A+ A A-

Մանվել Հայրենատեր Կոստանդյան

Մանվել Հայրենատեր ԿոստանդյանՑանցում կան մարդիկ, ովքեր աչքի են ընկնում իրենց հայրենասիրությամբ ու վարակում բոլորին: Նրա ուշադրության կենտրոնում միշտ Հայոց պատմությունն է, հուշարձաները, եկեղեցիները… մի խոսքով ամեն ինչ, ինչ սերտ կպ ունի իր հայրեիքի` Հայաստանի հետ: Մի տարի առաջ  եմ ծանոթացել  Մանվելի հետ ցանցում, այնուհետև ծանոթացաք նաև մի միջոցառման ժամանակ ու շարունակում ենք մնալ լավ ընկերներ:
Այսօր «Ցանցի մարդիկ» խորագրի հյուրն է Ցանցի Հայրենատերը` Մանվել Կոստանդյանը:

-Մանվել , ե՞րբ և ինչպե՞ս եղավ, երբ կյանքին  նայեցիր նաև վինդոզի պատուհններից:

-2001թվական էր,  լավ չեմ հիշում, YMCA ընկերությունում հաճախեցի համակարգչային դասերի և  մտերմացա , որից հետո սկսեցի հաճախ նայել կյանքին վինդոզի պատուհաններից:

- Վստահ եմ, որ դրան հաջորդեց պահանջդ. գնե՛լ համակարգիչ:

-Այո՛,  առաջին ցանկությունս համակարգիչ ունենալն  էր, և  ծնողներս գնեցին ինձ համար իմ  առաջին Deell համակարգիչը:

-Պահո՞ւմ ես այն մինչ այսօր:

-Ոչ նա արդեն շատ հին էր, և նվիրեցի ուղղակի , բայց մինչ այսօր հիշում եմ այն օրերը, երբ ինքնույս սովորում էի համակարչից օգտվել:

-Այսօր ցանցում քեզ ճանաչում են, հատկապես ինչի՞ց հետո սկսեցին քեզ ճանաչել:

-Տարիներ առաջ հանդիպեցին բլոգերների հետ:Այն ժամանակ դեռ նոր էինք բլոգոսֆերա մտնում , չնայած արդեն ինքս իմ բլոգը նոր էի բացել և  գրում էի,  բայց փորձի պակաս կա,  Էդգար Բարսեղյանի և  Տիգրան Քոչարյանի շնոհիվ նորից բլոգ բացեցի` այս անգամ արդեն շատ գիտելիքներով լեցուն, իսկ ճանաչեցին` նույն ժամանակներում,ֆեյսբուքում շատ ակտիվ եմ:

-Ի՞նչ է քեզ համար բլոգը, ի՞նչի  մասին ես գրում այնտեղ ավելի հաճախ:

-Ունեմ ինչպես անվանական, այնպես էլ` ուղղակի ծածկանուներով և հիմնականում գրում եմ կյանքի և իմ առօրեայի մասին, իսկ իմ անվանական բլոգում հիմնական ազգային խնդիրներ եմ  արծածում , որն էլ իմ հիմնական առաքելություն է :

-Ֆեյսբուքում քո անվան կողքը գրված է Հայրենատեր, բացատրիր, ե՞րբ և ինչպե՞ս ծնվեծ այդ միտքը:

-Ոչ միայն Ֆեյսբուքում, այլև ամենուր,  իմ անվան կողքը միշտ այդպես եմ գրում, քանի որ դա իմ համար գաղափարախոսություն է և  նպատակ: Հայրենատեր զգացի, երբ առաջին անգամ կանգնեցի Օմար լեռան գագաթին և հեռուներում զգացի իմ պապերի բնօրրանը`  Գարդմանքը:Մանվել Հայրենատեր Կոստանդյան

-Այ ի՞նչ ես ապրում, երբ հակահայկական բաներ ես տեսնում ցանցում, ինչպե՞ս ես պայքարում դրա դեմ:

-Քանի  որ վերջին տարիներին նաև ակտիվ զբացղվում եմ տեղեկատվական քարոզչությամբ ավելի եմ տեսնում այն կեղծիքները, որը ամեն օր մթագնում է ոտնահարում ամեն բան խեղաթյուրելով պատմությունն ու իրականությունն:
Պայքարում ենք հիմնականում դրանց դեմ փաստերով: Սոցցանցերում համապատասխան լեցուն էջերով, իսկ միջազգային ֆորումներում` մի քանի լեզուներով ներկայացնում փաստեր, իսկ հաճախ էլ` դիմում ենք զանգվածային բողոքների:

-Էլ ինչը՞ կարող է քեզ ափերից հանել ցանցում:

- Ափերից հանում է հիմնական ագրեսիան և  սուտը, որը տարածված երևույթ ցանցում:
Ներկայում համատեղ ղեկավարում եմ լրատվական կայք և մի քանի ազգերի հետ պայքարում հակահայկական նյութերի դեմ, սակայն բլոգոսֆերայում ֆեյսբուքի պատճառով պասիվացել եմ:

-Ցանցից դուրս ևս այսքան հայրենասե՞ր ես. սիգարետը չես նետում մեքենայի՞ց պայքարո՞ւմ ես կամայականությունների համար:

-Ինձ թվում է յուրաքանչյուր Հայ սիրում է իր հայրենիքը և շատ ժամանակ, շատ մարդիկ ցանցում ուղղակի հայրենասիրությունից խոսում են մոդայիկ լինելու համար, երևալու և կայանալու համար, կարևոր չէ խոսքը, կարևորը մարդու ներքին էություն է  և ծառայությունը իր հայրենիքին:

-Մանվել մի քիչ քո մասին պատմիր:

-Ցանցից դուրս ղեկավարում եմ «Հերոսների Պանթեոն» հիմնադրամը, կառուցում ենք զոհված ազատամարտիկների շիրմաքարեր, օգնում ազատամարտիկներին և  այլն:

-Հայրենասեր ծնվում են, թե՞ դառնում:

-Հայրենասեր ծնվում են. այն մարդու ներքին էություն է , նաև կան ժամանակներ, երբ մարդու մեջ ուղղակի արթանանում են ազգային ոգու արժեքներն ու նպատակները:

- Ո՞րն է ծննդավայրդ:

- Ծնվել եմ Ալավերդի քաղաքում , մեծացել` Վանաձորում, և  դեռ դպրոցական տարիքից արդեն հայտնի մարզիկ էի` մասնակցել եմ  Հայաստանի և  միջազգային մի քանի մրցաշարերի: Անդամակցել եմ միջազգային Կեպոյի Ջիուջիցույի Մարտական Կարատեյի ֆեդերացիաներին,  8 տարի մարզվել և  հայկական դրոշը բարձր պահել, իսկ հետագայում երկու տարի ձեռնամարտի մարզիչ եմ եղել  նաև տարիներ շարունակ զբաղվել եմ լեռնադահուկային մարզաձևով:

-Ի՞նչ կար ցանցում նախկինում, որ այսօր չկա:

-Մի քանի տարի առաջ ցանցում ամեն բան այլ էր, մարդկանց մոտ հարգանք ու պատասխանատվություն կար, իսկ հիմա` ամեն մեկը մուտք գործելով ցանց, փորձում է կայանալ իր տհաճ գրառումներով եվ իրեն ցուցադրելով:

-Այսինքն, ցանցը ինքնադրսևորման միջո՞ց է դարձել:

- Այո, այսօր ցանցը ինքնդրսևորման, միմյանց նկատմանբ սև   փի առի տարածման վայր է նաև, որը, ցավոք ,մեր երկրում անպատիժ է:

-Մանվել, որտե՞ղ ես ուսանել:

-Սովորել եմ Վանաձորի ամենամեծ բուհերից` Մխիթար Գոշ հայ-ռուսական համալսարանում և առաջին կուրսում ընտրվեցի Ուսանողական Խորհրդի նախագահ: Ու այդ  ժամանակ ավելի սկսեցի ակտիվ մասնակցել հասարակական գործընթացներին, հետագայում ընտրվեցի նաև Լոռու մարզի Ուսանողական խորհուրդում:
 
Մանվել Հայրենատեր Կոստանդյան.
Սիրելի արտայատությունս` Չնայած իմ հաճախ լուրջ և կոպիտ գրառումներին, ինքս զգացմունքային մարդ եմ և  իմ սիրելի արտահատություն է `«սիրում եմ սիրել»:
Իմ սիրելի գիրքը ` «Սասնա Ծռեր» էպոսը
Իմ սիրելի դպրոցը` Վանաձորի 24-րդ դպրոց:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries