A+ A A-

Մոդել-ինտելեկտուալը. Էմիլ Մարկ

Էմիլ ՄարկԱյն, որ Էմիլ Մարկը խոստումնալից մոդել է, պարզ է դառնում պրոֆեսիոնալ ֆոտոսեսիանների նրա լուսանկարները դիտելու առաջին իսկ պահից: Ձևավորված կարծրատիպ կա, թե մոդելների հետ կարելի է զրուցել միայն բրենդների և նորաձևության մասին: Էմիլ Մարկը փշրում է մոդելային կարծրատիպերը` ներկայանալով որպես բազմակողմանի զարգացած անհատ, ում հետ կարելի է խոսել ցանկացած թեմայով: 

Էմիլ, ի՞նչ ֆիլմեր ես դիտում:

Փոքր ժամանակից կինոման եմ եղել: Սիրում եմ հիմնականում միստիկ ֆիլմեր, դետեկտիվներ: Նմանօրինակ ֆիլմերն ինձ միշտ մտածելու տեղիք են տալիս, քանի որ ինքդ ես փորձում կռահել ֆիլմի ավարտը և զարգացող սյուժեն:

Ի՞նչ երաժշտություն ես լսում:

Սիրում եմլսել հիմնականում բլյուզ, փոփ և ֆրանսիական շանսոններ:Էմիլ Մարկ

Ի՞նչ գրականություն ես կարդում: 

Քանի որ սովորել եմ ԵՊՀ Ռոմանագերմանական լեզուների բանասիրության ֆակուլտետում, ուսանողական տարիներին կարդացել եմ շատ գրքեր` սկսած հունական,արտասահմանյան, ռուսական գրողների ստեղծագործություններից վերջացրած մեր հայ դասականներով: Սիրածս գրական ուղղություններն են սյուրռեալիզմն ու էքզիստենցիալիզմը: Սիրածս գրողներից են Կամյուն, Դոստոևսկին, Բուլգակովը, Սարտրը, Հեմինգուեյը, Լերմոնտովը և այլոք...Շատ եմ սիրում գրքեր կարդալ տարբեր լեզուներով:

Գեղեցիկ տղաների հետ կապված կարծրատիպ կա, թե նրանք ինքնասիրահարված են: Ի՞նչ կասես քո մասին: 

Ես ինքնասիրահարված չեմ: Ուղղակի գիտեմ` արտաքինս իմ այցեքարտն է դեպի հասարակություն, բայց երբեք դա հիմնական խաղաթուղթ չեմ դարձնում, քանզի ներքին արժեքներն ու գաղափարներն ավելի եմ գնահատում անհատի մեջ:

Ինքնաքննադատման պահեր ունենու՞մ ես:

Ըստ իս, ինքնաքննադատման պահեր պետք է ունենան բոլոր առողջ բանականությամբ օժտված անձնավորությունները, քանի որ այդ պահերին դու ինքդ կարող ես օբյեկտիվորեն շատ իրավիճակներ շտկել: Ինքս չեմ խուսափում ինքնաքննադատությունից, ինչու չէ դիմացինիս առողջ քննադատությունից ևս:Էմիլ Մարկ

Ինչպիսի՞ն է նորաձևության աշխարհը Հայաստանում:

Այս հարցին բազմիցս եմ անդրադարձել: Ցավոք սրտի նորաձևության աշխարհը Հայաստանում դեռ փոքր է, սահմանափակ, նույնիսկ հասարակության կողմից կարծրատիպերով լի: Ինչևէ այդ աշխարհն ինձ հոգեհարազատ է և ամեն պարագայում ես իմ ուժերիս ներածով փորձել ու փորձելու եմ նպաստել, որպեսզի այդ բնագավառում զարգացումներ լինեն:

Շատ աղջիկներ խուսափում են գեղեցիկ տղաների հետ լուրջ հարաբերություններ հաստատել` ցանկանալով զերծ մնալ մշտական ու գուցե հիմնավորված խանդից: Արդյո՞ք դա այդպես է քո պարագայում:

Ես կարծում եմ, որ սիրող զույգերը բացի արտաքինից նաև պետք է մեծ ուշադրություն դարձնեն ներքին հարմոնիային: Միգուցե գեղեցիկ արտաքինը քեզ վրա է կենտրոնացնում շատ հայացքներ և ուշադրություն, սակայն խանդ ասվածին կարելի է հաղթել փոխհասկացությամբ ու փոխըմբռնմամբ:

Պատկերացնենք, թե ունես միջին վիճակագրական տղամարդու արտաքին: Ինչպե՞ս կդասավորվեր կյանքդ:

Քանի որ իմ դեպքում կարևորում եմ էությունս, ապա կարող եմ համոզված ասել, որ էլի նույն կարիերիստն էի լինելու, էլի նույն ընտանիքին նվիրված զավակը և կյանքում ռեֆորմներին ձգտող անհատը:

Դժվար չէ՞ մշտական ուշադրության կենտրոնում լինել. չէ՞ որ դա պարտավորեցնող է:

Այո պարտավորեցնող է, ու ես երբևէ ինձ վատ չեմ զգացել այդ մեծ ուշադրությունից դեպի իմ անձը:Էմիլ Մարկ

Երբևէ մտածե՞լ ես, որ սխալ վայրում կամ սխալ ժամանակ ես ծնվել:

Այո: Այդ միտքը երբեմն պտտվել է ուղեղումս: Կարծում եմ` չնայած քսանմեկերորդ դարը բավականին հեշտացված է և տեխնոլոգիաներով լեցուն, սակայն ես կգերադասեի ապրել տասնիններորդ դարում կամ վերածննդի ժամանակաշրջանում:

Քո երազանքների աշխարհում… 

…չկան անհավասար մարդիկ, ուստի չկան հանցագործներ, մարդասպաններ, գողեր, հայրասպաններ, նախանձներ, բամբասողներ ու զրպարտողներ, չկան ագահներ և չունևորներ: Իմ երազաքների աշխարհում կա միայն սեր ու խաղաղություն:

Ի՞նչ կփոխեիր քո արտաքինում և բնավորության մեջ:

Արտաքինս և ներքինս ներդաշնակ են և գոհացնում են ինձ, իսկ վատ սովորություններից ազատվելու համար միշտ էլ վրաս աշխատել եմ:
P.S. Վաղն առավոտյան Էմիլն արդեն Ֆրանսիայում կլինի: Նրան բարի ճանապարհ ու բարի վերադարձ ենք մաղթում:)

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries