A+ A A-

Ի՞նչ էին մարդիկ փնտրում համացանցում 2011-ին

Rebecca BlackԻ՞նչ էին մարդիկ փնտրում 2011-ին համացանցում: Google-ը մշակել է միլիարդավոր որոնման հարցումներն ու պարզվեց 2011 թվականի ամենահայտնի որոնումների տասնյակը:

Rebecca Black

13-ամյա փոփ-երգչուհի Ռեբեկկա Բլեքը հայտնություն է ձեռք բերել իր «Friday» տեսահոլովակի շնորհիվ, որ թողարկվեց անցնող տարում: Տեսահոլովակն անհավանական ճանաչում ձեռք բերեց YouTube-ում և ունեցավ գրեթե 167 միլիոն դիտում: 2010-ից 2011-ի ընթացքում Rebecca Black բանալի բառի հարցման քանակը աճեց >10 000%-ով, ինչը թույլ տվեց երիտասարդ երգչուհուն զբաղեցնել այս տասնյակում պատվավոր (թեև ոչ այդքան) առաջին հորիզոնականը: It’s Friday Friday!

Google+

2011-ի հունիսին Google ընկերությունը թողարկեց նոր` Google+ սոցիալական ցանցը: Արդեն երեք շաբաթ անց  նոր ցանցի օգտատերերի թիվն անցավ տաս միլիոնը: Google+ սոցիալական ցանցը այս տասնյակում երկրորդ հորիզոնականում է. 2010-ից 2011-ի ընթացքում Google+ բանալի բառի հարցման քանակը աճեց >10 000%-ով:

Google+

Ryan Dunn

Viva la Bam և Jackass հեռուստասերիալներից հայտնի դերասան Ռայան Դաննը մահացավ 2011-ի հունիսի 20-ին 34 տարեկան հասակում: Զարմանալի է, սակայն մի շարք ամերիկյան պարբերականներ կասկած հայտնեցին, իբրև դերասանի մահը Jackass հեռուստասերիալի կատակներից մեկն է: Պարզվեց, որ ոչ...

Ryan Dunn

Casey Anthony

Ամերիկուհի Քեյսի Էնթոնիին մեղադրում էին իր երկամյա դստեր սպանության մեջ այն բանից հետո, երբ երեխայի դին հայտնաբերեցին Օռնադոյում գտնվող իրեն տան հարակից անտառում: 2011-ի հուլիսի 5-ին նրան անմեղ ճանաչեցին:

Casey Anthony

Battlefield 3

Ողջ աշխարհի գեյմերներն անհամբերությամբ սպասում էին EA ընկերության շութերի երրորդ թողարկմանը: Խաղի թողարկման առաջին շաբաթում Battlefield 3 խաղը վաճառվեց հինգ միլիոն օրինակով:

Battlefield 3

iPhone 5

Apple ընկերության նոր սմարթֆոնը մինչև թողարկվելն էլ քննարկվում էր ինչպես օգտագործողների, այնպես էլ վերլուծաբանների կողմից: Ըստ շշուկների` նոր սարքը պետք է ունենար ավելի մեծ էկրան, ութ մեգապիկսելանոց տեսախցիկ: Նոր սմարթֆոնի անունը, ինչպես ենթադրվում էր, iPhone 5 էր լինելու:

iPhone 5

Adele

Ադելի երկրորդ ստուդիական «21» ալբոմը բառացիորեն պայթեցրեց երաժշտական աշխարհը: Թողարկման առաջին շաբաթում Մեծ Բրիտանիայում վաճառվեց 280 000 օրինակ: Այստեղ ձայնասկավառակը 16 շաբաթ շարունակ առաջին հորիզոնականում էր: Իսկ Ադելն ընդամենը 22 տարեկան է…

Adele

東京 電力

Ուժեղագույն երկրաշարժի արդյունքում վնասվեցին Տոկիոյի էներգետիկ ընկերության միջուկային ռեակտորները: Ճապոնիայի կառավարությունը հայտարարեց մի քանի հազար մարդկանց տարհանման մասին:

東京 電力

Steve Jobs

Սթիվ Ջոբսի տաղանդն ու ստեղծարարությունը ոգեշնչում էր միլիոնավոր մարդկանց: Սթիվ Ջոբսի և Սթիվ Վոզնյակի շնորհիվ ժամանակակից մարդկանց կյանք մտան Mac համակարգիչները,  iPod երաժշտական նվագարկիչները, iPhone սմարթֆոնները և iPad պլանշետները: RIP Steve Jobs

Steve Jobs

iPad2

Հայտնի պլանշետ iPad2-ը համեմատած նախորդի հետ ավելի բարակ ու թեթև է: Վաճառքի առաջին շաբաթում այն վաճառվեց 500 000 օրինակով:{jacomment on}

iPad2

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries