում են երեխաներին»: Իսկական տղամարդը շտապ սկսում է սրճարանի վթարային ելքը փնտրել:
Հետևություն
Անգամ եթե դու, ասենք, պատրաստվում ես ողջ կյանքդ նոր ծանոթիդ հետ անցկացնել, պետք չի բարձրաձայնել մտքերդ: Եվ բանն անգամ այն չէ, որ կարող ես վախեցնել դիմացինիդ, այլ այն, որ նա դեռ պետք է շատ ջանք թափի, որպեսզի արժանանա քո կողքին գտնվելու պատվին, հասկանում ե՞ս:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries