A+ A A-

Մի հուզիչ պատմություն

Ռիսը և Էլեոնորան«Սերը տարիք չի հարցնում»,- ասում է հայտնի ասացվածքը, սակայն միշտ չի ամեն ինչ հեքիաթային ավարտ ունենում, իսկ սերը միշտ չէ տևում մինչև սիրահարների կյանքի վերջը: Այս պատմությունը չի կարող չհուզել անգամ ամենասառնասիրտ մարդկանց:
8-ամյա Ռիս Ֆլեմինգը, ով 4 տարեկանից տառապում էր արյան քաղցկեղով, իսկական տղամարդու պես տանում էր իր հիվանդությունը, իսկ երբ տեսնում էր մոր լացակումած աչքերը, աշխատում էր նրան ոգևորել և ասում էր, որ իրեն շատ լավ է զգում:
Իր բոլոր երազներում նա տեսնում էր, որ երբ առողջանա, մայրիկի, խորթ հոր և իր ընկերուհու` Էլեոնորայի հետ ծով է գնալու: Սակայն բժիշկները սարսափելի դիագնոզ դրեցին` հիվանդությունը զարգանում էր, և տղային մնում էր ընդամենը մի քանի օրվա և անգամ ժամվա կյանք: Տղան խիզախորեն ընդունեց սարսափելի լուրն ու գրկելով մայրիկին` շշնջաց իր անսովոր խնդրանքը: Ռիսն ասաց մայրիկին, որ ցանկանում է ամուսնանալ Էլեոնորայի հետ:  
Մանկությունից ընկերություն արած երեխաները մասնակցեցին չափազանց հուզիչ արարողության, որը կայացավ Ռիսի տան հյուրասենյակում: Հարսանեկան արարողության ժամանակ փոքրիկ «փեսան» «հարսին» կարմիր վարդ նվիրեց: Հարսանիքը փոքրի Ռիսի ցանկությունների ցուցակում վերջում ցանկությունն էր: Ցուցակն ընդգրկում էր Պորշե և Ֆերրարի ավտոմեքենաներ նստելը, դեպի հրշեջ-կայան էքսկուրսիան և ծովահենային խնջույքը: Ռիսը և Էլեոնորան
«Երբ բժիշկներն ասացին, որ ընդամենը մի քանի շաբաթ է մնացել, մենք փորձեցինք կյանքից քաղել ամեն հնարավորը»,- պատմում է Ռիսի մայրիկը: Նրա խոսքերով` մահացու հիվանդությունը այցելել էր Ռիսին 2004-ի հունիսին, և բժիշկների բոլոր ջանքերը ռադիո և քիմիոթերապիաների հետ ոչ մի դրական արդյունք չտվին:
«Մինչ այդ Ռիսը շատ անգամ էր ասել, որ պատրաստվում է ամուսնանալ Էլլիի հետ: Նա այն աղջիկն էր, ում պատկանում էր Ռիսի սիրտը»,- ասում է Ռիսի մայրիկը: Նա հավաստիացնում է, որ երեխաների միջև այսքան ժամանակ ուժեղ կապ կար, և Էլեոնորան Ռիսի շատ մոտ ընկերն էր: Նա մի քանի անգամ առաջարկում էր աղջկան ամուսնանալ, և վերջիվերջո Էլլին տվեց իր համաձայնությունը:
Ի սկզբանե սիրահարները պլանավորում էին սիրո և հավատարմության երդում տալ եկեղեցականի ներկայությամբ, իսկ հարսը պետք է լիմուզինով գար, սակայն հիվանդությունը թույլ չտվեց իրագործել ողջ պլանը: Ռիսի վիճակը վատացավ, և արարողությունը հնարավորինս պարզեցրին:
Մոր խոսքերով` Ռիսը կարծես զգում էր, որ մոտ է մահվան ժամը, սակայն նա լի էր վճռականությամբ: 
«Այդ հարսանիքը շատ բան էր նշանակում նրա համար, և նա ուզում էր, որ այն կայանա»,- ասում է Ռիսի մայրիկը:
Փոքրիկ հարսն ու փեսան փոխադարձ երդումներ տվեցին ու փոխանակվեցին մատանիներով: Քահանայի դերում էր Ռիսի մայրիկը:
Հարսանիքից հետո Ռիսը լիովին երջանիկ տեսք ուներ, ասես մի այնպիսի բան էր տեղի ունեցել, որին նա երկար սպասում էր: Նա ասաց իր մայրիկին. «Հիմա կարող եմ գնալ»:
Հաջորդ օրը Ռիսը մահացավ…
 
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries