A+ A A-

Սոցիալական ցանցերի վնասները

Սոցիալական ցանցերԵթե կարողանաք գտնել երիտասարդ սերնդի մի ներկայացուցչի, որ ծանոթ չլինի Facebook-ին կամ одноклассники.ru-ին, ապա այդ մարդու պատվին պետք է հուշարձան կանգնեցնել: Այնպես է ստացվել, որ երիտասարդների մեծ մասը ոչ թե պարզապես տարված է սոցիալական ցանցերով, այլև իր «երկրորդ» կյանքն է վարում համացանցի տիրույթներում:
Ի սկզբանե այնպիսի տպավորություն էր, թե սոցիալական ցանցերը միայն ուրախություն են բերում. մարդիկ հնարավորություն ստացան շփվելու միմյանց հետ, կիսվելու լուսանկարներով ու նորություններով արտասահմանում գտնվող ընկերների և բարեկամների հետ: Սակայն որքան շատ վիրտուալ շփումը սկսեց տարածում գտնել, այնքան շատ մինուսներ մենք սկսեցինք նկատել: Կողքի շենքում բնակվող մարդու հետ մենք կարող ենք ժամերով շփվել համացանցով: Մի՞թե դա նորմալ է:
Սոցիալական ցանցերը դեռահասների և երիտասարդների, ինչու չէ նաև ավելի ավագ սերնդի ներկայացուցիչների համար վտանգավոր «հիվանդություն» են: Դրանք դառնում են գլուխ գովալու գործիք: Ոմանք տեղադրում են անհամար պրոֆեսիոնալ լուսանկարներ, որտեղ բրեդ պիտերից ու անջելինա ջոլիներից վատ տեսք չունեն, որպեսզի հավաքեն բազում լայքեր ու մեկնաբանություններ: Մյուսներն էլ չափազանց օպերատիվորեն ստատուսների ու check-in-ների միջոցով պատմում են, թե որ գլամուր սրճարանում են այժմ գտնվում ու տեղադրում են իրենց կերած ամեն ձվածեղի ու թեյի լուսանկարը: Որոշ մարդիկ էլ շաբաթական հիսուն ֆոտոալբոմ են ստեղծում, որտեղ տեղադրում են իրենց ճանապարհորդությունների նկարները: Իհարկե դժգոհ մարդկանց կարելի է խնդրել պարզապես չնախանձել, սակայն նման արարքներն իսկապես կարող են տհաճ հետևանքներ ունենալ:
Սոցիոլոգների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդկանց իրական կյանքի Սոցիալական ցանցերհաջող վիրտուալ պատկերը կարող է մյուսներին հանգեցնել դեպրեսսիայի: Ի դեպ` մոտ մեկ տարի առաջ ամերիկացի բժիշկները հայտնեցին հոգեբանական խանգարման մի տեսակի գոյության մասին, որը ստացել էր «Facebook Depression» անվանումը: Դեռևս այս հիվանդությունը պաշտոնական կարգավիճակ չի ստացել, թեև բժիշկները ակտիվորեն կոչ են անում դեռահասներին սահմանափակել սոցիալական ցանցերում իրենց անցկացրած ժամանակը:
Բացի այդ` շատ դեռահասներ մտահոգվում են ոչ միայն իրենց հասակակիցների վիրտուալ ակտիվ և վառ ներկայությունից, այլև նրանց բացակայությունից: Ինչպես ցույց են տվել հետազոտությունները` երիտասարդները խոստովանել են, որ իրենցից հաջողակ են համարում այն հասակակիցներին, որոնք արհամարհում են սոցիալական ցանցերը: Տեսնելով իրենց ընկերներին off-line` նրանք նախանձում են, որ ընկերները կարողանում են զվարճանալ վիրտուալ իրականությունից դուրս:
Դեպրեսսիայի վերոնշյալ առիթից բացի սոցիալական ցանցերն այլ կերպ նույնպես հրահրում են սթրեսային իրավիճակներ: Մասնագետները հետազոտություն են անցկացրել ուսանողների շրջանում և պարզել, որ ընկերության առաջարկի մերժում ստանալիս ամեն երրորդ ուսանող դիսկոմֆորտ, մեղավորության զգացում ու անհանգստություն է ապրում: Ընդ որում անհանգստությունն աճում է` կախված ընկերների քանակից: Մասնագետները բացատրում են, որ մարդ կարող է սթրես ապրել նաև այն ժամանակ, երբ ի վիճակի չէ հետաքրքրել իր վիրտուալ ընկերներին: Միևնույն ժամանակ սթրես կարող է առաջանալ նաև որոշակի կայքից կամ ցանցից լիովին հրաժարվելու դեպքում:
Գիտնականները համեմատում են սոցիալական ցանցերից կախվածությունը մոլախաղերի կախվածության հետ: Նրանք խորհուրդ են տալիս խիստ վերահսկել, թե որքան ժամանակ եք անցկացնում սոցիալական ցանցերում և չմոռանալ իրական շփման մասին: 
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries