A+ A A-

Անահիտ Վարդանյան կամ պարզապես «հընգեր Ֆլոյդ»

Անահիտ ՎարդանյանԿյանքում գոնե մեկ անգամ օգտագործած կլինենք Չտեսություն բառը, իսկ եթե ցանցում , ապա գոնե մեկ անգամ այցելած կլինեք Չտեսություն:
Այսօր, բավական շատ նամակներից հետո որոշեցի թարմացնել այս էջը` ցանցի մարդիկ ու որպես հյուր ընդունեցի ցանցի բնակից, ցանցառ Անահիտ Վարդանյանին: Նրան մի քանի ծեծված, ջարդված հարցեր կտամ այսօր, դե գնացինք:

Անահիտ մի քիչ քո մասին պատմիր մեզ :

Անահիտ Վարդանյան. Ամեն անգամ, երբ էսպիսի հարց են տալիս, սկսում եմ մտածել, թե ինչ կարող եմ ինքս իմ մասին ասել։ Ինչն է ինձ բնութագրում։ Արդյոք էսպիսի փաստե՞ր՝ ծնված իննսունականներին, ջերմուկ քաղաքում, աղջիկ, սիրում եմ կանաչ գույնը, էսինչ երաժշտական ոճը, էնինչ տարվա եղանակը։ Չէ, էսպիսի նկարագիր չեմ հավանում։ Քանի որ պետք է նաեւ համացանցի մասին խոսեի, մտածեցի ինքս ինձ գուգլել։ Հավաքեցի «Անահիտ Վարդանյան»։
Թե ինքս ինձ չճանաչեի, կմտածեի Անահիտը չստացված բանաստեղծուհի, ամբողջ օրը սոց կայքերում բլբլացող  մեկն է, հետն էլ բժշկուհի (անունս ցավոք ունիկալ չի ու նույն անունով սկզբի էջերին այլ մեկն էլ կար)։
Ու քանի որ էսպիսի նկարագիրն էլ սրտովս չէր, որոշեցի հարցն էսպես պատասխանել՝ «փնտրում եմ աշխատանք»։ 

Իսկ ի՞նչ կասես սոցիալական ցանցերի մասին:

Անահիտ Վարդանյան. Սոցիալական ցանցերում պարտաճանաչ աշակերտի պես միշտ ներկա եմ, սակայն չեմ գերագնահատում նրանց նշանակությունը։ Ինձ համար հանդիսանում է մատչելի կապի միջոց, որոշ չափով էլ ինքնարտահայտման, նոր ծանոթությունների հաստատման, գիտելիքի աղբյուր։ Բայց մի սահման կա, որը չէի ցանկանա մարդիկ անցնեին։ Չեմ ընդունում, երբ չափից դուրս վեհացնում են, սկսում բարձր թեմաներ քննարկել, հարաբերություններ պարզել, որոհետեւ կարծում եմ նման բաների համար երես առ երես խոսակցությունից լավը չկա։ Մարդիկ ետ են վարժվում շփվելուն։ Ցանցում բոլորը շատ խելացի են, ամեն մեկն իր կարծիքն ունի, ճտպտում են, քննադատում իրար, իսկ եթե դրսում տեսնես նույն մարդուն մի երկու բառ անգամ իրար չի կարողանում կապել։ 

Կախվածություն ունե՞ս համացանցից:

Անահիտ Վարդանյան. Համացանցից կախվածություն ունեմ ։Ճ եթե գոյություն ունի միԱնահիտ Վարդանյան բան, որի միջոցով ես կարող եմ լիքը այլ բաներ բացահայտել, սրտիս ուզած չափով տեղեկատվություն ստանալ, ֆիլմեր նայել, գրքեր կարդալ, մտքեր արտահայտել, կիսվել նրանցով ընկերներիս հետ, ես չեմ կարող նման բանից կախված չլինել։  Երբ ինձ ասում են, որ համացանցը մեծ չարիք է, ես ուղղակի չեմ կարողանում հասկանալ նման մադկանց։ Որովհետեւ համացանցը գործիք է, իրեն ինչպես օգտագործես, էնպիսինն էլ կլինի։ Եթե ամբողջ օրը նստում ֆեյսբուքյան էջդ ես թամացնում, համացանցն էդտեղ ոչ մի մեղք չունի, դու ես քո բնույթով սպառող, քո ձեռքից ոչ մի ուրիշ բան չի գալիս։

Կցանկանայի՞ր, որ ոչ մի սոցիալական ցանց երբևէ գոյություն չունենար:

Անահիտ Վարդանյան. Էնպես որ չէ, չէի ցանկանա։ 

Ի՞նչպես կվարվես , եթե մի օր առավոտյան, ըստ ավանդության,  մուտք գործես  Facebook-ի քո էջ, ու պարզվի, որ էջդ կոտրել  են:

Անահիտ Վարդանյան. Կնախանձեմ ջարդողին։Ճ լիքը հետաքրքիր ու իրեն դեռ անծանոթ մարդկանց մտքեր կկարդա։

Ինչպե՞ս ես ընտրում քո կեղծանունները:

Անահիտ Վարդանյան. Դեռ դպրոցական տարիքում հայկական irc չատերում պետք եղավ կեղծանուն մտածել (չեմ սիրում էս բառը, քանի որ կարծում եմ նիքնեյմերը մարդկանց շատ լավ բնութագրում են, լավ էլ անկեղծ են)։ Էդպես տարբեր կերպարներից անուններ էի ընտրում, մինչեւ մի օր որոշեցի մեկի վրա կանգնել։ Էդպես unamutaba-ն ծագեց։ Քանի որ գոյություն չունեցող բառ էր, ամեն տեղ ազատ էր, հարմար էր օգտագործել։ Ուղղակի միակ թերությունն էն էր, որ ոչինչ չէր ասում իմ մասին։ Ոչ սեռ, ոչ նախասիրություններ, ոչ զբաղմունք։ Էդպես իրեն օգտագործում եմ էն վայրերում, ուր օգտանուն մտածելու հավես չեմ ունենում։
Ֆեյսբուքում հընգեր Ֆլոյդն եմ օգտագործում։ Ժամանակին պրն Ֆլոյդ էր, Փինք Ֆլոյդ խմբին ակնարկելով, ուղղակի ընկերներիցս մեկը մի օր ասեց «հընգեր Ֆլոյդ», խիստ հայկական բնավորություն ունեցող «հընգեր» բառի համադրումը մեծագույն խմբերից մեկի անվան հետ ինձ դուր եկավ, ու էդպես էլ մնաց։ Դեռ որ չեմ բողոքում։ 

Ի՞նչ ես այս անգամ ներկայացնելու Բարքեմփին:

Անահիտ Վարդանյան.Բարքեմփին ներկայացվող թեման նախավերջին օրը պարզ կդառնա։Ճ ոչ տեխնիկական, ամեն դեպքում։
Համալսարան` ավարտել եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, կառավարում մասնագիտությամբ, միտք ունեմ շարունակել ՏՏ կառավարման ուղղությամբ: 
Սիրելի արտահայտություն` չունեմ
Որտեղ քեզ կարող են գտնել` twitter, goodreads,foursquare տեղերում unamutaba օգտանուններով: Facebook-ում`  anahit.v: 
 

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries