A+ A A-

Տղամարդկանց սովորությունները, որոնք նյարդայացնում են կանանց

Տղամարդկանց սովորությունները, որոնք նյարդայացնում են կանանց
Մեզանից ո՞վ թերություն չունի: Իդեալական տղամարդիկ, ինչպես և կանայք, բնության մեջ գոյություն չունեն:
 Սակայն կան թերություններ, որոնք մենք դժվարությամբ, սակայն կարողանում ենք հանդուրժել: Եվ իհարկե կան որոշները, որոնք ոչ մի դեպքում չենք հանդուրժում և նյարդայնանում ենք դրանից: Տեսնենք, թե տղամարդկանց այդ ո՞ր թերություններն են, որ նյարդայնացնում են կանանց:
  • Փնթիություն, անփութություն: Կանանց մեջ հաստատ կգտվեն «երջանիկներ», ում բախտ է վիճակվել աշխատել կամ հանդիպել քրտնքի հոտ արձակող տղամարդու հետ: Նման շփումից ստացած հաճույքը հնարավոր չէ նկարագրել բառերով: Գրեթե նույն ռեակցիան լինում է նաև կեղտոտ նասկիներից, որոնք, չգիտես ինչու, միշտ ծակ են և հպարտորեն ցուցադրվում են հատակին: Եթե դուք նման տղամարդ եք, ապա ձեզ հետ ապրող կնոջը կարելի է միայն ցավակցել:
  • Տղամարդկային եսասիրություն: Եթե երկուսով հյուր եք գնում, իսկ դու սիրած կնոջդ ուշադրություն չես հատկացնում, առանձնանում ես տղաների հետ, քննարկում երեկվա ֆուտբոլի խաղը, ապա դա տղամարդկային եսասիրություն է: Աշխատիր անգամ ընկերների շրջապատում ուշադրություն հատկացնել ընկերուհուդ:
  • Ալկոհոլի չարաշահում: Այս զազրելի նախասիրությունը լիովին հիմնավորված տհաճություն էՏղամարդկանց սովորությունները, որոնք նյարդայացնում են կանանց առաջացնում կանանց մոտ: Շատ հնարավոր է, որ ալկոհոլի հանդեպ չափից դուրս մեծ սերը պատճառ հանդիսանա ձեր կռիվների և անգամ բաժանության համար: Ինքդ պետք է որոշես, թե ինչն է քեզ համար ավելի կարևոր:
  • Անտաշություն և ոչ հարգալից վերաբերմունք կանանց հանդեպ: Հայհոյանքները և ուշունցները, անտաշ և լկտի վարքը վանում է կանանց: Եթե այդպիսով փորձում ես ցույց տալ, թե որքան տղամարդ ես դու, ապա շնորհավորում եմ. դու անողնաշար ես:
  • ԱՅՆ տեղը քորելու սովորություն: Շատ հաճելի է, երբ սեղանից վեր կենալիս տղամարդը միանգամից ձեռքը տանում է դեպի իր հպարտությունը: Դա տհաճ է և հակաէսթետիկանան, վերջ տվեք այդ տգեղ սովորությանը և վերահսկեք ձեզ:
  • Պարզունակ անուշադրություն, այսինքն երբ չես նկատում կնոջ արտաքինի կամ տրամադրության փոփոխությունները: Կանայք, սիրելի տղամարդիկ, ամեն ինչ անում են, որպեսզի գրավեն ձեր ուշադրությունը, և եթե կինը թանկ է ձեզ համար, ապա լայն բացեք ձեր աչքերն ու ականջները և մի-փոքր ուշադիր եղեք նրանց հանդեպ:
 
Ինչ թերություն էլ ունենա մարդը, եթե նա դա չի նկատում և չի աշխատում իր վրա, վերածվում է սովորության:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries