A+ A A-

Հայ տղամարդիկ խոսում են կանացի ներքնազգեստի մասին

 կանացի ներքնազգեստԿանայք ամեն ինչ անում են տղամարդկանց համար ավելի ցանկալի ու գեղեցիկ երևալու համար, սակայն արդյո՞ք միշտ են նրանք ճիշտ գուշակում այս կամ այն հագուստն ընտրելիս: Այսօր ծանոթ-անծանոթ տղաներից փոքրիկ հարցախույզ եմ արել պարզելու, թե կանացի ներքնազգեստի տարբեր պարագաների մասին նրանք ինչ կարծիքի են: Պատասխանները տարբեր են ու հետաքրքրական:
Արթուր, DJ-Elf, 28 տարեկան
Զուգագուլպա
Սեքսուալ, գեղեցիկ, բնորոշ է երկար ոտքերով կանանց և աղջիկներին, հատկապես սև գույնը: Համապատասխանում է կարճ կիսաշրջազգեստի հետ:
Կորսետ
Այս ներքնազգեստը ավելի շատ բնորոշ է կանանց, քան աղջիկներին, գեղեցկացնում է մարմինը, նաև ընդգծում է այն: Գեղեցիկ է սպիտակ գույնը բաց վերնաշապիկի տակից:
Ստրինգ
Վերջին ժամանակաշրջանի ներքնազգեստ է, սեքսուալ է, սակայն ամեն կնոջ կամ աղջկա համար չէ: Ունի յուրահատուկ դիզայն, ավելի սազական է նուրբ կառուցվածք ունեցող աղջիկներին ու կանանց:
Դավիթ, իրավաբան, 22 տարեկան
Զուգագուլպա
Հա, սիրում եմ, շատ լավ կարծիքի եմ կանացի զուգագուլպաների մասին: Դրանք կնոջ ոտքերին առանձնահատուկ հմայք են տալիս:
Կորսետ
Կորսետ էլ եմ սիրում: Իմ կարծիքով այն գեղեցկացնում է կնոջը:
Ստրինգ
Դա արդեն նայած, թե ով է կրում: Ամեն աղջկա չի, որ սազում է: Չեմ սիրում, երբ կռանալիս երևում է, սակայն ծովափին գեղեցիկ է նայվում: Եթե գեղեցիկ կազմվածք ունի, գեղեցիկ է:
fReeDoM oF m!nD, ռադիո ինժեներ, 25 տարեկան
Զուգագուլպա
Զուգագուլպան ընդհանրապես երկու դեր է կատարում. կնոջը տաք է պահում և խելքահան է անում տղամարդկանց: Այն կնոջն ավելի կրքոտ է դարձնում, հատկապես ժանյակների մասը:
Կորսետ
Նույնն էլ կորսետի մասին կարելի է ասել: Կորսետի մեջ ինձ դուր է գալիս այն, որ դրանց մեջ կանացի կուրծքն ավելի հավաք, ուստի ավելի կրքոտ է երևում:
Ստրինգ
Ինձ հետաքրքիր է` ո՞ր մի նորմալ տղամարդը չի սիրում ստրիգ: Այն ընդգծում է կնոջ հետույքը` ծածկելով ավելորդությունները:
Արման, ատամնաբույժ, 21 տարեկան կանացի ներքնազգեստ
Զուգագուլպա
Գեղեցիկ են գեղեցիկ կրելու դեպքում, կնոջն ավելի գեղեցիկ են դարձնում:
Կորսետ
Չեմ սիրում, ինչ-որ սադո-մազո տարրեր կան, մտրակն է պակասում J
Ստրինգ
Ստրինգը գեղեցիկ է, եթե հետույքն է գեղեցիկ J
Վախթանգ, նկարիչ, 25 տարեկան
Զուգագուլպա
Գայթակղիչ է, ստեղծված է մարդկանց կողմից, սակայն ես նախընտրում եմ առանց դրա:
Կորսետ
Գեղեցիկ է, օգնում է ավելի լավ ստեղծագործել: Ընդհանրապես սիրում եմ ներքնազգեստով կանանց, հատկապես երբ արդեն դրանք հանել են իրենց վրայից:
Ստրինգ
Գեղեցիկ է: Ընդհանրապես նկատել եմ, որ հայ աղջիկները կռանալիս սովորություն ունեն բաճկոնը իջացնելու կամ տաբատը վեր ձգելու: Դա ինձ զվարճացնում է:
Վարդան, ծրագրավորող, 24 տարեկան
Զուգագուլպա
Գրգռիչ է միայն սև գույնը և երբ ժանյակները երևում են:
Կորսետ
Սեքսուալ է, երբ կիսաթափանցիկ է:
Ստրինգ
Սև և կարմիր գույնն առավել գրգռիչ են: Իսկ ընդհանրապես սիրում եմ: Բոլոր երեք պարագաներն էլ սեքսուալ են նրանով, որ իրենք իբր ծածկում են կնոջ մարմնի էրոտիկ մասերը, բայց նաև գրեթե չեն ծածկում... Ու կինն ավելի սեքսուալ է նայվում այդ պարագաներով, քան մերկ:
Վ.Ա., ճարտարապետ-դիզայներ, 26 տարեկան
Զուգագուլպա
Ես լավ եմ վերաբերվում, սակայն գիտեմ, որ դրանք սեզոնային են: Շատ մեծ կիրք են առաջացնում:
Կորսետ
Կորսետի իմաստն այդքան էլ չեմ հասկանում: Պարզապես սիրում եմ, երբ կնոջ մարմինը բաց է, իսկ կորսետը փակում է մարմնի ամենագեղեցիկ մասերից մեկը:
Ստրինգ
Ստրինգն իմ ամենասիրած ներքնազգեստը չի: Հասկանում եմ, որ շատ տղամարդիկ սիրում են ստրինգ, որովհետև կանացի հետույքը բաց է մնում, սակայն ես նախընտրում եմ կյուլոտները` դասական ձևվածքով ներքնազգեստը:
 կանացի ներքնազգեստԱլեն, դիզայներ, 37 տարեկան
Զուգագուլպա
Օծանելիքի լավ բույր, բարձրակրունկ կոշիկներ, գելով հետ սանրած մազեր…
Կորսետ
Սև գույն եմ տեսնում, ալիքաձև արձակված մազեր… Կորսետն ինձ մոտ չգիտեմ ինչու սադո-մազո վիճակների հետ են ասոցացվում: Կարմիր ու սև կորսետ, նիհարիկ ու շատ ձիգ մարմին, կրակոտ աչքեր…
Ստրինգ
Լիքը, կլորիկ ու մեծ հետույք J Հարթ ու սեքսուալ աֆրիկյան մարմին:
Նյութը պատրաստելիս զրուցում էի բլոգեր Հախունցի հետ, ով ինձ մի բան ասաց ու գցեց մտածմունքների գիրկը. «Ամենագեղեցիկ կինը մերկ կինն է»:
Հ.Գ. Շնորհակալ եմ հարցմանը մասնակցած բոլոր ընկերներիս J{jacomment on}

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries