A+ A A-

Ցանցի մարդիկ. Արսեն Վարդանյան

Արսեն ՎարդանյանՖեսյբուքում բոլորը նրան գիտեն.  հետաքրքիր, անմիջական ու , մի քիչ էլ,  խորհրդավոր…Արսեն Վարդանյան.  Այսօր մի քիչ կբացահայտենք նրան:

-Երբ զգացի՞ր, որ դու ու համացանցը առանց իրար չեք  կարող ապրել:

-Սկսեմ նրանից, որ համացանցից օգվում եմ էն ժամանակներից, երբ համացանցին  էինք միանում հեռախոսի մոդեմներով, քաղաքային գծերը պուլսային էին ու ամեն բնակչի հեռախոսագիծը ունենում էր բլակիրատոր :Ճ Օգտվում էինք Ֆրինեթից, որը ժամը մեկ անջատվում  էր և այլն... Ինչքան էլ զարմանալի է`  էդ ժամանակներում էի ավելի կապված համացանցի հետ.. դե նոր էր, օտար էր, լիքը սայթեր չէին բացում, վերջապես` չկային սոց. ցանցեր :Ճ Չաթ էինք անում, ժամադրվում  էինք, առանց նկար տեսնելու հանդիպում` հիասթափվում... Արմնեթը փոքր էր, սաղ իրար ճանաչում էին նիկերով` ռոմանտիկա~… Հա ու վերջիվերջո` փոքր էի ու չունեի դարդ ու ցավ :Ճ

- Ո՞վ է Արսեն Վարդանյանը  համացանցից դուրս: Ինչո՞վ ես զբաղվում: Որտե՞ղ ես աշխատում:

Արսեն Վարդանյան
- Համացանցից դուրս ով լինելու հարցը ես էլ եմ ինքս ինձ շատ տալիս... Նայում եմ ինձ ու կարծես թե  չունեմ վիրտուալ կերպար կամ տենց մի բան: Ու ոնց տեսնում եմ ու մտածում եմ` ոչ մեկ էլ դա իր մեչ չի կարող տեսնել: Մի բան եմ նկատել, համացանցնում նոր ծանոթություն հաստատելուց, կամ էլ անծանոթ ընկերների  կողմից /կոնկրետ ֆեյսբուքում/ զրույցի ժամանակ հաճախ եմ լսել «ես քեզ ավելի գոռոզ էի պատկերացնում» ու նմանատիպ բաներ: Իսկ իրականում, էն մարդկանց հետ ում հետ ծանոթ եմ ոչ համացանցով,  երբեք նման կարծիք չի ձևավորվել: Համացանցից դուրս սովորական տղա եմ… ոնց համացանցում` տենց էլ կյանքում , խոսում եմ հիմնականում ժարգոնով, ավելի ճիշտ`  խոսակցականով, օգտագործում եմ ոչ նորմատիվ լեքսիկոն և այլն: Ինձ տենց հարմար է , ես տենց եմ սովոր: Ծնվել եմ  Կվարտալում ու մանկությունս անցել է փողոցներում: Խուլիգան երեխա եմ եղել, դպրոցն էլ ավարտել եմ 3-ներով:  Դպրոցից հետո որոշեցի չշարունակել ուսումս,  ինձ չտեսա առավոտը  8-ին,  27 համարի երթուղայինում լղոզված, տետրերը ձեռքս`  դասի գնալուց: Հնարավորություն ընձեռնվեց մենակ ապրելու ու միանգամից անցա ինքնուրույն կյանքի... Դա էլ կարելի է  անվանել ինքնուրույնության ու ինքնահաստատման համալսարան:  Այսպես,  հաջողակ եմ ինձ համարում ու ջանդամ,թե  դա մեկ-մեկ տենց չի::ՃՃՃ Աշխատում եմ նորաստեղծ գործարանում.. Արտադրում ենք կերամիկական տաքացուցիչներ: Իրենց բուն օգտագործումը ու նկարագիրը սենց տեքստով հասանելի ներկայացնելը մի քիչ դժվար է:

-Քո կարգավիճակները  մեկը մեկին  նման չեն, ի՞նչ ուժեր են օգնում քեզ, նման կարգավիճակներ գրելու համար:

- Ստատուսներ... Ինձ «դզում ա» ստատուսային համակարգը: Իրեն օրգտագործելու համար խելքիս երբեք զոռ չեմ տալիս: Գրում եմ այն, ինչ օրվա ընդացքում կարող է  պահի տակ ասեմ ընկերներիցս մեկին, կամ խանութում` վաճառողին: Առօրյա մտքեր, որոնք գալիս են պահի տակ ու իմ կարծիքով կարան հետաքրքեն իմ ընկերներին  : Ֆրենդ լիստս հարուստ չի քանակով, չնայած նրան, որ շատերին տենց ա թվում: Իմ մոտ  որակով է  հարուստ` լավ մարդկանցով եմ ինձ շրջապատել :

-«Եթե կողքդ մարդ չկա, ուրեմն ժամանակն եկել ա, որ ինքդ քո հետ ծանոթանաս»,- սա դու ես գրել, հաճա՞խ է լինում նման օրեր:

-  Հա,  նշածդ ստատուսը վերջերս եմ գրել: Մոտս հաճախ է լինում, որ զարթնում եմ էն մտքով, որ ես ոչ ընկեր ունեմ, ոչ էլ` ուրիշ հարազատ: Ճիշտ է, այդ միտքը կորում է  մի բաժակ սուրճից ու 2 սիգարետից հետո, բայց համենայնդեպս էդ ընթացքում հասցնում եմ մտածել  ու ասածիս պես` ինքս ինձ մի քիչ էլ ճանաչել:
Արսեն Վարդանյան 
- Երաժշտություն…

-Երաժշտություն.. Շա՜տ բան եմ լսում, հիմնականում ` Ռեպ: Կլինի ամերիկյան, եվրոպական, ռուսակա, թե` հայկական,  կապ չունի: Սիրում եմ որակով ռեպ, խորացած եմ դրա մեջ վաղուց ու ակտիվորեն:

- Սպորտ…

- Սպորտաձևը միանշանակ ֆուտբոլն է : Բացի մոլի երկրպագու լինելուց, միշտ երազել եմ լինել ֆուտբոլիստ: Փոքր ժամանակ հաճախել եմ ֆուտբոլի, ուղղակի էն ժամանակների մեր հայկական ֆուտբոլի վատ վիճակը 10 տարեկան երեխային  հիասթափացրեց ու տենց թողեցի` վստահ լինելով, որ դրանով  ես ստեղ ապագա չունեմ: Ինչի համար էլ մինչ օրս ափսոսում եմ:  Հիմա էլ վատ չեմ խաղում, հաճախ եմ խաղում  : Բնականաբար ունեմ սիրած թիմ` Մադրիդի Ռեալն է` արքայականը: Իրենց երկրպագում եմ շա՜տ փոքր տարիքից: Քեռիս էր սիրում, տենց ես էլ վարակվեցի … Ու մինչև հիմա ես ու իմ թիմը լավ ընկերներ ենք.. Իրար հետ հաղթում ենք, իրար հետ պարտվում, բայց միշտ իրար հետ ենք: Ֆուտբոլը ինձ համար ուրիշ աշխարհ է:

- Սիրո՞ւմ ես գիրք կարդալ, հիմա ի՞նչ ես ընթերցում:

- Գրքեր չեմ կարդում շատ վաղուց: Ումեն 2-րդ կարգի կերատոկոնուս, ինքը աչքի պրոբլեմ է ու մենակ անունից զգում ես, թե ինչ կարգի բարդ է ինքը... Դժվար եմ կարդում երկար տեքստեր, հատկապես  տպած թղթի վրա.. մոնիտորով դեռ էշը ցեխից հանում եմ խոշորացնելով:ՃՃՃ

-Ի՞նչ ես ակնկալում կյանքից….

- Կյանքից ակնկալում եմ.  Ընտանիք` զույգ երկու տղաներ, որոնք հաճախելու են  ֆուտբոլի, ուզում եմ լինեն ֆուտբոլիստ, ես էլ կնոջս հետ հագնեմ իրենց ազգանուններով շապիկներ ու գնամ մարզադաշտ`  նայեմ իրենց խաղերը:
Արսեն Վարդանյան -Աղջիկները...քո թուլությունն են…

Կարծում եմ ցանկացած նորմալ մարդու կարևորագույն թուլությունը հակառակ սեռն է: Իմը` նույնպես.. Ո՞նց կարելի է չսիրել կանանց:  Սիրել հոգեպես, ֆիզիկապես:  Ամեն տղամարդ սիրում է  լինել կանանց ուշադրության կենտրոնում, մեկի մոտ ստացվում է, մյուսի մոտ` ոչ,  բայց ձգտնումը դրա կա բոլորի մոտ, իմ կարծիքով:
Ոնց NASA-ն ա մոլորակներն ու տիեզերքը բացահայտում հավեսով, տենց էլ հավես ու հետաքրքիր է  կանանց բացահայտել` իրանք ամեն մեկը մի առանձին մոլորակ են: Մի տեղ կյանք կա, մյուսում չէ` մեկը աստղ աէ վառվող, իսկ մյուսն արդեն հանգել է .. ու տենց:

-Կանանց միամսյակն է, ի՞նչ կմաղթես նրանց:

- Շնորհավորում եմ բոլոր աղջիկներին, կանանց, տատիկներին... Աղջիկներին  մաղթում եմ լինեն սիրուն, խնամված, միշտ իրենց հետևեն: Չգիտեմ ով-ոնց, ես սիրում եմ կարճ եղունգներով, մինիմալ քսված, ուղիղ սև մազերով, «մռութ » դեմքով աղջիկներին, ինչքան իրենք շատ լինեն` էդքան ինձ լավ, բայց էդ կարևոր չի: Մաղթում եմ, որ լավ լինեն: Lավ` ցանկացած առումով, լավ ու լավը: Քիչ նայեն սերիալներ, մանավանդ` հայկական, քիչ հետևեն կլիպերում տկլոր պարող ամերիկոսներին ու լինեն իրական: Շարժվեն սեփական ուղեղով, չնկնեն ազդեցությունների տակ ու տենց էլի լիքը բիձա-բիձա բաներ::ՃՃՃ Մենք ձեզ սիրում ենք:
Հ.Գ. Այս բարի նոտայով էլ ավարտեմ այս երկար, բայց իմաստալից բացահայտումը, ես էլ բացահայտեցի իմ ֆեյսբուքյան ընկերոջը` Արսեն Վարդանյանին:
 
 

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries