A+ A A-

Երբ կանայք ցանկանում են գեղեցիկ լինել, սակայն չգիտեն ինչպես

Մեծացրած շրթունքներԲոլոր կանայք բնությունից գեղեցիկ են ծնվել: Կարևոր չէ, թե ինչ են նրանք կրում. ինչ-որ մեկի համար նրանք միշտ գեղեցիկ կլինեն: Սակայն կան կանայք, որ ջանք չեն խնայում ավելի գեղեցիկ երևալու համար: Ցավոք երբեմն նրանք այնքան են տարվում գեղեցիկ երևալու մոլուցքով, որ արդյունքը ոչ միայն գեղեցիկ չի ստացվում, այլև հաճախ ծիծաղելի: Եկեք քննարկենք կանանց ամենատարածված սխալները:

Մեծացրած շրթունքներ

Այո, շատ տղամարդիկ սիրում են վառ, ուռուցիկ շրթունքներ: Նրանք միանգամից պատկերացնում են Սկարլետ Յոհանսոնին կամ Անջելինա Ջոլիին: Սակայն դա չի նշանակում, որ բնությունից ոչ այդքան հաստ շրթունքներ ունեցող կանայք պիտի ամեն տեսակ զոհողությունների դիմեն ու փորձեն նմանվել կինոդերասանուհիներին, որոնք վիրահատությունների վրա տասնյակ հազարավոր դոլարներ են ծախսում: 

Մանկական ձայն

Աղջիկներ, ո՞վ է ձեզ ասել, որ մանկական ձայնով խոսալիս դուք սեքսուալ եք դառնում: Փերիս Հիլթո՞ն: Դա ոչ միայն նյարդայնացնում է, այլև կարող է տղամարդուն ստիպել մտածել. «Ես քո հայրիկը չեմ» կամ «Ես պեդոֆիլ չեմ»:Արհեստական մազեր

Արհեստական մազեր

Պատկերացնենք մի այսպիսի իրավիճակ. դուք և ձեր սիրելին միասին ֆիլմ եք դիտում, նրա մատները խաղում են ձեր մազերի հետ: Ռոմանտիկ է, չէ՞: Այո, մինչև այն պահը, երբ նրա ձեռքը հանդիպում է դնովի մազափնջի: Նրա մտքում հազարավոր մտքեր կառաջանան, և անգամ եթե նա հենց նույն վայրկյանին չփախչի, ապա վստահ եղեք, որ հաջորդ անգամ նա դժվար թե մոտենա ձեր մազերին:

Արհեստական արևայրուք

Նարնջագույն, կպչուն և տարօրինակ հոտով: Ի՞նչ է դա: Ոչ-ոչ, դա փտած մանդարին չէ: Արևայրուքով մաշկը, իհարկե, շատ գրավիչ է, սակայն միայն այն դեպքում, երբ արևայրուքը բնական է: 

Կրծքկալի խաբուսիկ չափս

Հարգելի կանայք, անարդար է տղամարդկանց շփոթության մեջ գցել: Կապ չունի, թե ինչ չափսի կուրծք ունեք. հպարտ եղեք նրանով, ինչ ունեք: Պատկերացրեք խեղճ տղամարդու վիճակը, երբ նա հանկարծ հայտնաբերի կրծքկալի արհեստական միջադիրը: Փորձեք հետո բացատրել, թե ինչ է դա և ինչի համար է:

ԴիետաներԴիետաներ

Չնայած նորաձև ամսագրերը պնդում են, որ տղամարդիկ սիրում են 35 կիլոգրամանոց անորեքսիկ աղջիկների, իրականում տղամարդիկ նախընտրում են բնական, մի-փոքր կլորիկ կազմվածքներ: 

Հետույքը մեծացնող ներքնազգեստ

Մի-փոքր ուռուցիկ հետույքը շատ գրավիչ է, սակայն կրկին բախվում ենք բնականության խնդրին: The Booty Pop կայքը ալարկոտ կանանց առաջարկում է մի վայրկյանում ունենալ գեղեցիկ հետույք: Իսկ իմա՞ստը:

Չափազանց բաց հագուստ

Բարձր կրունկներ, շատ բաց դեկոլտե: Մի խոսքով նայելու բան կա: Մոտենալիս կարելի է անգամ նկատել պլաստիկ վիրահատության արդյունքները: Չի կարելի, գեղեցիկ չէ:

Նկարած հոնքեր

Կոնկրետ ինձ հաստ սև հոնքերով աղջիկները հիշեցնում են Բրեժնևին: Հակաէսթետիկ է:

Լցրած եղունգներԼցրած եղունգներ

Ահա թե որտեղ է «Լավ է քիչ, բայց լավ» արտահայտությունը տեղին: Պետք չի այնպիսի եղունգներ ունենալ, որ ձեզ ասոցացնեն սարսափ-ֆիլմերի հերոսուհիների հետ:

Չափազանց շատ թարթչաներկ

Չափազանց շատ թարթչաներկը այնպիսի տպավորություն է թողնում, թե աչքերին մեկական սարդ է նստած:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries