A+ A A-

Ցանցի մարդիկ. Իզաբելլա Աբգարյան

Իզաբելլա ԱբգարյանՉգիտեմ ինչպես և երբ Ֆեյսբուքը ինձ ու Իզային ծանոթացրեց իրար հետ, ու հենց այդ օրվանից մենք դարձանք լավ ընկերներ ոչ միայն վիրտուալ կյանքում, այլ նաև` իրականում: Սակայն ես բաց չեմ թողնի իմ ունեցած հնարավորությունը ու կշարունակեմ բացահայտել դասախոս, բլոգեր, գրող Իզաբելլա Աբգարյանին: Դուք էլ էիք դա ցանկանում, վստահ եմ,  դե գնացինք…

-Երբ ֆրանսերենի դասախոս ընկեր Աբգարյանը զգաց, որ, ամեն դեպքում, համացանցում ևս իր կարիքը կարող են զգալ: Քանի՞  տարի է , ինչ հասանելի ես համացանցում:

-Ֆրանսերենի դասախոս Madame Isabelle-ը (ուսանողներս էին այսպես դիմում) ցանցում չկար: Ավելի ճիշտ՝ սոցցանցերում չկար: Դա ավելի ուշ սկսվեց, երբ թարգմանիչ էի աշխատում: Սոցցանցերում գրանցվել եմ 2008-ից՝ սկզբում Livejournal-ում, հետո`  Facebook-ում:

-Ինպե՞ս ես սիրում, որ քեզ դիմեն Իզա, Բելկա, թե՞ Իզաբելլա:

-Ինձ համար մեկ է, թե ինչպես կդիմեն: 

- Իզա, ասենք  սովորական մարդիկ օրը սկսում են սուրճով կամ թեյով, քանի որ դու ցանցի մարդ ես, ինչպե՞ս ես օրդ սկսում համացանցում:

-Համացանցում օրս սկսվում է Facebook-ում բոլոր ընկերներիս Բարի լույս մաղթելով: Բարի լույսիս արդեն սովորել են ու եթե մոռանում եմ, անհանգստանում են: ))

-Ունես բլոգ, ե՞րբ բացեցիր, ինչո՞ւ, ու այստեղ  բազում թեմանների մասին ես գրում:  Ի՞նչ է քեզ համար բլոգը: Ինչպե՞ս ծնվեց նաև քո բլոգի անվանումը:

-Բլոգոսֆերա մտա սկզբում կարդալու և այլընտրանքային տեղեկատվություն ստանալու համար: Հետո սկսեցի գրել այն, ինչ ինձ հուզում է, ինչը կարևոր եմ համարում: Հիմա բլոգս արտահայտվելու, կարծիքներ ստանալու, նաև խնդիրներ լուծելու միջոց է: Բլոգիրս անվանման վրա երկար չեմ մտածել: Իմ անունն է և ծննդյան թիվը:

-Իզա ի՞նչը կարող է քեզ ափերից հանել համացանցում:

-Համացանցում, ինչպես և կյանքում , ափերից դժվար եմ դուրս գալիս: Երևի թե զրպարտանքը: չեմ ընդունում այդ երևույթը:

-Այ ամուսնացած ես, ունես երեխաներ. ինչպե՞ս կվերաբերվես, երբ երեխաներդ այսքան սերտ կապ ունենան համակարգչի հետ, ինչպես`  իրենց մայրիկը:

-Չեմ ցանկանա, որ «վարակվեն» այդ հիվանդությամբ: Բայց ուրախ կլինեմ, եթե բլոգ վարեն: Ի դեպ աղջիկս, թեպետ 8-րդ դասարանում է սովուրում ,  դեռ համակարգչի հանդեպ սեր չունի և սոցցանցերում գրանցված չի: 

-Համացանցը ևս  մեծ է, այստեղ ևս պետք է ուժեղ լինես, հաստատակամ, որպեսզի Իզաբելլա Աբգարյանտարբերվես, քեզ նկատեն, ո՞րն է քո տարբերակը:

- Հարցը ուժեղ և հաստատակամ լինելու մեջ չէ: Սոցցանցերում հաջողություն վայելելու համար պետք են վերլուծողական ունակություններ, «սուր լեզու», պրպտող ուղեղ և ... հումորի զգացողություն:

-Ինչպե՞ս եղավ, որ ֆրանսերենի  դասախոսը, ֆեյսբուքում բացեց «մայրենի լեզվի դասեր» անունով խումբ: Ու ինչպե՞ս ես վերաբերվում լատինատառ գրառումներին:

- Եթե մասնագիտանում ես որևէ օտար լեզվի գծով, անհնարին է , որ Մայրենին անտեսես: Առանց Մայրենիի լավ իմացության ոչ թարգմանիչ, ոչ էլ դասախոս լինել չես կարող: Բացի այդ, ես Ֆրանսերեն-հայերեն իրավաբանական բառարանի հեղինակ եմ, իսկ բառարան կազմելիս ուշադրությունդ հավասարապես սևեռում ես երկու լեզուներին էլ: Լատինատառ գրառումներին շատ վատ եմ վերաբերվում: Նույնիսկ խոստովանեմ, որ իմ գրառումների տակ թողնված լատինատառ մեկնաբանությունները ուշադիր չեմ կարդում:

-Իզա քեզ կարող են տեսնել տարբեր հասարակական շարժումների կողքին, ինչպիսի՞ն ես եղել դպրոցական և ուսանողական տարիներին:

-Թե՛ դպրոցում, թե՛ ուսանողական տարիներին շատ ըմբոստ եմ եղել և արդարություն պահանջող: Երբեք չեմ համակերպվել, երբ փորձել են սահմանափակել իրավունքներս: Ավելին ասեմ, երբ փոքր էի, մայրս արգելում էր ծորակից ջուր խմել, արևի տակ էր դնում, նոր մեզ տալիս: Քույրս ենթարկվում էր, ես՝ ոչ: Իսկ 2-րդ դասարանում խլեցի ուսուցչուհի ձեռքից գրիչը, որ ինձ 3 չնշանակի: Վստահ էի, որ անգիրս լավ եմ ասել: ))) Այդպես էլ մինչ այսօր՝ չեմ ենթարկվում, «հալած յուղի» տեղ որևէ բան չեմ ընդունում, միշտ հանդես եմ գալիս սեփական դիրքորոշամբ:

-Շատ երիտասարդ մայրեր քեզ տեսնելով կարող են ուղղակի բարի նախանձով լցվել , ինչպե՞ս ես հասնում:

-Ինչ վերաբերում է մայր լինելուն և ակտիվ կյանքով ապրելուն, ապա անձնական փորձից կարող եմ վստահեցնել, որ անհնարին որևէ բան չկա: Որքան շատ բան ունես անելու, այդքան ավելի շատ ես հասցնում: Ինչ խոսք, բախտս բերել է, որ երեխաներս կազմակերպված են և ինքնուրույն, նաև անհրաժեշտ պահին կողքիս է ամուսնուս մայրը:

-Նաև ֆուտբոլի սիրահար ես. Այսինքն` ձեր տանը սերիալի և ֆուտբոլի մասով խաղաղ դաշն եք կնքել. դու սերիալ չես նայում և  ամուսնու ու երեխաների հետ վայելում եք ֆուտբոլ:

-Մեր տանը սերիալ նայող չկա: Ամուսինս ֆուտբոլ չի սիրում և ձգտում է այդ ժամերին, երբ ես «թեժ երկրպագում եմ» տանը չլինել:

-Գիտեմ աշխատում ես. ինչպե՞ս ես վերաբերվում, որ կինը աշխատում է: Ինչպե՞ս ես նաև վերաբերվում այն տղամարդկանց, որոնք կարծում են, որ կնոջ տեղը խոհանոցում է:

-Ցանկացած մարդ պետք է անի այն, ինչն իրեն երջանիկ է դարձնում: Եթե մեկի համար բավական է միայն ընտանեկան կյանքով ապրելը, ապա թող այդպես էլ անի: Ես այդ տեսակին չեմ պատկանում: Աշխատել եմ ուսանողական տարիներից: Առանց աշխատանք կխելագարվեմ: Բախտի բերմամբ, ինձ նման տղամարդ չի հանդիպել: Բայց սրտանց ցանկանում եմ, որ նրանք ընտանիք կազմեն վերևում նշածս տիպի կանանց հետ: Կարևորը, որ զույգերը երջանիկ լինեն: Եթե դա երկուսի համար ընդունելի է, ապա թո՛ղ չաշխատի կինը:

- Ետ դառնանք համացանցին: Կա՞ կերպար, որով մուտք ես գործել համացանց, թե՞ նույննն ես թե՛ կյանքում, թե՛ համացանցում:

- Նույնն եմ: Համացանցում անկեղծ եմ: Միշտ ասել եմ. եթե ուզում են ինձ ճանաչել, թող կարդան բլոգս:

-Ովքե՞ր կարող են լինել քո ֆեյսբուքյան ընկերները:

-Ֆեյսբուքյան ընկերներս, ինչպես և բլոգայինը, շատ տարբեր են: Որպես գրող միշտ ձգտել եմ տարբեր մարդկանց հետ շփվել: Նրանցից յուրաքանչյուրը կարող է հետագայում իմ ստեղծագործությունում կերպար դառնա, ինձ ներշնչի:

- Հիմա որևէ ստեղծագործության վրա աշխատո՞ւմ ես:

- Հիմա, երբ ժամանակ է լինում, խմբագրում եմ և իմ գրական էջում տեղադրում 2004-ին գրած վիպակս՝ մաս առ մաս: Նաև երբ մուսաս գալիս է /երբեք չգիտեմ դա երբ կլինի և որտեղ/ բանաստեղծություններ եմ գրում:

- Ամեն օր, ի՞նչ կայքեր ես հաճախում:

-Ամեն օր այցելում եմ facebook.com , gmail.com, livejournal.com, twitter.com և sirunyan.am :ՃՃ

- Իզա հաճա՞խ ես թերթում քո բլոգային  արխիվը: Եղել են դեպքեր, երբ մտածել ես, որ այսպես այսօր չէիր գրի:

-Հազվադեպ եմ վերադառնում անցյալին: Այս տարիների ընթացքում երևի թե մեկ անգամ եմ վերանայել բլոգս: Երևի թե որևէ բան չէի փոխի:

-Կարդո՞ւմ ես բլոգ,/ եթե այո , նշիր/, թե՞ սիրում ես,  որ քո բլոգային գրառումները կարդան:

- Կարդում եմ տասնյակ բլոգներ: Բոլոր ընկերներիս բլոգները Livejournal-ում ամեն օր կարդում եմ: Չեմ կարող առանձնացնել որևէ մեկին, նրանք բոլորն էլ ինքնատիպ են և հետաքրքիր:
 

-Երբեք ինչի՞ մասին չես գրի կամ չես խոսի:

- Տաբու չունեմ, բայց, օրինակ, ուրիշի անձնական կյանքի մասին չեմ սիրում ո՛չ խոսել, ո՛չ էլ գրել: Երևի դա է նաև պատճառը, որ Անժելա Սարգսյանի մասին որևէ անդրադարձ չեմ արել:))

-Միամսյակ է, ինչպե՞ս ես վերաբերվում այսպիսի օրերին:

- Միամսյա՞կ: Ինձ համար դա խորթ է: Կա տոնական օր և կա ամբողջ կյանք, ամեն օր, որ կարելի է կնոջը վերաբերմունք ցույց տալ:

Իզաբելլա Աբգարյան- Ծնվել է 1976  թվական, նոյեմբերի 29-ին:
Դպրոցը` N76 ռուսական թեքումով դպրոց:
Համալսարանը` ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետ:
Բլոգ` Iza1976 :
 
 

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries