A+ A A-

Ինչպես լինել գեղեցիկ. խորհուրդներ Սկարլետ Յոհանսոնի կողմից

Ինչպես լինել գեղեցիկ. խորհուրդներ Սկարլետ Յոհանսոնի կողմիցԵս այն կանանցից չեմ, որոնք առանց բան ու գործի գիշերանոցով ման են գալիս տանը:
Ես միշտ հետևել եմ, թե ինչպես է մայրիկս դիմահարդարվում: Բոլոր այդ դիմափոշիները, շրթներկերն ու մատիտները գրավում էին ինձ: Հիպնոսավորված հետևում էի, թե ինչպես է մայրիկս հերթով ինչ-որ տուփեր բացում, քսում դեմքին: Հետո սկսեցի ինքս փորձել: Մայրիկս միշտ ասում էր, որ խնամքը կնոջ համար ամենակարևորը բաներից է:
Փաթ Մաք Գրեգը գիտի, որ ես պարզապես խենթանում եմ կարմիր շրթներկի համար և սովորեցրել է ինձ, թե ինչպես այն ճիշտ քսել: Պետք չի վախենալ կարմիր շրթներկ քսելուց, իսկ վրձինով պետք է ընդգծել շրթունքների եզրագիծը: Այդպես ստացվում են ուռուցիկ շրթունքներ:
Ես չեմ սիրում արևայրուք ընդունել, իսկ բյութի-արտադրության հրաշքները փրկում են Ինչպես լինել գեղեցիկ. խորհուրդներ Սկարլետ Յոհանսոնի կողմիցինձ:
Ես դիմահարդարվում եմ ամեն օր, անգամ եթե որևէ առիթ չկա: Գուցե ոչ այդքան վառ: Միշտ մտածում եմ, որ չգիտեմ, թե ում կհանդիպեմ: Գուցե պետք չի, որ այդ մարդը տեսնի, որ ես վատ տեսք ունեմ: Անգամ եթե դուրս եմ գալիս հաց գնելու, մի փոքր դիմափոշի ու թարթչաներկ եմ օգտագործում: Եթե գիտեմ, որ ինձ լուսանկարելու են, ապա նաև տոնային կրեմ, թեև ամենօրյա դիմահարդարման համար դա ծանր բան է:
Մաշկի առողջությունը ներսից է գալիս, ուստի ես միայն բնական մթերքներ եմ օգտագործում, իսկ ջուր քիչ եմ խմում: Վերջերս հայտնաբերել եմ Manuka մեղրի դիմակը: Դեմքս պահում եմ գոլորշու վրա, հետո մի գդալ մեղր եմ վերցնում, քսում դեմքիս, պահում 10-15 րոպե ու լվանում: Մաշկը շատ նուրբ է դառնում: Կարևոր իրադարձություններից առաջ միշտ անում եմ այս դիմակը: Դրանից հետո դիմահարդարումը միշտ կատարյալ է լինում:
Երբ հոգնած տեսք եմ ունենում, իսկ դեմքիս կարմիր հետքեր են հայտնվում, օգտագործում եմ կիտրոնի հյութ: Այն խառնում եմ ջրի հետ ու քսում դեմքիս: «Օսկարին» և «Ոսկե գլոբուսին» նախորդող հինգ օրերին անում եմ այս պրոցեդուրան, և մաշկս անգամ առանց տոնային կրեմի փայլում է:
Ես բնական շիկահեր եմ, ուստի անկախ մազերի գույներից ինձ այդպես եմ զգում: Ինչ գույն ասես որ ռեժիսորները չեն ստիպել ներկել մազերս, սակայն միշտ վերադառնում եմ մազերիս բնական գույնին: Դերերի համար սիրում եմ փոխել մազերիս գույնը. դրանից փոխվում է ողջ կերպարս: Հետաքրքիր փորձարկում է:
Ամենաշատը սիրում եմ, երբ մազերը վերև են հավաքված: Շատ էլեգանտ է: Սակայն եթե խնջույքի եմ հրավիրված, մազերս թափում եմ ու ալիքաձև հարդարում. այդպես շատ սեքսուալ է:Ինչպես լինել գեղեցիկ. խորհուրդներ Սկարլետ Յոհանսոնի կողմից
Երազում եմ համբերություն ունենալ բոլոր բուժական պրոցեդուրաների համար, սակայն ինձ համար իսկական տառապանք է նստել ու սպասել գեղեցկության սրահում, որ ինձ հետ հրաշք կկատարվի: Թեև սիրում եմ երկար տաք վաննա ընդունել, երբեմն ավելացնում եմ նարդոսի յուղ: Այն օգնում է հանգստանալ:
Մարդիկ միշտ նկատում են, թե ինչ վիճակում են մյուսների եղունգները, հատկապես երբ ձեռքին գեղեցիկ կլատչ կամ մի բաժակ շամպայն կա: Ես սիրում եմ եղունգներս ներկել կարմիր, վարդագույն և մարմնագույն:
Այն, ինչ կապված է արտաքին տեսքի հետ, պետք է իդեալական լինի:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries