A+ A A-

Ցանցի մարդիկ. Էդգար Մուրադյան

Էդգար ՄուրադյանԷդգար Մուրադյանին գուցե անուն-ազգանունով չճանաչեք, բայց նրան բոլորը գիտեն հատկապես սոցցանցում իր իսկ ստեղծած Facebook Հայաստան էջով:
Էդգարը այս էջում պատասխանում է ֆեյսբուքի հայ օգտատերերի հարցերին, օգնում նրանց, ինչպես ես եմ նշում նա facebook-ի «Շտապ օգնությունն» է: Ես էլ շատ հաճախ էի դիմում Էդգարին, երբ խնդիրներ էր ծագում, երբ անհասկանալի էր որևէ բան լինում: Այնպես որ` նա իսկ և իսկ ցանցի մարդ է: Դե ինչ , liberal blog-ում հյուրընկալել ենք Էդգար Մուրադյանին:

 Քեզ ցանցում անուն-ազգանունով գուցե չեն ճանաչում,  սակայն դու ցանցի մարդ ես: Այնպես որ` սկսիր պատմել քո մասին:

 -Իմ մասին ամենակարևոր ասելիքը նա է, որ ես հայտնի չեմ ցանցում: Ցանցի մարդ… երբ 12 տարեկան էի՝ մեր դպրոցում համակարգիչներ կային: Ես իրենց շատ արագ եմ սիրել, հետո ունեցանք Ինտերնետ, երբ առաջին անգամ Ինտերնետը ուսումնասիրեցի եկա այն եզրակացույթան, որ համակարգչի մեջ. “Word”-ից հետաքրքիր ոչինչ չկա: Իմ ցանցի մարդ լինելու առաջին քայլերն այդպիսի «անցանցային» վերաբերմունքի արժանացան…

Իսկ Ցանցի մարդ դարձա,  երբ մի օր իմ ընկերներից մեկը ինձ գրեց… «Էս ինչ լավ ես արել, որ Ֆեյսբուքում գրանցվել ես, ակվարիում ես բացել, ես ամեն օր գալիս եմ ու քո ակվարիումից փող եմ գողանում»: Ինձնից գողանում էիիիիին….. նույն օրը մտա Ֆեյսբուք, գտա այդ Ակվարիումը ու սկսեցի խաղալ այն… 10 օր հետո զգացի, որ շատ հետ եմ իմ արդեն խաղացող ընկերներից  ու արցեցի այն , ինչ չի կարելի… Առաջին անգամ Ֆեյսբուքին այդպես եմ վնասել.  այն հնարավորությունների համար, որոնց սովորաբար վճարում են,ես գտա ձև իրենց անվճար ունենալու, հետո համարյա բոլոր խաղերը «ջարդել եմ» ու այդպես ամեն տեղ մաքսիմում ցուցանիշը ունեի: 

- Էդգար քեզ հատկապես գիտեն ֆեյսբուքի բնակիչները, քանի որ դու բացեցիր Ֆեյսբուք Հայաստան էջն ու սկսեցիր ֆեյսբուքի հայ համայնքին ներկայացնել այն, ինչը դժվար էր, խորհուրդներից մինչև հակակահայկական էջերի դեմ պայքար, ե՞րբ , ինչպե՞ս ու ինչո՞ւ ունեցար նման մտադրություններ:

Էդգար Մուրադյան. Կոնկրետ ինձ Ֆեյսբուքի  բնակիչները չեն ճանաչում, և ես անչափ ուրախ եմ: Գիտեն իմ էջերը, իմ կեղծ հաշիվնրից մի քանիսը լավ տարածում ունեն և մեծ շփման դաշտ: Մեկ-մեկ մտածում եմ, որտեղ եմ ես ավելի իրական այնտեղ, թե այստեղ… Աշխատանքի տեսակետից՝ ունեմ լավ ընկերներ, որոնք իմ տեղն ասում են, եթե գտնում են, որ ինձ որևէ գործնական առաջարկ կհետաքրքրի:
Առաջնային նպատակս եղել էր պարզապես ունենալ էջ, որը մեծ հետևորդների քանակ կունենա, սկզբում եղել է հայեր էջը.. սակայն էջի ստեղծման պահից առանձնակի պատասխանատվությամբ լցվեցի:
Մանկապարտեզ` Մանկապարտեզ շատ քիչ եմ հաճախել, այնտեղի կերակուրները դուրս չէին գալիս:
Համալսարան` Համալսարան ես պարբերաբար ընդունվում եմ ինչ- որ տեղեր , բայց դասերի չեմ հաճախում, երկու տարի սովորել եմ ԵրՃՇՊՀ-ում, սակայն կիսատ եմ թողել… Լավ եմ սովորել, ուղղակի չեմ ուզել այևս սովորել, բայց հիմա շարունակելու եմ, եթե աշխատանքիս չխանգարի,  ուսանող վիճակն եմ կարոտում:
Բնակվում եմ` հիշում եմ, որ մի օր համալսարանում դասախոսը հարցրեց. «որտե՞ղ ես ապրում», ասացի`  որտեղ մութն ընկնում է` այնտեղ եմ մնում և իրոք այդպես `  հաճախ է լինում… 
Սիրելի արտահայտություն`  Իմ բոլոր սիրելի արտահայտությունները իրենց մեջ ոչ կորեկտ բառեր են պարունակում… 
Վերջին կարդացած  գիրքը` Frédéric Beigbeder "The Romantic Egoist" :

- Ետ գալով Ֆեյբուք Հայաստանին, ի՞նչ ես նկատում ցանցում, ի՞նչ է կատարվում այստեղ:

 Էդգար Մուրադյան. Հիմա ցանցում բողոքում են ԹայմԼայնից, ասում են` հարմար չի,Էդգար Մուրադյան ապուշությունա…Իհարկե՝ ամեն մարդ կարող է իր կարծիքը ունենալ, բայց դե երբ մի բանի վրա, ինչն արդեն մի քանի տարի անհասանելի հաջողություն ունի, ու ինչի վրա աշխատում են հարյուրավոր հոգեբաններ, ծրագրավորողներ, մարքեթոլոգներ ու հաստատ իրենց «ոչ ապուշությամբ» գերազանցում են շատ-շատերին, իրենց ստեղծագործությունն ապուշություն համարել... դե եսիմ....
Ու հետո, Ֆեյսբուքում փոփոխություն չկա, որից մարդիկ դժգոհ չլինեն,  ես ունեմ հին տեսքի համար դժգոհություն արտահայտող մեկնաբանություններ, բայց որ այդ տեսքերը հիմա ցույց տամ նույն դժգոհողներին՝ կուրանան իրենց ասածները: 
Հենց մարդիկ սկսում են նոր բանը չհամարել՝ "դե մեր ժամանակ ուրիշ էր արտահայտությամբ", իմ կարծիքով - իրենք սկսում են պարզապես չհասցնել, այսինքն` ծերանում են.... :-D Մի քննադատեք, անձնական կարծիքների մեջ մի ուրիշի արածներին անուն դրեք (իրենք հաստատ շատ ավելի խելացի են) ու "TimeLine" հիանալի միտք է, որը մեկ տարի հետո այնքան հարազատ է դառնալու, որ ուրիշ տեսակի մեջ Ֆեյսբուքը չեք կարող պատկերացնել:  Չնայած՝ մեկ տարի հետո` նոր փոփոխություններ կլինեն.. :-P 

- Ամենաշատ հարց տվողին կարո՞ղ ես հիշել:

Էդգար Մուրադյան. Ամենաշատ հարց տվողը հենց այս նյութի հեղինակն է, (չգիտեմ դու ինքդ քեզ ոնց ես ներկայացնելու)…Բայց դե միշտ ներվայնացել եմ, որովհետև սովորաբար հարցնում էր ուրիշների փոխարեն…

- Հաճախ ի՞նչ հարցեր են քեզ տալիս:

Էդգար Մուրադյան. ՀաՃախ հարցնում են` Դուք Օֆիցիա՞լ էջ եք…

- Իսկ չեն հարցրել, թե արդյո՞ք ճանաչում ես Մարկ Ցուկերբերգին:

- Չեն հարցրել, բայց ես ճանաչում եմ Մարկին , առիթ եմ ունեցել իրեն տեսնելու: Իհարկե դրսում հանդիպենք՝ դժվար մոտենա , ճանաչի, բարևի, բայց իր գործունեությանը, ընտանեկան վիճակին և ապրելակերպին շատ լավ ծանոթ եմ… ու իրականում տեսել եմ իրեն:
Էդգարի դեպքում նրան ճանաչում ենք նրա գործերով, կարծում եմ այսուհետ նրան կճանաչենք նաև անուն-ազգանունով` Էդգար Մուրադյան:

Էդգար Մուրադյանը ծնվել է  1988 թվականի  ապրիլի 30-ին, Վրաստանում:
Ֆեյսբուքի էջ` Facebook Հայաստան:  
 Ֆեյսբուքի էջ` Հայեր:
 
 

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries