A+ A A-

Christian Louboutin. երբ կոշիկը ոչ միայն գեղեցիկ է

Christian LouboutinԱղջիկնե՛ր, երբևէ ունեցե՞լ եք անհարմար կոշիկ: Հիմա՞ էլ ունեք: Եթե այո, ապա դուք պարզապես ծանոթ չեք Christian Louboutin բրենդին: Շատ աղջիկներ են բախվել անհարմար կոշիկի խնդրին, մինչև չեն հանդիպել ու մոտիկից ծանոթացել Christian Louboutin կոշիկներին: Իսկ սկսվեց «կոշիկների արքայի» պատմությունը 1979 թվականին, երբ 16-ամյա փարիզեցի Կրիստիան Լուբուտենը, Փարիզի փողոցներով զբոսնելիս, տեսավ մի պաստառ, որտեղ զբոսաշրջիկ կանանց զգուշացվում էր Օվկիանոսագիտության թանգարանի հատակը քերծելու վտանգների մասին:
Կրիստիանը, որ ամբողջ մանկություն դպրոցական տետրերում կոշիկներ էր նկարում, փոքրացված ճարմանդով ու ներբանով կոշիկի էսկիզ նկարեց: Այս կոշիկի տարբերակիչ հատկանիշն այն էր, որ ներբանը կարմիր գույն էր: Սա այժմ հանդիսանում է Christian Louboutin կոշիկների այցեքարտը: Տարբեր խնջույքների գնալով, Կրիստիանը կանանց իր կոշիկներն էր առաջարկում: Հետևելով պարուհիներին և նրանց համար Christian Louboutin կոշիկներ կարելով, նա գիտեր, թե որքան կարևոր է կոշիկի Christian Louboutinհարմարավետությունը: Հենց այդ ժամանակ նա ստեղծում է հայտնի «նավակ կոշիկները», որոնք այդքան սիրված են կանանց կողմից: Երազելով բացելով իր սեփական նորաձևության տունը, Կրիստիանն աշխատում էր Chanel-ում և Yves Saint Laurent-ում: Նրան հաջողվեց ի կատար ածել իր երազանքն ու 25 տարեկանում, ունենալով Christian Louboutin անունով սեփական բրենդը, Փարիզում բացում է առաջին բուտիկը: Բրենդի ներկայացրած առաջին հավաքածուն կոչվեց Lucite: Այն առանձնանում էր բարձր թափանցիկ կրունկներով, որոնք զարդարված էին ծաղիկներով ու մանր իրերով: Այս հավաքածուն չտեսնված հաջողություն է ունենում: Christian Louboutin կոշիկն առանձնանում է հատուկ ռոմանտիկությամբ:
Հայտնի կարմիր ներբանը, որ տարբերակում է Christian Louboutin կոշիկը մյուսներից, չնայած փառքին ու հաջողությանը, բոլորովին վերջերս է արտոնագրվել: Այս ապրանքային նշանը կոչվեց Follow me (հետևիր ինձ): Կինը, որ Christian Louboutin է կրում, հստակ գիտի, թե ինչպես գրավել տղամարդկանց ուշադրությունը:
Christian Louboutin Չնայած բրենդի փառքին` գոյություն ունի ընդամենը հինգ Christian Louboutin բուտիկ` երկուսը Փարիզում, մեկական Մոսկվայում, Լոնդոնում և Լոս-Անջելեսում: Ցանկացած բուտիկում հնարավոր է պատվիրել ամեն տեսակ գույնի, ձևի և նյութի կոշիկ:
Ընտրելով որակը, հարմարավետությունն ու գեղեցկությունը` կանայք չեն խնայում իրենց միջոցները Christian Louboutin կոշիկներ գնելիս: Ամեն մոդելն անկրկնելի շքեղ է: Այժմ Christian Louboutin-ը պլանավորում է օծանելիք արտադրել, իսկ բրենդի նորություններն են պայուսակների և կեդերի հավաքածուները, որ զարդարված են փշերով, զարդերով և էկզոտիկ կենդանիների կաշիների պրինտերով:
Առանց Christian Louboutin կոշիկների նորաձևության ոչ մի ցուցադրություն չի անցնում` կլինի դա Chloe, Diane von Furstenberg, Lanvin, թե անգամ Yves Saint Laurent:
Հայդի Կլում, Վիկտորիա Բեքհեմ, Սարա Ջեսսիկա Պարկեր և այլ աստղեր վստահում են հենց Christian Louboutin-ին:
Իսկ դուք ի՞նչ կոշիկ եք կրում...{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries