A+ A A-

7 պատճառ, որ կստիպի կնոջը լքել տղամարդուն

7 պատճառ, որ կստիպի կնոջը լքել տղամարդուն
Մենք կազմել ենք տղամարդկանց վերաբերյալ կանանց բողոքների ցուցակը: Եկեք տեսնենք, թե ինչից են կանայք հիմնականում բողոքում: Եվ այսպես, սիրելի տղամարդիկ, մի զարմացեք, որ կինը կլքի ձեզ, եթե դուք...
  • Ի վիճակի չեք որևէ լուրջ որոշում կայացնել: Եթե «պատասխանատվություն» բառից մարմնովդ դող է անցնում, եթե որոշումների կայացումը թողնում եք կնոջ ուսերին, հավատա` բաժանումն անխուսափելի է:
  • Ի վիճակի չեք հասկանալ, թե ինչ է քեզ պետք: Կանանց միշտ ապշեցնում են տղամարդկանց հայտարարությունները, թե կանայք չեն կարողանում իրենց տալ այն, ինչի կարիքն ունեն: Հարց է ծագում. իսկ դուք ինքներդ գիտե՞ք, թե ինչ է ձեզ պետք: Ցանկալին ստանալու համար պետք է գոնե իմանալ, թե ինչ եք ցանկանում: Եվ իհարկե պետք է կարողանալ արտահայտվել:
  • Ուշադրություն չեք հատկացնում նրան: Եվ հետո զարմանում եք, թե որտեղից են հայտնվում վարդերը նրա սեղանին, ով է նրան անընդհատ զանգահարում: Կանայք ուշադրության կարիք ունեն: Եվ եթե այդ ուշադրությունը նրանք չեն ստանում ընկերոջից, ապա սկսում են փնտրել ուրիշ տեղ. ֆլիրտ անել կոլեգաների հետ, ծանոթանալ փողոցում: Մի խոսքով` մրցակցությունը մեծանում է: Եվ դա քո մշտական զբաղվածության կամ ալարկոտության արդյունքն է:
  • Իդեալի մշտական որոնումներում եք: «Նա պետք է լինի փոքրամարմին շիկահեր, երկնագույն աչքերով, երրորդ համարի կրծքով, երկար ոտքերով…» Եվ այսպես շարունակ: Երբեմն տղամարդիկ հանդիպում են իրենց իդեալներին, սակայն շատ հաճախ նրանց ակնկալիքները չեն արդարացվում, քանի որ պարզվում է, որ իդեալը չափից դուրս խելացի է կամ չափից շատ ամաչկոտ: Իդեալներ չկան, իսկ դրանց որոնումը հարաբերությունների վախ է, չէ՞ որ եթե նա չհամապատասխանեց, ապա կարելի է միանգամից բաժանվել:
  • Չեք կարողանում բացվել: Երբ երկար ժամանակ գտնվում ես մի մարդու կողքին, սակայն չես կարողանում բացել հոգուդ դռները նրա առջև, ապա բաժանումը միայն ժամանակի հարց է:
  • Համարում եք, որ հարաբերությունները պետք է կառուցի միայն կինը: Այո, կանայք ավելի ճկուն ու հարմարվող են և ավելի շատ են աշխատում հարաբերությունների պահպանման և կատարելագործման վրա, սակայն դրա համար անհրաժեշտ եք դուք երկուսդ: Փոխհասկացվածությունը մանանա չէ, որ թափվում է երկնքից, դրան պետք է ձգտել:
  • Ձգտում եք ամեն ինչ պահել կարգ ու կանոնի մեջ: Եվ երբ ընտրյալդ ստիպում է զգալ իր բնավորության անկանխատեսելիությունը, ընկնում ես սթրեսի մեջ ու մեղադրում ընկերուհուդ, թե նա հիսթերիկ է ու լրբություններ է անում:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries