A+ A A-

Կանացիության և նրբագեղության մարմնացում` գեյշա

ԳեյշաԳեյշան` կանացիության և նրբագեղության մարմնացումը, ծագող արևի երկրի թերևս ամենավառ խորհրդանիշներից է: Եվ այս խորհրդանիշն ավելին է, քան պարզապես գեղեցիկ հագուստը, հատուկ դիմահարդարումն ու բարդ սանրվածքը: 
«Գեյսյա» բառը թարգմանաբար նշանակում է «արվեստի մարդ»: Առաջին գեյշաները հայտնվել են XVII դարում, երբ Ճապոնիայում գոյություն ունեին հատուկ թաղամասեր, որտեղ հնարավոր էր կուրտիզանուհիների գրկում մոռացության տալ առօրյա հոգսերը, խմել և հանգստանալ շրջապատից: Սակայն դա բավարար չէր. տղամարդ-գեյշաները զվարճացնում էին նրանց ինչպես կարող էին` պարում էին, երգում, կատակում, ներկայացումներ անում: Կանանց դերը կայանում էր բավարարել տղամարդկանց սեռական պահանջները: Ասում են` աղջիկներից մեկը, հոգնելով իր աշխատանքից, որոշում է փորձել տղամարդ-գեյշաների գործը նույնպես: Վատ չի ստացվում: Շուտով նրա օրինակին են հետևում մյուս աղջիկները` դանդաղորեն, սակայն վստահորեն շուկայից դուրս մղելով տղամարդկանց: 1770 թվականին գեյշաների աշխատանքը ընդունվում է որպես մասնագիտություն, իսկ նրանց գործունեությունը սկսում է կառավարվել պետական մակարդակով:
Գեյշաները տղամարդկանց վաճառում էին իրենց ներկայությունը, կատարողական Գեյշաարվեստը, հմայքը, սակայն ոչ մարմինը: Նրանց արգելվում էր նման որևէ ծառայություն մատուցել. այդ նպատակների համար ավելի հասանելի և պակաս հարգելի կանայք կային: Իսկ գեյշաները ապահովված, հաջողակ և ազդեցիկ կանայք էին: 
Փորձառու տղամարդը միայն տեսքից կարող էր որոշել, թե ով է իր դիմաց` ուսում ստացած և անհասանելի գեյշա, թե՞ թեթևաբարո գեղեցկուհի: Գեյշաների օբի գոտիները հետևից էին կապում, իսկ մարմնավաճառուհիները` դիմացից, որովհետև հաճախ ստիպված էին հանել կիմոնոն: 
Իդեալական արտաքինի համար գեյշաներն օրական 4-5 ժամ էին ծախսում: Նրանց հագուստն արժե հազարավոր, հաճախ նաև տասնյակ ու հարյուր հազարավոր դոլարներ: Իսկ դրանք մեկ-երկու հատ չեմ. չէ՞ որ հագուստը պետք է համապատասխանի եղանակին, իսկ Ճապոնիայում 28 եղանակ կա: Սեփական անձի համար խնայելը գեյշաներին սազական բան չէ: 
Գեյշայի վարսահարդարումը վարսահարդարի ամենօրյա այցի արդյունք է: Վարսահարդարումը պահպանելու համար գեյշան ստիպված է սովորել անշարժ քնել փայտե բարձի վրա: Բարձի վրա բրինձ էին լցնում, որով որոշում էին` արդյոք նա անշարժ է քնել, թե ոչ: Ի դեպ մազերի հարդարման մեջ օգտագործվող փայտիկները ոչ միայն էսթետիկ նշանակություն ունեն. անհրաժեշտության դեպքում դրանք կարող են օգտագործվել որպես պաշտպանության միջոց հարբած կամ ագրեսիվ տղամարդկանցից:
ԳեյշաԳեյշաները շատ լավ տեղեկացված են արվեստից և քաղաքականությունից, երգում են և պարում: Նրանք օգտագործում են իրենց գիտելիքները և կարողությունները` զրուցակցին բավականություն պատճառելու համար:
Գեյշային այցելած տղամարդը պետք է իրեն սպասված հյուր զգա: Այցից առաջ գեյշան տեղեկություններ է հավաքում նրա նախասիրությունների և մասնագիտության մասին: Հմուտ գեյշան պարտադիր կբարձրացնի հյուրի ինքնագնահատականը, կլինի բարեհամբույր, ուշադիր և սիրալիր: Գեյշան հումորի արտակարգ զգացում ունի: 
Սակայն գեյշաների ամենակարևոր հատկությունը լուռ մնալն է. տղամարդը գիտի, որ այն, ինչ նա ասել է գեյշային, դուրս չի գա սենյակի սահմաններից: 
«Կին օջախի համար, մարմնավաճառուհի` սեքսի, գեյշա` հոգու», -ասում է ճապոնական ասացվածքը: Իսկական ճապոնացի կինը երբեք չի մեղադրի իր ամուսնուն գեյշայի մոտ այցելելու համար: Կնոջ նշանակությունը երեխաներին դաստիարակելն ու օջախը ջերմությամբ լցնելն է: Եվ լավ է, որ ամուսինը կարող է տարբեր թեմաների շուրջ զրուցել և հանգստանալ երկրի լավագույն կանանց շրջապատում: Հատկապես, որ այժմ Ճապոնիայում գեյշաների թիվը չի անցնում հազարը: Գեյշային այցելությունը պատիվ է ճապոնական ընտանիքում:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries