A+ A A-

Օրիգինալ - Վադզ Ղազարյան

Վադզ ՂազարյանՎադզ Ղազարյանը Facebook-ում հայտնի է իր զվարճալի ստատուսներով ու նկարներով, ինչպես նաև օրիգինալ link-երով: Նա տրանսլիտի ակտիվ ջատագովներից է, ով միշտ ինչ-որ օրիգինալ պատասխան կգտնի`ինչ էլ նրան հարցնես: Facebook-ի ամենաօրիգինալ մարդկանցից մեկի հետ այսօր զրուցեցինք համացանցի ու սոցիալական ցանցերի մասին: 

Որքանո՞վ ես կարևորում սոցիալական ցանցերի նշանակությունը ժամանակակից մարդու կյանքում:

Չափից դուրս շատ եմ կարևորում, քանզի եթե ուզում ես տեղեկացված մնալ, անպայման պետք է տեղյակ լինես, թե ինչ է կատարվում աշխարհում ու առհասարակ սա ավելի հավաստի ինֆորմացիայի աղբյուր է, քան ցանկացած մեկ ուրիշ աղբյուր, որտեղ գրված կամ ցուցադրվում է մեկ ուրիշի սուբյեկտիվ կարծիքով տեղի ունեցած երևույթը: Սոցիալական ցանցը հնարավորություն է տալիս այդ ամենը քննարկել, դնել, վերցնել (կշռադատել) և դրա արդյունքում գալ ավելի ճիշտ եզրահանգման, քան մնացած դեպքերում: Մի անեկդոտ հիշեցի. տատիկը երկար ժամանակ Հայլուր նայելուց հետո որոշեց, որ ուզում է ապրել այն Հայլուրի մեջ եղած երկրում: 

Կախվածություն ունե՞ս համացանցից:

Ինչպես վերևում նշեցի` ես շատ եմ կարևորում սոցիալական ցանցը հենց նրա համար, որ այն ինֆորմացիայի մեծ աղբյուր է: Դա արդեն իսկ կախվածություն է առաջացնում: Հետո հիշեք, թե ինչպես էինք առաջ շփվում բոլոր ծանոթների հետ, երբ դեռ բջջային կապը զարգացած չէր,. tête à tête էինք շփվում: Շփվում էինք շատ հազվադեպ, բայց հաճախ էինք տեսնում իրար: Հետո, երբ հեռախոսները հայտնվեցին, սկսեցինք շփվել հեռախոսներով, արդեն պարտադիր չէր գնալ մարդկանց տուն: Սա այնքանով էր վատ, որ մարդկանց դիմախաղը չէինք տեսնում, մարդու հետ չէինք կարողանում նստել, ժպտալ, միաժամանակ ուրախանալ ու ինտերակտիվ ծիծաղել այնքան, որքան մինչև դա, Վադզ Ղազարյանփոխարենը հասցնում էինք ավելի շատ մարդկանց հետ շփվել ու մտահորիզոնը ընդլայնում էինք: Սոցիալական ցանցերի զարգացման հետ մեկտեղ, որը սկիզբ է առել չաթերից, ֆորումներից ու նման տիպի մարդաշատ վիրտուալ վայրերից, բավականաչափ մեծ օգուտ կա, քանզի հասցնում ես շփվել ու հասանելի ես դարձնում քո գրածն ու ասածը բավականաչափ մեծ մասսաների համար և շփվում առհասարակ հետաքրքիր մարդկանց հետ: Հետևաբար կախվածություն չէի կարող չունենալ:

Կցանկանայի՞ր, որ ոչ մի սոցիալական ցանց երբևէ գոյություն չունենար:

Միայն իմ ցանկությամբ չի, որ կարող է ինչ-որ բան փոխվել, եթե անգամ ես չուզենայի, միևնույն է` դա անխուսափելի առաջընթացի մի մասնիկ է: Քանի որ մարդիկ այնքան զբաղված են լինում իրենց գործերով, որ հնարավորություն չեն ունենում tête à tête շփվելու, այսպես գոնե կարողանում են իրար հետ շփում ունենալ, ծանոթանալ և ինչու չէ համագործակցել ու աշխատել: Դա անխուսափելի երևույթ է, որը մոտ ժամանակներս կփոխակերպվի ավելի ինտերակտիվ վիճակի, որտեղ բոլորը կհայտնվեն վիրտուալ հասարակության մեջ ու վիրտուալ եռաչափ սենյակներում կամ աշխարհներում, որտեղ կապրեն, կաշխատեն, միայն երևի սնվելու ու բնական կարիքները հոգալու համար կհեռանան համակարգչից: Բնականաբար կլինեն նաև կազմակերպություններ, որոնք կբոյկոտեն ու լոզունգներ կունենան` «Կյանք առանց համակարգչի» խորագրով :D Բայց միևնույն է` դա անխուսափելի առաջընթացի մի մասնիկ է:

Ի՞նչ կանես, եթե մի օր առավոտյան մտնես Facebook ու տեսնես, որ պռոֆիլդ ջարդել են:

Ոչինչ, գուցե կտխրեմ, ինչպես մարդիկ դրամապանակ կորցնելուց են տխրում, բայց միայն նրա համար, որ այդքան թղթեր պետք է նորից վերականգնեն: Երևի մի փոքր դադար կտամ, հետո նորից նոր profile կսարքեմ, եթե դա ինձ պետք լինի ու կշարունակեմ:

…իսկ հետո հայտնաբերես, որ ոչ թե պռոֆիլդ են ջարդել, այլ Facebook-ն են փակել:

Դա էլ անհնարին վիճակներից մեկն է: Այդպիսի բան պարզապես չի կարող լինել, որովհետև Facebook-ի կապիտալն այնքան մեծ է, որ երբեք էլ չեն փակի: Միլիոնավոր փողերից ոչ մեկ չի ուզում զրկվել, բայց եթե վերացական նայենք, ապա մարդիկ կգնան Google+, ինչպես մի ժամանակ առաջ օդնոկլասսնիկից մարդիկ կամաց-կամաց սկսեցին միգրացիա անել դեպի Facebook: Համենայն դեպս անալոգ կստեղծեն ու շատ շուտ, որպեսզի այդ փողերը օդում չմնան:

Համակարծի՞ք ես, որ սոց.ցանցերը դեգրադացնում են մարդկանց:

Դե այն մարդկանց, ովքեր միայն գրում են «Շնորհավոոոոր մամուսիկիս ծնունդը» կամ share են անում նկար ու ստիպում (խնդրում/պաղատում/պարտադրում) լայքել, որ ասենք ստանան վերնաշապիկ և նաև մի-փոքր մտածելու փոխարեն գրում են «Ինձ սենց բան ա պետք» ու ոչ թե օգնեք, այլ արեք իմ համար, բնականաբար դեգրադացնում են, իսկ եթե փորձում ես ինֆորմացիա քաղել, ապա, կարծում եմ, որ ընդհակառակը` նպաստում է զարգացմանը: Առհասարակ մարդուց է կախված: Եթե տվյալ մարդը կարծում է, որ օգտագործելով սոց.ցանցը, զարգանում է, ապա դա այդպես է, իսկ եթե կարծում է, որ դա ընդամենը ժամանց է, թող փակի ու էլ չմտնի, որովհետև այդ ծախսած ժամանակում կարող էր ռեալ զարգանալ...

Ինչու՞ ես ֆեյսբուքյան քո էջում գրում բացառապես տրանսլիտով:

Այդ հարցին կպատասխանեմ նամակ-նկարով, որն արդեն շաաատ վաղուց պատրաստել էի:Ինչու՞ ես ֆեյսբուքյան քո էջում գրում բացառապես տրանսլիտով 

Ինչո՞վ ես զբաղվում բացի քո հիմնական աշխատանքից:

Մարդիկ կան, որ դեռ բացի իրենց աշխատանքից ուրիշ բաներով էլ են հասցնում զբաղվե՞լ: Ցույց տվեք այդ անգյալներին :D Չգիտեմ, եթե հասցնում եմ, գիրք եմ կարդում, մի նոր բան ուսումնասիրում, նայում, լսում: Ինչքան շատ ես սովորում, այնքան շատ բան ես կարողանում անել, ու ավելի մեծ մտա- և տեսահորիզոնններ են բացվում քո առջև:

Որտեղի՞ց ես այդքան զվարճալի նկարներ գտնում, որպեսզի տեղադրես քո «հումորային» ֆոտոալբոմներում:

Դե ես եմ նկարում, կամ ընկերներս են ուղարկում ինձ: Ընդհանուր առմամբ քանի որ բոլորը գիտեն, որ ես հավաքում եմ, արդեն ինքնաբերաբար երբ ինչ-որ զվարճալի բան են նկատում, ասում են` էս Վադզին պետք է ուղարկել, ինչը ինձ համար շատ ուրախալի փաստ է: Նաև սկսում են ուշադրություն դարձնել հայտարարությունների, գովազդների ու նմանատիպ բաների վրա, որը նույնպես, կարծում եմ, շատ լավ է: Երբ մի օր այդ մարդիկ սկսեն պատրաստել նմանատիպ պոստերներ կամ պլակատներ, կաշխատեն այնպես անել, որ այդ աշխատանքը չհայտնվի իմ ալբոմում, կամ հակառակը` այնպիսի բան կանեն, որ հաստատ հայտնվի:

Երբևէ եղե՞լ է, որ ցանկացել ես ինչ-որ ստատուս գրել կամ link share անել, բայց  մտածել ես, որ մարդիկ քիչ կլայքեն, հետ ես կանգնել:

Չէ, բացարձակ, ես լայքերի գերի չեմ: Ինչ մտքիս գալիս է, այն էլ գրում եմ: Ինձ կարևոր չի, թե քանի մարդ է լայքել. ես իմ մտքերն եմ հանձնում թղթին (վիրտուալ թղթին :D), որպեսզի եթե հետո պետք լինի, նայեմ-հիշեմ: Երբեմն նաև շատ հետաքրքիր է մարդկանց կարծիքը, դրա համար եմ գրում: Ու շատ շնորհակալ եմ իմ ընկերներից, որ այդքան հումոր ունեն ու ինձ շատ ճիշտ են ընկալում, կարելի է ասել 99%-ով:))

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries