A+ A A-

10 հարց, որ պետք չէ տալ տղամարդուն

10 հարց, որ պետք չէ տալ տղամարդունԵրբեմն մի սխալ հարցը (հատկապես եթե այն անընդհատ կրկնվում է) կարող է կործանել անգամ ամենաամուր հարաբերությունները: Եվ այսպես, ինչ չի կարելի հարցնել սիրած մարդուն:
Այս զգեստն ինձ գիրացնու՞մ է
Սա ամենասարսափելի հարցն է, որ կարող եք տալ ձեր տղամարդուն: Հիշեք` բոլորը սիրում են ինքնավստահ աղջիկներին, իսկ այդ հարցը մատնում է ձեր անինքնավստահությունը: Ուստի ավելի լավ է այս հարցն ուղղել մայրիկին, քրոջը, ընկերուհուն կամ էլ անձնական ոճաբանին:
Ինչի՞ մասին ես մտածում
Այս հարցի ամենատարածված պատասխանը «Ոչ մի բան»-ն է: Եվ դա այդպես է. մարդիկ երբեմն կարող են մտածել ամեն ինչի և ոչնչի մասին միաժամանակ: Այս հարցի անընդհատ կրկնությունը խոսում է նրա մասին, որ դուք նյարդայնանում եք նրա բացակա հայացքից կամ ցանկանում եք ղեկավարել նրա մտքերը:
Եթե կարողանայիր համբուրել ընկերուհիներիցս մեկին, ու՞մ կընտրեիր
Այս հարցը նյարդայնացնում է, քանի որ ինչ անուն էլ նա տա, դա դժվար ձեզ ուրախացնի: Իհարկե դուք իրականում ուզում եք, որ նա պատասխանի, որ անգամ 10 միլիոն դոլարի դիմաց նրանցից ոչ մեկին չի համբուրի, բայց տղամարդիկ դժվար այդքանը հասկանան:
Քանի՞ երեխա ենք մենք ունենալու
Եթե ուզում եք, որ ձեր սիրելին փախչի ձեզնից և այլևս չվերադառնա, ապա շտապ հարցնում եք սա ու10 հարց, որ պետք չէ տալ տղամարդուն հանգստանում: Իհարկե խոսքը գնում է հարաբերությունների սկզբնական շրջանի մասին: 
Եթե ես ավտովթարի ենթարկվեմ և մահանամ, որքա՞ն ժամանակ հետո նոր ընկերուհի կունենաս
Իսկ որքան դու՞ք կսպասեք, եթե նա, Աստված չտա, մահանա: Գուցե ձեր երազանքի տղամարդուն հանդիպեք հենց ձեր սիրելիի թաղման ժամանակ: Սիրո մեջ ոչինչ հնարավոր չէ գուշակել: Բացի այդ տղամարդիկ չեն սիրում, երբ մենք առանց որևէ պատճառի մեզ զոհ ենք ներկայացնում:
Կնեղվե՞ս, եթե գամ ձեր տղայական խնջույքի
Իհարկե նա կնեղվի: Տղամարդիկ իրենց գործերն ու խոսակցություններն ունեն, և երբեմն պետք չի իմանալ, թե ինչ են խոսում նրանք: Այդ պահին պատկերացրու, թե ինչ կլիներ, եթե նա գա ձեր աղջկական հավաքին ու ներկա լինի ձեր բամբասանքներին ու քննարկումներին:
Անընդհատ այն աղջկան ես նայում, հավանում ե՞ս
Այս հարցը նույնպես մատնում է ձեր անինքնավստահությունը: Եվ դա սեքսուալ չի: Նա ձեզ հետ է և ոչ նրա, ուստի պետք չի ամեն մանրուքից խանդի տեսարան սարքել ու խնդիրներ առաջացնել:
Քանի՞ ընկերուհի ես ունեցել մինչև ինձ
Մի՞թե դուք իսկապես ցանկանում եք իմանալ այդ հարցի պատասխանը: Եվ ի՞նչ է դա ձեզ տալու: Իսկ դուք քանի՞ ընկեր եք ունեցել: Անցյալը փոխել հնարավոր չէ, բացի այդ ամեն մարդ էլ գաղտնիքների իրավունք ունի: 
Ու՞մ ես ավելի շատ սիրում` ի՞նձ, թե՞ մայրիկիդ
Տղամարդկանց 99%-ը չգիտի, թե որն է այս հարցի ճիշտ պատասխանը: Մոր և սիրելիի հետ հարաբերությունները լրիվ տարբեր բաներ են, ուստի պետք չի դրանք համեմատել: 
Ինձ իսկապես սիրու՞մ ես
Այս հարցը հավասարազոր է նրան, որ ասեք` «Ես չեմ հավատում քո սիրուն»: Բայց դուք դա չեք ուզում ասել, չէ՞: Որոշ տղամարդիկ չեն սիրում խոսել զգացմունքների մասին, նրանք դրանք արտահայտում են արարքների միջոցով: Դա պետք է բավարար լինի:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries