A+ A A-

Ինքնադիմանկար. Տիգրան Բարխանաջյան

Ինքնադիմանկար. Տիգրան ԲարխանաջյանԵրիտասարդ նկարիչ Տիգրան Բարխանաջյանի գործերը գնահատվել են ժամանակակից բազմաթիվ արվեստագետների կողմից: «Այսօր գործ ունենք մի ստեղծագործողի հետ, ով մեզ է նվիրում շատ լուսավոր, շատ պայծառ և լավատես ստեղծագործությունների շարք: Տիգրանին արվեստասեր լայն հասարակությունը դեռ պետք է ճանաչի»,-Տիգրանի ցուցահանդեսներից մեկում հայտարարել է նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը: Ստեղծագործական որոնումները նրան թեմատիկ բազմազանության են մղում: Գեղագիտական արժեքներ նա գտնում է դասական արվեստի միջավայրում` 17-18-րդ դարերի արեւմտաեվրոպական, մասնավորապես հոլանդական նկարչության մեջ: 
Գյումրու Մերկուրովի անվ. գեղարվեստի դպրոց, Երեւանի Թերլեմեզյանի անվ. գեղ. ուսումնարան, ապա Գեղարվեստի պետական ակադեմիա. այսպիսին է եղել Տիգրանի պրոֆեսիոնալ կրթության ճանապարհը: 2003 թ. – ից նկարիչների միության անդամ է: Արվեստասեր հասարակությանը բազմիցս ներկայացել է ցուցահանդեսներով : Արդեն 7 տարի է, համագործակցում է Արամե պատկերասրահի հետ. այնտեղ ցուցադրվում և վաճառվում են նրա գործերը: Այժմ աշխատում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Ինքնադիմանկար. Տիգրան Բարխանաջյան

Ինչպես շատ երեխաներ, ես էլ խզբզելու ակնհայտ հակում ունեի փոքր տարիքում.

Նկարելուս հետ կապված մանկական ամենատպավորիչ հիշողությունս  մատիտով նկարած լուցկու բացված տուփն է: Այդ նկարս ուղղորդել էր ծնողներիս, որ ինձ ուղարկեն նկարչության: Ընտանքիում նկարիչներ չկային. ծնողներս ինժեներներ էին: Բայց ծնողներս 12 տարկանում ինձ ուղարկեցին Գյումրու  Մերկուրովի անվան նկարչական հայտնի դպրոցը: Ապա 1991 թ. ից նկարչական կենսագրությունս կապվեց Երևանի հետ:

Ուսուցիչներս` 

Ինձ` որպես նկարիչ ձևավորելու համար,  մեծ նպաստ ունեն իմ ուսուցիչները` ՓարավոնՄիրզոյան, Գրիգոր Ազայան, Աշոտ Մաթևոսյան և այլք….Մեծապես ազդվել եմ իմ առաջին ուսուցչից` Սամվել Լաճիկյանից: 
Ռեալիստական մտածողություն ունեմ և որքան էլ որ շեղվեմ, առանցքը մնում է ռեալիզմը, բայց…

Անցյալի դասական արժեքների մեջ փորձում ներդաշնակության, գեղեցկության ու մաքրության ձևեր ու իդեաներ գտնել ու ներդաշնակեցնել ներկայի հետ: Նկարներիս ռեալիստական թեմաների մեջ, սակայնմ բանաստեղծական-քնարական տրամադրություններն են իշխում:
Ինքնադիմանկար. Տիգրան ԲարխանաջյանԱզդվել եմ`

Ֆլամանդական դպրոցից կամ ասում են «Փոքր հոլանդացիներ». նրանց մտածողությունը հարազատ է ինձ:  Հայ իրականության մեջ` Ժանսեմից (մի պահ անգամ կախվածություն էի նկատում այս նկարչից),  Սուրենյանացից, Բաշինջաղյանից, Եղիշե Թադևոսյանից: 

Ինքնաբուխ ցանկությամբ պարբերաբար անդրադարձ կատարել եմ հոգևոր թեմաներին.

Աստվածաշունչն ինքն արդեն թեմաների թեմա է, յուրահատուկ մտածողություն., այն դասական արվեստի մտածողության առանցնքն է եղել: Ու այս թեմաներով ստեղծագործելուն նպաստել են նաև հոգևոր դաստիարակությունս: Հիշողությանս  մեջ լուսավոր հուշ են  մնացել իմ հավատացյալ տատիս և պապիս կերպարները. նրանք ինձ համար քրիստոնյա մարդու, հայի կատարելատիպեր են, նրանք լուրջ ազդեցություն են թողել իմ հոգևոր մտածողության վրա: Թերևս նաև սա էր պատճառը, որ Գեղարվեստի ակադեմիայում դիպլոմային թեմաների ազատ ընտրության ժամանակ վերցրի «Խորհրդավոր ընթրիքը»: Սա արվեստում ամենախորը և բարդ թեմաներից է, բայց այդ բարդության հետ մեկտեղ, հնարավություն է տալիս քո նկարչական ձիրքն ու կարողությունները  դրսևորելու:  Նկարեցի «Խորհրդավոր ընթրիքը» և 10 տարի անց, որոշեցի նվիրել Մայր Աթոռին Սուրբ Էջմիածնին. միակ ցանկությունս էր, որ նկարս կախվեր (ու ամենահարմար տեղն, ըստ իս, Մայր Աթոռն էր): Նվիրելուց որոշ ժամանակ անց, ասացին, որ Վեհափառ Հայրապետը ցանկություն է հայտնել հանդիպելու: Զրույցի ընթացքում անսպասելի առաջարկ եղավ աշխատելու Մայր Աթոռում: Արդեն 2 տարի է, ինչ այստեղ եմ  ու շարունակում եմ ստեղծագործել հոգևոր խաղաղություն ու մեծ էներգիա ներնշնչող այս միջավայրում:
 
 Զրուցեց`  Զարուհի Դիլանյանը
 
 
 
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries