A+ A A-

Կանանց տրամաբանության ամենածիծաղելի օրինակները

Կանանց տրամաբանության ամենածիծաղելի օրինակներըԿանացի տրամաբանությունը սարսափելի բան է: Շատերն ասում են, որ կանայք զուրկ են տրամաբանությունից: Կանայք նեղանում են, երբ տղամարդիկ խոսում են նրանց տրամաբանության, երբեմն նաև դրա բացակայության մասին: Այսօր եկեք մոռանանք սեռերի պատերազմների մասին և պարզապես տեսնենք, թե ինչպիսին կարող է լինել կանանց տրամաբանությունը:
  • Սիրելին մի փունջ գեղեցիկ վարդ է նվիրում. «Հաստատ մի վատ բան է արել, իրեն մեղավոր է զգում»:
  • Ծաղիկներ չի նվիրում, որովհետև կինն ասել է խնայել գումարը: Կինը մտածում է. «Այս ի՞նչ կյանք է: Գոնե մի փունջ մեխակ նվիրեր»:
  • Սիրելին ուշ է տուն եկել, ավել փող է վաստակել, իսկ կինը մտածում է. «Հաստատ սիրուհի ունի»:
  • Չափազանց շուտ է տուն եկել: Կինը մտածում է. «Իսկ քո փոխարեն ո՞վ պիտի աշխատի»:
  • Առաջին ժամադրությունից հետո տղամարդը չի զանգահարել, դե, մոռացել է: Կինը. «Հուսով եմ, որ նա մահացել է, հակառակ դեպքում ինքս կսպանեմ»:
  • Ամուսինը չափազանց շատ է աշխատում: Կինը. «Ինչ-որ բան այն չէ, որտե՞ղ է այսքան ժամանակ թափառում»:
  • Սիրելին տուն շատ փող է բերում, ասում է լավ աշխատելու համար հավելավճար են տվել: Կինը. «Կասկածելի է: Ես չէի ուզում հանցագործի հետ ամուսնանալ»:
  • Եթե ամուսինը չի օգնում տնային գործերում, նա ասում է. «Ես քեզ համար տնային տնտեսուհի չեմ»:
  • Եթե ամուսինը սկսում է օգնել նրան, կինը սկսում է վրվովվել. «Մի խանգարի ինձ, ոտքերիս տակ մի ընկի»:
  • Ամուսնու հետ զրույցում կինը խնդրում է նրան. «Սուս մնա, երբ ես խոսում եմ», իսկ երբ ամուսինը լռում է. «Ինչու՞ ես լռում: Ինչ է ինձ հետ չե՞ս խոսում»:
Իսկ վերջում մի քանի կատակ կանացի տրամաբանության մասին:Կանանց տրամաբանության ամենածիծաղելի օրինակները
Տղամարդուն հարցնում են.
Որքանո՞վ է հավանական, որ փողոցում կտեսնեք դինոզավրի:
-Մեկը միլլիարդի:
Նույն հարցը տալիս են կնոջը: Պատասխանը.
-50/50:
-Այդ ինչպե՞ս:
-Կամ կտեսնեմ, կամ չեմ տեսնի…
Բոլորովին անհասկանալի է, թե ինչու են կանայք սիրում կատուներին: Նրանք անկախ արարածներ են, չեն հնազանդվում, չեն գալիս, երբ կանչում ես, սիրում են գիշերները թրև գալ, իսկ առավոտյան վերադառնալ ուտելու համար: Մի խոսքով` կատուների մեջ կանայք սիրում են այն, ինչ ատում են տղամարդկանց մոտ:
Կանացի տրամաբանության օրինակ. կինն ամառանոց գնալիս սեղանին ամուսնու համար թուղթ է թողնում. «Բանալիները հարևանուհու մոտ են»: Դուրս է գալիս, փակում դուռը, բանալիները տալիս հարևանուհուն ու գնում…{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries