A+ A A-

Ձեր կոշիկն ու ձեր բնավորությունը

Բարձրակրունկ կոշիկներԿնոջ կոշիկները կարող են շատ բան ասել նրա բնավորության մասին: Բացահայտում ենք կանանց :)

Բարձրակրունկ կոշիկներ

Բարձր և բարակ կրունկներով կոշիկներ նախընտրող կանայք սիրում են լինել ուշադրության կենտրոնում: Նրանք համարում են, որ աշխարհը թատրոն է, բայց դերասանուհին պետք է մեկը լինի: Քմահաճ և մի-փոքր երես առած այս կանայք հաճախ օգտագործում են իրենց կանացիությունը նպատակին հասնելու համար: Հոգու խորքում նրանք համոզված են, որ տղամարդիկ ստեղծված են, որպեսզի լինեն իրենց ոտքերի տակ: 

Բալետկաներ

Այսպիսի կոշիկ նախընտրում են բարեհամբույր, նուրբ, մի-փոքր ձանձրալի կանայք, ովքեր հոգու խորքում չեն ցանկանում ընդունել, որ մանկությունն ավարտվել է: Նրանք շատ ուշ են մտերմանում անծանոթների հետ: Որպես կանոն գլուխ են հանում նորաձևությունից և միշտ կրում են ամենավերջին նորույթները: Նրանք ուշադիր են, մեծահոգի և հաճախ տղամարդկանց մոտ արթնացնում են նրանց պաշտպանելու ցանկություն:Բալետկաներ

Կոպիտ կոշիկներ

Ծանր «զինվորական» կոշիկներ նախընտրող կանայք, որպես կանոն, մի-փոքր ինքնամփոփ են և եսակենտրոն: Նրանք չեն վստահում մարդկանց և օգնություն են խնդրում միայն այն դեպքերում, երբ ոչինչ այլևս հնարավոր չէ անել: Նրանք շուտ են հասունանում և բավականին խելացի են:Կոպիտ կոշիկներ

Սպորտային կոշիկ

Սպորտային կոշիկի սիրահարները հիմնականում գաղափարների աղբյուր են լինում: Նրանք ստեղծարար են, սիրում են ճանապարհորդել. չեն կարողանում երկար ժամանակ նույնը տեղում մնալ: Նրանք սիրում են շրջապատել իրենց ընկերներով և սիրելի մարդկանցով, իսկ նրանց բացակայության դեպքում կարող են շատ խորը դեպրեսսիայի մեջ ընկնել: Նրանք համարում են, որ ամեն ինչ պետք է հարմարավետ լինի, ինչպես իրենց կոշիկը:Սպորտային կոշիկ

Նորաձև կոշիկ

Գորշ ամբոխից տարբերվելու ցանկությունն այս կանանց մոտ նույնքան բնական կարիք է, որքան, օրինակ, շնչելը: Նրանք համոզված են, որ մարդկանց ընդունում են հագուստով, ինչու չէ նաև ճանապարհում հագուստով: Կյանքն իրենց համար սնդուսափայլ ամսագրի էջերի հավաքածու է: Նորաձև կոշիկ

Տանգետկա կամ պլատֆորմա

Այսպիսի կոշիկի սիրահարները բավականին հաճախ ընտրության տանջանքների մեջ են լինում. ցանկանում են հասցնել ամեն ինչ ու միանգամից, բայց միշտ չէ, որ դա նրանց մոտ ստացվում է: Նրանք ինքնավստահ են, սիրում են ղեկավարել, հրամաննել տալ, պրակտիկ են և հաճախ իրենք էլ զարմանում են սեփական հաջողություններից: Նրանք համարում են, որ սիրելի մարդու ընտրությունը կարևոր գործ է, ուստի գրեթե երբեք չմտածված քայլերի չեն դիմում:Տանգետկա կամ պլատֆորմա
Իսկ ի՞նչ կոշիկ եք կրում դուք:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries