A+ A A-

Շտապեք սիրել

Ռեյնալդո ՎավեկչեՍերը ոչինչ չի ճանաչում: Այսօր մենք դրանում կհամոզվենք...
Դե սկսենք ավանդականից: Արգենտինացի Ռեյնալդո Վավեկչեն ամուսնացել է Ադելֆու Վոլպեսի հետ: Տղան 24 տարեկան է, իսկ կինը մեծ ` ամուսնուց ընդամենը 58 տարի: Նորապսակները  միմյանց երկար ժամանակ են ճանաչում. դեռ այն ժամանակից, երբ 15 տարեկանում Ռեյնալդոն կորցրեց մորը: Երջանիկ զույգի մեղրամիսն անցել է Ռիո դե Ժանեյրոյում:  Ամուսնությունից առաջ տղան խոստովանել էր, որ իրեն միշտ դուր են եկել ծեր կանայք, իսկ այն հարցին, թե արդյոք նրանց ամուսնությունը միայն պլատոնական է լինելու, նա պատասխանել է` ամեն ինչ դեռ առջևում է:
Դերասան Վեռն Տռոյերն 2004 թվականին ամուսնացել է իր վաղեմի ընկերուհի` ֆոտոմոդել և յոգայի դասավանդողի հետ, ով բարձր է նրանից ոչ ավել, ոչ պակաս մեկ մետրով: Կնոջ հասակը 188 սմ է, իսկ ամուսնունը` 81 սմ: Սակայն նրանք բաժանվեցին: Հարցազրույցներից մեկում կինն ասել է, որ կոնֆլիկտի պատճառը ոչ թե տղամարդու ցածր հասակն էր, այլ կանանց շրջանում հայտնիությունը:

Վեռն Տռոյեր

Գործարար Ալբերտ Հոլմանը պատրաստվում է ամուսնանալ 115 կգ քաշով իր ընկերուհու հետ: Նրա ընկերները հիասթափված չէին, քանի որ տեղյակ էին գեր կանանց նկատմամբ նրա սիրո մասին: Դեռ ծանոթության սկզբնական շրջաններին նա պարբերաբար այցելում էր աղջկան, որպեսզի համոզվի, որ նա չի նիհարում և ընդհակառակը` ավելի ու ավելի է գիրանում:

Ալբերտ Հոլման

Գեղեցկուհին ամուսնացել է պայթյունի հետևանքով իր դեմքը կորցրած տղամարդու հետ: Սերժանտ Տի Զիգելն ամուսնության առաջարկ էր արել իր ընկերուհուն և գնացել Իրաք: 2004 թվականին Տիի ռազմական մեքենան պայթեցվել է: Սերժանտը կենդանի մնաց, սակայն նրա դեմքն ամբողջովին ավիրվեց: Իրաքից վերադարձավ անդեմ մի հրեշ: Աղջկան խորհուրդ էին տալիս մոռանալ սիրելլին: Ասում էին, թե տղայի տգեղությունը կսպանի զգացմունքները: Սակայն աղջիկը սիրում էր տղային, իսկ սերն ամեն ինչ բացատրում է:

Տի Զիգել

Քեթի Կիրկպատրիկը հաջողացրեց հետաձգել քաղցկեղի զարգացումը, որպեսզի տոնի իր կյանքի ամենաերջանիկ օրը: Աղջիկը շատ էր սիրում կյանքն ու չէր ուզում հետաձգել կարևոր իրադարձությունը: Քեթիի փեսացուն դեռ դպրոցից սիրում էր նրան: Աղջկա կյանքի վերջին ամիսներին տղան անցավ գիշերային հերթափոխով աշխատանքի, որպեսզի ողջ օրը նրա հետ անցկացնի: Հարսանիքից հինգ օր անց Քեթին մահացավ...

Քեթի Կիրկպատրիկ

Սիրեք միմյանց...{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries