A+ A A-

Ինչպես տառապել անպատասխան սիրուց

Ինչպես տառապել անպատասխան սիրուց1. Վերցնում ենք «մարդ» մակնիշի մի էակ: Եթե տղա եք` վերցնում ենք աղջիկ, եթե աղջիկ` տղա: 
2. Սկսում ենք ուրբաթ երեկոյան ժամը 8-ից: Պառկում ենք անկողնում: Դա պետք է տևի 60 րոպե: Եթե դռան հետևում հարազատներից մեկը կա, ապա ինչ-որ ծանր բանով փակում ենք դուռն ու բոլոր հարցերին լացակումած ձայնով պատասխանում. «Ամեն ինչ լավ է, ինձ հանգիստ թողեք»:
2.1 Լացակումած ձայնը գալիս է ութ րոպե լացից հետո: Լացել պետք է անձայն:
3. Վերադառնում ենք 2-րդ կետին: Հիմա պետք է մտածենք: Մտածում ենք հերթով.
ա) որքան լավն է մեր սիրո օբյեկտն ընդհանուր առմամբ,
բ) որքան լավն է մեր սիրո օբյեկտը մասնավորապես,
գ) որքան անհասանելի է նա,
դ) որքան լավն ու հիասքանչ է նա:
4. Հիմա խորանում ենք: Մտածում ենք հետևյալը.
ա) ոչ-ոք նման ժպիտ չունի, 
բ) ոչ-ոք նման ձայն չունի:
Այս պահին շեշտը դնում ենք «ոչ-ոք»-ի վրա:
5. Հիմա ավելի ենք խորանում: Թեման անհնարինությունն է: Մտածում ենք, թե ինչ ափսոս, որ մենք չենք կարող միասին լինել:
6. Հիմա ավելացնում ենք «երբեք»-ը: Ինչ ափսոս, որ մենք երբեք չենք կարող միասին լինել:
7. Մտածում ենք «երբեք»-ի մասին մանրամասնորեն: Պատկերացնում ենք մենավոր ծերություն ու չհաջողված կյանք:
8. Լացում ենք անձայն, կծում շրթունքները:
9. Ավելացնում ենք ողբերգություն և հանգստանում: Թեքվում ենք մեջքի վրա: Պառկում ենք այնպես, որ արցունքները հոսեն ականջների մեջ: Շրթունքները դեռ չենք կծում:
10. Ընդմիջում: Դուրս ենք գալիս սենյակից, գնում լոգասենյակ, լվացվում: Նայում ենք հայելու մեջ. քիթը պետք է կարմիր և ուռած լինի: Եթե չէ` ուրեմն գլուխ եք պահել:
11. Վերադառնում ենք սենյակ, պառկում ազատ դիրքով ու մի քիչ նիրհում: Պետք է ուժ հավաքենք ողջ գիշերվա համար:
12. Ուղիղ կեսգիշերին նստում ենք համակարգչի դիմաց, սիրո օբյեկտի նկարը բացում ենք, միացնում ռոմանտիկ երաժշտություն: Մկնիկի սլաքով շոյում ենք օբյեկտի հոնքերը, շրթունքները, այտերը: Շշնջում ենք` երբեք, երբեք (10 րոպե):
13. Ընդմիջում: Թեյ (15 րոպե):: 
14. Հեռացնում ենք օբյեկտի նկարը էկրանից, մեղեդու ձայնն ավելի բարձր ենք դնում: Փակում ենքԻնչպես տառապել անպատասխան սիրուց աչքերն ու պատկերացնում մեզ և նրան կյանքի տարբեր իրավիճակներում:
15. Դողում ենք այնպես, կարծես հենց նոր ուշքի եկանք: Ոչինչ չասող հայացքով զննում ենք մեզ շրջապատող առարկաները: Գիտակցում ենք, որ մեր սիրո օբյեկտը մեզ հետ չէ: Լացում ենք (40 րոպե):
16. Սոցիալական ցանցում գտնում ենք մեր օբյեկտին ու ուսումնասիրում վերջին չորս տարվա ընթացքում նրա կատարած ամեն գործողություն:
17. Ռոմանտիկ մեղեդին փոխում ենք ողբերգականով:
18. Անիծում ենք բախտն ու մեր դժբախտ սերը:
19. Առավոտյան ժամը 7-ին պառկում ենք քնելու` շշնջալով` երբեք, անհնար է:
20. Հաջորդ երեք օրվա ընթացքում կրկնում ենք նույն ծիսակարգը` ողջ օրը լսելով նույն երաժշտությունն ու ողջ գիշեր արտասվելով:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries