A+ A A-

Դիմահարդարման սխալները` աստղերի օրինակով

Բաց-վարդագույն երանգի շրթներկԱռաջին տպավորություն գործելու համար երկրորդ հնարավորություն չենք ունենում, իսկ դա նշանակում է, որ պետք է այնպես անել, որ արտաքին տեսքը, հատկապես դիմահարդարումը միշտ կատարյալ լինի:
Սխալ: Բաց-վարդագույն երանգի շրթներկը սազում է բոլորին:
Ինչու է դա վատ: Իրականում նման երանգները սազում են սպիտակամաշկ շիկահերներին, ընդ որում հիմնական շեշտադրումը պետք է դրված լինի փայլող մաշկի վրա:
Լուծում: Շրթունքերի ավելի մուգ երանգներն ավելի ունիվերսալ են, դրանք կատարյալ կերպով ընդգծում են շուրթերի բնական երանգը:
Սխալ: Չափազանց մուգ կամ բաց տոնային քսուկ:
Ինչու է դա վատ: Եթե երանգը շատ մուգ է, մի հինգ տարի մեծ եք երևում: Ավելի բաց երանգն առօրյայում ձեր դեմքը դիմակի կնմանեցնի:
Լուծում: Տոնային քսուկի խնդիրը դեմքի գույնն ավելի միատոն և փայլուն դարձնելն է: Ճիշտ երանգ ընտրելու համար այս մի-փոքր քսեք այտի այն հատվածին, որն ավելի մոտ է պարանոցին: Գույնը պետք է նույնանա ձեր մաշկի գույնին:

Չափազանց մուգ կամ բաց տոնային քսուկ

Սխալ: Չափազանց շատ դիմափոշի կամ տոնային քսուկ:
Ինչու է դա վատ: Մաշկը չոր տեսք է ստանում, թեփոտում է, կնճռոտվում:
Լուծում: Դիմահարդարումից առաջ մաշկի հիմնավոր խոնավեցում: Ես օրինակ տոնային քսուկ օգտագործելիս մաշկիս խոնավեցնող կրեմ եմ քսում: Արդյունքում տոնային երանգը ողջ օրվա ընթացքում մնում է թարմ ու գեղեցիկ:

Չափազանց շատ դիմափոշի կամ տոնային քսուկ:

Սխալ: Նարնջագույն և դարչնագույն երանգների սնգույր (եթե ձեզ «բացեց» այս բառի վրա, ասեմ, որ դա румяна-ն է):
Ինչու է դա վատ: Դեմքի նարնջագույն բնական երանգ գոյություն չունի. պետք է կողմնորոշվել այն երանգի վրա, որը հայտնվում է վազելուց կամ սպորտով զբաղվելուց հետո:
Լուծում: Ընտրեք սնգույրի վարդագույն երանգներ: Ճիշտ տեխնիկան. ժպտացեք և սնգույրը քցեք այտերի դուրս ցցված հատվածներին:

Նարնջագույն և դարչնագույն երանգների սնգույր

Սխալ: Չափազանց մուգ շրթներկ:
Ինչու է դա վատ: Մուգ երանգներն ընդգծում են քիթ-շրթունքներին ծալքերն ու մեծացնում են աղջկա տարիքը:
Լուծում: Ավելի լավ է ընտրել վառ և հարուստ երանգներ: Պետք չի օգտագործել անփայլ շրթներկ:

Չափազանց մուգ շրթներկ

Սխալ: Թարթչաներկ ստորին թարթիչներին կամ մուգ մատիտ ստորին կոպին:
Ինչու է դա վատ: Թարթչաներկն ընդգծում է աչքերի տակի պարկերը, ստեղծում են հոգնած դեմքի տպավորություն, իսկ ստորին կոպի ընդգծումը փոքրացնում է աչքերը:
Լուծում: Պետք չի ներկել ստորին թարթիչները, ավելի լավ է ուշադրությունը կենտրոնացնել վերին կոպին:

Թարթչաներկ ստորին թարթիչներին կամ մուգ մատիտ ստորին կոպին

Սխալ: Չափազանց ընդգծված ունքեր:
Ինչու է դա վատ: Դեմքին շատ լուրջ տպավորություն են տալիս:
Ինչ անել: Ավելի լավ է չափավորություն դրսևորել և չխախտել ունքերի բնական գույնն ու կառուցվածքը:

Չափազանց ընդգծված ունքեր

{jacomment on}

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries