A+ A A-

Այսօր կազմել ենք ամենավատ ամուսինների ցուցակը

Այսօր կազմել ենք ամենավատ ամուսինների ցուցակըՀավերժ պատանյակ
Անվճռական, վախվորած տղա, որ միշտ փնտրում է իրեն և իր տղամարդկային «ես»-ը: Նա ի վիճակի չէ որևէ լուրջ որոշում կայացնել, միշտ անվստահ են, ամեն պահի պատրաստ են փոխանցել իրենց պատասխանատվությունն ուրիշի ուսերին:
Ինչ անել: Եթե ձեզ ձեռք է տալիս ընտանիքի «պարանոցի» և գլխի» վիճակը, ապա ոչինչ էլ չպետք է անել: Վայելեք ձեր քնքուշ, ոչ կոնֆլիկտային ամուսնու ընկերակցությունը: Սակայն եթե «մամայի բալա» ամուսինն այն չէ, ինչի մասին դուք երազել եք, ապա պետք է գործի անցնեք և վերադաստիարակեք ձեր սիրելի ամուսնյակին:
Ռոմանտիկ
Նուրբ և սիրահարված ռոմանտիկը պատրաստ է հերոսական քայլերի միայն թե զարմացնի ձեզ: Ընթրիք մոմերի լույսի ներքո, վարդի թերթիկներով անկողին, սիրային sms:
Ինչ անել: Իսկ պե՞տք է արդյոք անել: Այնքան շատ կանայք են երազում նման ամուսնու մասին: Այլ բան է, եթե նրա նրբությունները նյարդայնացնում են ձեզ…
Ընտանիքի մարդ
Նա օրինակելի ամուսին և հայր է: Նա իր տունն ընկալում է որպես օջախ, որտեղ կարող է հանգստանալ աշխատանքային օրվանից հետո: Առաջին հայացքից ամեն ինչ լավ է: Սակայն նրան հետաքրքրում է միայն իր ընտանիքը: Ոչ ֆուտբոլ, ոչ մշակույթ, ոչ մի հոբբի, ոչ մի հետաքրքրություն:
Ինչ անել: Գուցե ձեզ որոշ ժամանակ ձեռք տա նման ամուսինը, սակայն ժամանակի հետ ձեզ բավարար չի լինի միայն կենցաղային շփումը:
Ալարկոտ
Նրա սիրելի վայրը բացմոցն է, իսկ սիրելի զբաղմունքը` հեռուստացույցն ու համացանցը:
Ինչ անել: Փորձեք ներգրավել նրան այն գործերում, որոնք նրան հաճույք կպատճառեն: Ամեն բանում մոտիվացիա ստեղծեք:
Խանդոտ
Նա վստահ է, որ բոլոր կանայք սանձարձակ դավաճաններ են, իսկ դուք` նրանից ամենավատը: Նա կարող է օրերով ձեզ հետևել, տարօրինակ հարցեր տալ, կասկածամիտ հայացքներ նետել, ստուգել ձեր էլ. փոստն ու հեռախոսը:

Այսօր կազմել ենք ամենավատ ամուսինների ցուցակը

Ինչ անել: Երեք ձև կա.
Ա. «ես թքած ունեմ քեզ վրա»- դիմանալ, հանդուրժել, արհարմարհել նրա պահվածքը
Բ. «ես դեռ քեզ ցույց կտամ»- եթե նա վստահ է, որ ես իրեն դավաճանում եմ, ուրեմն գուցե դավաճանեմ, որ գոնե ճիշտ լինի
Գ. «ես քեզ չեմ դավաճանում, սիրելիս»- վուս-վուս անելով բացատրել նրան, որ միայն իրեն եք սիրում, միայն իր մասին եք մտածում
Քննադատ
Ինքնահավան է և ինքավստահ, միշտ փորձում է ցույց տալ կնոջը, թե որն է ճիշտը:
Ինչ անել: Եթե հանգիստ եք ընդունում նրա քննադատությունները, ապա ամեն ինչ կարգին է: Իսկ եթե ոչ` ապա ամենահեշտ միջոցը նրան խնդրելն է, որ ինքն ամեն ինչ անի. «Եթե այդքան խելացի ես ու գիտես, թե ճիշտը որն է, ինքդ արա»:
Կնամոլ
Նա ոչ մի կիսաշրջազգեստ բաց չի թողնում և բացահայտ դավաճանում է ձեզ:
Ինչ անել: Կա երեք տարբերակ`
Ա. Նախապես չամուսնանալ, որովհետև կնամոլը ամուսնությունից առաջ էլ կնամոլ է:
Բ. Դիմանալ և հուսալ, որ նա կփոխվի:
Գ. Վարվել այնպես, ինչպես նա է վարվում:
Մենք առանձնացրել ենք ամենավառ տեսակները: Ափսոս, որ հաճախ մի մարդու մոտ հանդիպում ենք վերանշյալ տեսակներից միանգամից մի քանիսին…{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries