A+ A A-

Առասպելներ տղամարդկանց մասին

Առասպելներ տղամարդկանց մասինՄարդու կյանքը լի է առասպելներով: Ճիշտ է` բոլորս չենք կուրորեն հավատում դրանց, բայց կան որոշ առասպելներ, որոնք այնքան ամուր են նստած մեր գիտակցության մեջ, որ մենք ակամայից սկսում ենք հավատալ դրանց:
Ցավոք առասպելներից օգուտ չկա: Ավելին` դրանք միայն վնաս են բերում: Եկեք խոսենք կանանց շրջանում տղամարդկանց մասին ամենատարածված առասպելների մասին և տեսնենք, թե արդյոք դրանք համապատասխանում են իրականությանը, թե ոչ:

Առասպել այն մասին, որ տղամարդիկ մանիկյուր և պեդիկյուր են սիրում

Տղամարդկանց մեծ մասը սարսափի են ենթարկվում եղունգների անբնական երկարությունից: Ախր դա սեքսուալ էլ չի, չէ՞ որ դրանցով կարող եք վնասել մարդկանց: Իսկ եթե ավելի անկեղծ` տղամարդիկ նախընտրում են առավելագույնս բնական եղունգներ: Մի անգամ ծանոթներիցս մեկն ասաց ինձ. «Իսկ ինչու՞ չեք ներկում արմունկները. այդպես գոնե ավելի ծիծաղելի կլիներ»:

Առասպել կանացի կրծքերի մագնիսական ուժի մասին

Իհարկե դրանք շատ են ձգում, ոչինչ անել հնարավոր չէ, բայց չի կարելի մոռանալ, որ կանացի գեղեցկությունը ներդաշնակության մեջ է: Կարևորն ամեն ինչ հաջող համադրելն է:

Առասպել ցմահ ազատության ձգտման մասին

Տղամարդկանց մեծ մասի մոտ գալիս է պահ, երբ նրանք ցանկանում են ընտանիք կազմել: Այո, անկեղծ եմ ասում, դա այդպեսԱռասպելներ տղամարդկանց մասին է: Նրանք ցանկանում են գտնել իրենց երկրորդ կեսին, երեխաներ ունենալ, լեռներում տուն կառուցել ու հանգիստ կյանք վարել: Ոմանց այդ միտքն այցելում է երիտասարդ տարիքում, մյուսներին էլ` ավելի հասուն: 

Առասպել այն մասին, որ բոլոր տղամարդիկ երազում են քնել իրենց ընկերուհու կամ կնոջ լավագույն ընկերուհու հետ

Ոչ բոլորը, թեև շատ բան կախված է ընկերուհուց: Եթե վերջինս առիթ չտա ու չկոտրատվի տղամարդու առջև, ապա նրա մտքով երբեք ոչ մի պիղծ միտք չի էլ անցնի:

Առասպել այն մասին, որ տղամարդու սիրտ տանող ճանապարհն անցնում է նրա ստամոքսի միջով

Ինչ խոսք` տղամարդիկ այդքան էլ պարզունակ էակներ չեն: Անհրաժեշտ արդյունքին հասնելու համար անհրաժեշտ է միանգամից երեք` սննդային, էրոտիկ և հոգեբանական տիպի ստիմուլյացիա: Տղամարդը պետք է լինի կուշտ, բավարարված և ինքնագոհ: Ու հենց ճիշտ նույն հաջորդականությամբ:

Առասպել այն մասին, որ ջենթլմենները նախընտրում են շիկահերներին

Իհարկե կան մանյակներ, որ կենտրոնացած են մազերի գույնի վրա, սակայն ընդհանուր առմամբ դա չէ կարևորը: Կարևորը գլխածածկի գույնը չէ, այլ այն, թե ինչ կա ներսում:
Առասպել այն մասին, թե բոլոր տղամարդիկ սրիկա են
Այս դեպքում ես միշտ ասում եմ` լավ աղջիկ լինեիր, բոլոր տղամարդկանց փորձած չէիր լինի :)
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries