A+ A A-

Ինչպես հասկանալ, որ ամուսնանալ է պետք

Ինչպես հասկանալ, որ ամուսնանալ է պետք
Ցանկացած կնոջ կյանքում գալիս է մի պահ, երբ նա, հանդիպելով տղամարդու, փորձում է հասկանալ՝ արդյոք նա լավ ամուսին կլինի, թե ոչ: Դա կարելի է որոշել, եթե չգերագնահատեք նրա արարքները և սթափ դատեք դրանք: Ինչպես հասկանալ, որ տվյալ տղամարդը հենց նա է, ով կերջանկացնի քեզ: Բավական է լինել անկեղծ և մտածել, թե արդյոք ներքոնշյալ կետերը վերաբերում են քո տղամարդուն:
  • Նա հարգում է կանանց: Ոչ միայն քեզ ու իր մորը: Նա վատ չի խոսում նաև քո կոլեգաների, հարևանուհիների, նախկին դասընկերուհիների, իր նախկին ընկերուհիների մասին: Հակառակ դեպքում նա նույն կերպ կարտահայտվի քո մասին: Այդպիսի տղամարդուն պետք չէ վստահել:
  • Մեղադրանքներ քո հասցեին: Լավ ամուսինը չի մեղադրի քեզ իր խնդիրներում, չի ստիպի քեզ մեղքի զգացում ապրել, չի վատաբանի այն, ինչ դու անում ես: Կան տղամարդիկ, որոնք ոչնչով չեն գոհանում: Եթե քո տղամարդը թեկուզ ակնարկներով քեզ հասկացնում է, որ արժանի չես իրեն, ապա նա քո տղամարդը չի: Քեզ հետ ամեն ինչ նորմալ է, խնդիրը նրա մեջ է, հավատա: Նման տղամարդիկ շատ ցածր ինքնագնահատական ունեն և նրանք փորձում են բարձրացնել այն՝ վիրավորելով կնոջը: Նման տղամարդու կողքին երբեք երջանիկ չես լինի:
  • Նրա վերաբերմունքը քո ծնողների հանդեպ
    Նա պարտավոր չէ սիրել նրանց, սակայն հարգել՝ անպայման: Նայիր, թե ինչպես է նա արձագանքում մորդ խնդրանքներին, հորդ հետաքրքրություններին, ինչպես է շփվում ծնողներիդ հետ: Եթե տեսնում ես, որ նա ընդհանրապես չի ցանկանում շփվել նրանց հետ, ամեն կերպ խուսափում է նրանց հետ հանդիպումից, խոսում է նրանց թերությունների մասին, ապա դա արդեն վատ ահազանգ է: Տղամարդը պետք է հասկանա, որ ծնողներդ քո ընտանիքն են, և հենց նրանց է նա պարտական, որ դու այդքան գեղեցիկ, խելացի ու հասկացող ես:
  • Նրա վերաբերմունքը փողի նկատմամբ: Շատ տխուր է ժլատի հետ ապրելը: Ուշադիր հետևիր, թե ինչպես է նա վարվում փողի հետ: Արդյոք փորձում է տպավորություն գործել իր նվերներով, արդյոք թեյավճար է թողնում: Ծախսելու հարցում պետք է ընտրել ոսկե միջինը, դա լավ հիշիր:
  • Նա հարգում է քո կարծիքը: Ես տղամարդ եմ և ես անսխալական եմ… Արական սեռի բազմաթիվ ներկայացուցիչներ անդադար կրկնում են դրա մասին: Բախտդ բերել է, եթե քո տղամարդն այդպես չի կարծում: Անգամ եթե ձեր կարծիքները չեն համընկնում, նա ուշադիր լսում է քեզ և եթե սխալ է դուրս գալիս, խոստովանում է:
  • Նա միշտ պատրաստ է օգնել քեզ: Սա շատ կարևոր կետ է: Այն տղամարդը, ում դու իսկապես անհրաժեշտ ես և հետաքրքիր, երբեք չի մերժի քեզ օգնելու խնդրանքը: Երբեք բաց մի թող նրան, ով ինքն է նկատում քո խնդիրներն ու անում է ամենը դրանք լուծելու համար:
  • Կենցաղային հարցեր: Անպայման ուշադրություն դարձրու, թե ինչպես է նա իրեն պահում կենցաղում: Շատ կարևոր է, թե ինչպես է նա վերաբերվում տնային պարտականություններին:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries