A+ A A-

Ինչ չի կարելի անել կինոթատրոնում

  • Ադիբուդին շաղ տվեք օդում ու բացականչեք. «Ձյու՜ն է գալիս»:Ինչ չի կարելի անել կինոթատրոնում
  • Ամոթանք տվեք հետևի շարքում նստած համբուրվող զույգերին:
  • Ոգևորված ծափ տվեք, երբ դրական հերոսին մի վատ բան է լինում:
  • Ֆիլմին նախորդող գովազդի ժամանակ բացականչեք. «Առաջ տանել չի լինու՞մ»:
  • Երբ բացասական հերոսն ինչ-որ վատ բան է անում, բացականչեք. «Զգուշացե՜ք»:
  • Անհամ կատակների վրա շատ բարձր ծիծաղեք:
  • Ադիբուդի վաճառող մարդուն ասացեք, որ աղջիկների զուգարանը ջրի տակ է մնացել:
  • Բարձրաձայն գուշակություններ արեք, թե ինչ է լինելու հաջորդ կադրում:
  • Ձեր կողքին նստած մարդուն ասացեք, որ փորլուծություն ունեք և ժպիտը դեմքին աչքով տվեք:
  • Բարձրաձայն հոգոց հանեք, երբ հերոսները համբուրվում են:
  • Թիկնոց հագեք և երբ ադիբուդիի ձեր հերթն է գալիս, բղավեք. «Ես Բեթմենն եմ, հահահա» և փախչեք հեռու:
  • Ասացեք, որ ձեր կողքին չեն կարող նստել, որովհետև ձեր անտեսանելի ընկերն արդեն նստած է:
  • Ամեն անգամ, երբ կրակում են, բացականչեք. «Վայ ամա՜ն», պառկեք գետնին ու ձեռքերով ծածկեք ձեր գլուխը:
  • Շատ բարձր գլխարկ կրեք:
  • Լազերային շոու կազմակերպեք հենց էկրանի վրա:
  • Ինչ չի կարելի անել կինոթատրոնում

  • Գիրք ու էլեկտրական լապտեր վերցրեք ու սկսեք կարդալ: Հենց ինչ-որ մեկը խնդրի անջատել լույսը, վրդովված բացականչեք. «Շշշշ, կարդում եմ»:
  • Էկրանի վրա ադիբուդի շպրտեք:
  • Ֆիլմի տխուր պահերին հիստերիկ ծիծաղներ արձակեք, արտասվեք ուրախ պահերին:
  • Ձեզ հետ ձեր անձնական աթոռը բերեք ու հարմար տեղավորվեք միջանցքում:
  • Մատաղի փող հավաքեք:
  • Ձեր կողքի ազատ աթոռներն օգտագործեք որպես կոնֆետ նետելու քարաձիգներ: Կոնկրետ թիրախ բռնեք դիմացի շարքից ու տեսեք, թե արդյոք կարող եք ճիշտ նշանակետին խփել:
  • Ձեզ հետ հեռակառավարման վահանակ բերեք ու բողոքեք, որ այն չի աշխատում:
  • Նստեք առաջին շարքում, հենց ֆիլմը սկսվի, ճչալով դուրս վազեք:{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries