A+ A A-

Ինչպես թերությունը դարձնել առավելություն

ԱլորկոտԱլարկոտ, հետաքրքրասեր, խանդոտ… Ամեն կին ունի իր թերությունները: Սակայն կարելի է դրանց հետ համակերպվել և անգամ դրանցից օգուտ քաղել:
Ալարկոտ
Ալարկոտության համար ինքդ քեզ վրա զայրանալուց միայն դեմքիդ գույնն է փչանում:
Ինչ անել: Միշտ հիշեք հետևյալ կանոնը. երբեք ուրիշի ուսերին մի դրեք ձեր գործը: Ձեզ ոչ ոք չի մեղադրի ալարկոտության համար, եթե դրանով չեք լարում շրջապատին: Մի խնդրեք ընկերներին ձեր փոխարեն խանութ գնալ, մայրիկին` ձեր փոխարեն արդուկել հագուստը և այլն: Եվ ալարեք, որքան ուզում եք:
Բոնուս: Շատ հաճախ պատահում է, որ չեք հասցրել ինչ-որ բան անել, իսկ հետո պարզվում է, որ պետք էլՀետաքրքրասեր չէր: Այդպիսով ստացվում է, որ  դուք ոչ թե ալարում էիք, այլ հաշվարկում էիք օպտիմալ տարբերակները:
Հետաքրքրասեր
Ավելի լավ է շատ հարցեր տալ, քան պարզապես լռել: Համենայն դեպս շրջապատողները չեն կարող ձեզ հանդիմանել, որ չեք հետաքրքրվում նրանցով:
Ինչ անել: Եղեք հետաքրքրասեր, դա վատ բան չէ, սակայն չափի մեջ: Լավագույն տարբերակը միամիտ, անփորձ կերպար ընտրելն է. կարծես թե ամեն ինչ ուզում եք իմանալ միայն որովհետև հետաքրքիր է:
Բոնուս: Ներկայումս ինֆորմացիան գնահատվում է ավելին, քան փողը: Ուստի հաշվի առեք, որ շատ մեծ կապիտալ ունեք:
Շատակեր/քաղցրակեր
Շատակեր/քաղցրակեր
Հենց նոր ինչ-որ համեղ թխվածք կերած կինն այնքան սեքսուալ է, նա միանգամից լավ տրամադրություն է փոխանցում: Այժմ, երբ բոլոր համեղ ուտելիքներն այսքան հասանելի են, հիմարություն է գոնե երբեմն դրանցից չօգտվելը:
Ինչ անել: Դարձեք գուրման: Վայելեք համեղ ուտելիքները, ոչ թե ամաչեք ամեն կծած կտորի համար: Ընկերներին հրավիրեք միասին համտեսելու որևէ բան:
Բոնուս: Ավելի լավ է փոքր հաճույքը, քան մեծ սթրեսսը:
Եսասեր
Սեփական եսը սիրելը նորմալ բան է: Սերը հանդեպ լավ է անդրադառնում հոգեկան վիճակի վրա, էլ չենք խոսում, երբ սերը փոխադարձ է:Եսասեր
Ինչ անել: Սովորեք գովել ոչ միայն ինքներդ ձեզ, այլև հարազատներին և ընկերներին: Ամեն մեկն էլ սիրո կարիք ունի:
Բոնուս: Ձեզնից լավ ոչ ոք ձեր մասին հոգ չի տանի:
Շոպոհոլիկ
Գնումների պրոցեսը կնոջը շատ մեծ բավականություն է պատճառում: Բացի այդ` շոփինգն ազատում է սթրեսից:
Ինչ անել: Բարեհոգի եղեք և խանութ մտնելով մտածեք ոչ միայն ձեր մասին, այլև հարազատների: Ինչ-որ բան էլ նրանց համար գնեք:
Բոնուս: Լիքը նոր իրեր:
ՇոպոհոլիկԽանդոտ
Խանդը ձեր սիրո նուրբ ապացույցն է, որը երբեմն այդքան էլ նուրբ չէ լինում:
Ինչ անել: Սիրելիի հետ խոսեք ձեր զգացմունքների մասին, մի հետաձգեք խնդիրների լուծումը: Ավելի լավ է խնդիրը լուծել տեղում, քան հետո օրերով տանջվել:
Բոնուս: Խանդը շատ լավ միջոց է միշտ խնամված լինելու համար: Չէ՞ որ մրցակցությունը մեծ է:
Բամբասկոտ
Մենք բամբասում ենք, որովհետև երբեմն ուրիշներին քննարկելը հաճելի է լինում: Իսկ շշուկները կանանց քննարկումների հիմքն են:
Ինչ անել: Երբեք «բասբասվողի» հետ մի կիսվեք ձեր գաղտնիքներով: Ուշադիր եղեք, որպեսզի թշնամիներ ձեռք չբերեք:
Բոնուս: Բամբասանքների վրա կարելի է լավ փող աշխատել, հատկապես համացանցում:{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries