A+ A A-

Զուգընկերուհուդ ընտրած ճաշատեսակը շատ բան կասի նրա մասին

Զուգընկերուհուդ ընտրած ճաշատեսակը շատ բան կասի նրա մասինԻսկ դուք գիտե՞ք, որ աղջկա սիրած ուտելիքը շատ բան կասի նրա մասին:
Քաղցր (շոկոլադ, տորթեր, թխվածքներ, կոնֆետներ)
Քաղցրի սիրահարները բավականին նուրբ և բարդ ներաշխարհով աղջիկներ են, խոցելի են և հակված են ինքնակեղեքման: Նրանց բնորոշ վիճակը նևրոզն է: Երբեմն նրանք հոգնում են ոչ միայն շրջապատից, այլև իրենք իրենցից: Քաղցրակերները հակված են տրամադրության կտրուկ փոփոխությունների: Որպես կանոն` նրանց կյանքը բնավ քաղցր չէ, այդ պատճառով էլ նրանք իրենք իրենց նշանակում են անտիդեպրեսսանտներ քաղցրի տեսքով: Նրանց շարքում են այնպիսի աղջիկներ, որոնք մանուկ հասակում սթրես են տարել:
Կաթնամթերք
Կաթնամթերքի սիրահարները աշխույժ, բարեհամբույր, անմիջական աղջիկներ են, որոնք շատ լավ կին և մայր են դառնում: Որպես կանոն` նրանք հումորի շատ լավ զգացում ունեն, որը շատ հազվադեպ վերածվում է հեգնանքի: Նրանց հետ հեշտ է շփվել և ընկերություն անել: Կաթնամթերքի սիրահարները հաճախ առանձնանում են հանդուրժող բնավորությամբ: Նրանք շատ բծախնդրորեն են վերաբերվում ուտելիքին. «Լավ է քաղցած մնալ, քան ուտել ինչ պատահի»:
ՄրգերՄրգեր
Մրգի սիրահար աղջիկների բնավորության գծերը հետևյալն են. նրանք ագրեսիվ չեն, շտապողական չեն, հիշաչար չեն, բացի այդ` լավատես են և խոհեմ: Նրանք կարդում են հոգեբանական գրականություն ոչ թե այն պատճառով, որ դա նորաձև է, այլ որովհետև իրենք են հետաքրքրվում դրանով: Նրանք գիտակցաբար սահմանափակում են իրենց թե ֆիզիկական, թե հոգևոր հաճույքներից: Պատճառները տարբեր կարող են լինել` կյանքի տվյալ փուլում ճգնաժամը կամ շրջապատի ուշադրությունը իրենց վրա սևեռելու ցանկությունը:
Բանջարեղեն
Բանջարեղենի սիրահարները որպես կանոն մտածկոտ են, լուրջ, երբեմն մանրախնդիր: Նրանք հոգում են իրենց մարմնի մասին. նրանց հոգեհարազատ է արևելյան փիլիսոփայությունը, ուստի նրանք ձգտում են իրենց մարմինը տաճար դարձնել: Բանջարեղենի սիրահարները շատ համառ են, սակայն ձգտում են ամեն ինչի խաղաղ ճանապարհով հասնել: Երբեմն նրանք սիրում են իրենց այնպես պահել, ասես աշխարհի կենտրոնն են: Բացի այդ` նման աղջիկները կարողանում են ամեն ինչում լավը տեսնել:
ՄսամթերքՄսամթերք
Խորովածի և այլ մսամթերքի սիրահարները, որպես կանոն, աշխույժ են, համառ, կռվարար բնավորությամբ: Նրանք ոչ միայն իրենց առջև նպատակներ են դնում, այլև հասնում են դրանց` կանգ չառնելով ոչ մի բանի առջև: Նման աղջիկներն առանձնանում են նախանձելի համառությամբ և սեփական ուժերի հանդեպ հավատով: Ճիշտ է` անձնական կյանքում ամեն ինչ այդքան էլ հարթ չէ, քանի որ տարիքի հետ նրանք ագրեսիվ են դառնում, հետո էլ ամեն տղամարդ չի առաջնորդ կնոջ ընտրում:
Ձկնամթերք
Ծովամթերքի սիրահարներին այդքան էլ հեշտ չի աշխույժ անվանել. նրանց հատուկ է էմոցիոնալ առանձնակի վերացարկվածություն: Նրանք կարծես այս աշխարհից չեն: Նրանք չափազանց սառն են. նրանք ոչ միայն չեն արտահայտում իրենց զգացմունքները, այլև չեն զգում բուռն էմոցիաներ: Նման աղջիկներից կոնկրետ պատասխան ստանալը հեշտ բան չէ:
Թռչնամիս
Թռչնամիս նախընտրող աղջիկների առաջնայնությունների ցուցակի առաջին հորիզոնականում է ընտանիքը: Նրանք շատ տնարար են: Օջախը նրանց համար ավելին է, քան պարզապես քնելու և սնվելու վայր լինելը:
Արագ սնունդ
Երբեմն թռչնամսի սիրահարները մի-փոքր կտրուկ են, նրանք չափազանց ու շիտակ են

Արագ սնունդ, չիփսեր և այլն
:
Երևում է` վնասակար ուտելիքների սիրահարներն այդպես էլ չեն մեծացել ու հասունացել: Հոգու խորքում նրանք դեռ փորձում են իրենց ծնողներին և իրենք իրենց ինչ-որ բան ապացուցել, ինչ-որ բան ինչ-որ մեկի դեմ անել: Դրա համար նրանք շատ էներգիա և ուժ են ծախսում, ինչը կարող էին ուղղորդել ավելի իմաստալից գործի:{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries