A+ A A-

Մի քիչ կոշիկների մասին

կոշիկների մասինՇատերը մարդու հետ ծանոթանալիս սկզբից նայում են նրա կոշիկներին: Հանգում ենք այն եզրակացության, որ կոշիկը մարդու արտաքինում շատ կարևոր դեր է խաղում, հատկապես կանանց դեպքում: Իսկ թե ինչպիսին կլինի այն, կախված է կոշիկ ընտրելու հմտությունից:
Բոլոր կանայք գիտեն, որ տրամադրությունը բարձրացնելու ամենալավ միջոցը նոր կոշիկ գնելն է: Իսկ ինչպե՞ս անել, որ կոշիկը կրելն նույնքան հաճույք պատճառի, այլ ոչ թե դառնա տանջանք ու տառապանք: Մի քանի խորհուրդ.
  • Կոշիկը պետք է հարմար լինի: Որքան էլ այն գեղեցիկ, նորաձև ու էլեգանտ թվա, եթե դրանցով դժվարությամբ եք քայլում, մի գնեք: Դրանք ձեզ չեն գեղեցկացնի, ընդհակառակը:
  • Կոշիկը պետք է հագուստի հետ ներդաշնակ լինի: Այսպես` բաց կոշիկը ներդաշնակ չի գործնական հագուստի հետ, իսկ ցածր «բալետկա» կոշիկներն անտեղի են երեկոյան զգեստի հետ:
  • Ժամանակ առ ժամանակ ձեզ թույլ տվեք վառ, գրավիչ, ուշադրություն գրավող կոշիկ գնել: Վառ կոշիկները գրեթե ցանկացած հագուստ ոճային են դարձնում, դրանք առավել սազում են սպիտակ, սև և հանգիստ գույնի հագուստի հետ: Հիշեք մի շատ կարևոր կանոն` կարմիր զգեստը կարմիր կոշիկի հետ չեն հագնում: Դա չափազանց վուլգար է երևում:
  • Ճիշտ կոշիկ ընտրելու համար պետք է հստակ իմանալ, թե ինչ նպատակով եք այն գնում: Կոշիկը պետք է տեղին լինի: Պետք չի բարձրակրունկ կոշիկ հագնել, եթե գիտեք, որ երկար ճանապարհ եք գնալու: Չափազանց բաց կոշիկները հարմար չեն աշխատանքի համար:
Տարբերակենք կոշիկի չորս տեսակ.

Կոշիկներ աշխատանքի-ուսման համար

Այս խմբին են պատկանում տարբեր բարձրության դասական կոշիկները: Թե ինչ բարձրության կլինիկոշիկների մասին կրունկը, կախված է նրանից, թե ինչպիսի աշխատանք եք կատարում (եթե օֆիսային աշխատող եք, կարող եք ձեզ անգամ ամենաբարձրակրունկ կոշիկներ թույլ տալ, սակայն եթե, ասենք, գովազդային գործակալ եք, դժվար թե նման կոշիկներով կարողանաք արագ տեղաշարժվել):

Ամենօրյա կոշիկներ

Այս խմբի կոշիկներից են տափակ «բալետկա» կոշիկները, հավելյալ դետալներով կոշիկները (ժապավեններ, զարդեր, քարեր, կոճակներ), բաց կոշիկները, պլաֆորմայի վրա կոշիկները:
Տափակ «բալետկա» կոշիկները սազում են գրեթե ամեն հագուստին, միայն թե աշխատեք դրանք չկրել ծնկից ներքև կիսաշրջազգեստի հետ (անփույթ տեսք է ստացվում): Հավելյալ դետալներով կոշիկներն իդեալական են ժամադրության համար: Դրանք կարող եք կրել մարմինն ընդգծող զգեստների, ինչպես նաև ջինսե տաբատների հետ:

Կոշիկներ հանգստի համար

Այս խմբին են պատկանում կեդերը, սանդալներն ու այլ տափակ կոշիկները: Այս կոշիկները պարզապես անհրաժեշտ են հանգստի ժամանակ: Պարզապես պետք է հիշել, որ նման կոշիկներն ընդհանրապես գեղեցիկ չեն նայվում դասական հագուստի և կիսաշրջազգեստների հետ:

կոշիկների մասինԿոշիկներ հանդիսավոր միջոցառումների համար

Դրանք են բարձրակրունկ բոկոտիկները, վառ գույներով կոշիկները: Այս կոշիկներն այդքան էլ հարմար չեն ամենօրյա օգտագործման համար, սակայն երեկոյան զգեստների համար դրանք իդեալական են: Պետք է հաշվի առնել նաև դրանց հարմարավետությունը, որովհետև անհարմար կոշիկից առաջացած տառապանքը դաջվում է կնոջ դեմքին:
Եվ հիշեք` լավ կոշիկը միշտ էլ սպասված հյուր է կնոջ հավաքածուում: {jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries