A+ A A-

Ինչպես վրեժ լուծել տղամարդուց

Ինչպես վրեժ լուծել տղամարդուցԼքե՞լ է: Գնացել է ուրիշի մո՞տ: Պետք չի պատմել, որ պատրաստ ես նրան ներել ու բաց թողնել: Միևնույն է` չեմ հավատա: Աղջիկներիս բնորոշ չէ համակերպվել վիրավորանքի ու պարտության հետ: Իսկ կանացի վրեժը, օօօ, այն սահմաններ չի ճանաչում: Եվ այսպես…

Վնասել գույքը

Միայն անսիրտ մարդը չի հասկանա խաբված և լքված կնոջը, ով ծակում է տղամարդու ավտոմեքենայի անվադողերը, խազում է նոր համակարգչի մոնիտորը կամ ջնջում է հեռախոսի բոլոր համարները: Հետո կարելի է նրա մեքենայի վրա հացի փշուրներ լցնել. մնացածը կանեն թռչունները: 

Խաղալ անվան հետ

Մի անգամ մի կին, ում ամուսինը լքել էր իրեն, քաղաքով մեկ հայտարարություն էր փակցրել, որտեղ տեղադրել էր ամուսնու նկարն ու գրել, որպեսզի կանայք զգույշ լինեն այդ սրիկայից: Այս միտքը կարելի է զարգացնել և շատ հետաքրքիր բաներ մտածել: 

Ծանոթանալ նրա նոր ընկերուհու հետԻնչպես վրեժ լուծել տղամարդուց

Եվ ահա դուք նստած եք նրա սիրած սրճարանում, պաղպաղակ եք ուտում, կիսվում եք տպավորություններով: Դե պատկերացրու նրա վիճակը, երբ նա տեսնի դա: 

Սիրավեպ սկսել նրա ընկերոջ հետ

Դա անպայման տհաճություն կպարգևի նախկին ընկերոջդ. տեսնել քեզ ու ընկերոջն ամենուր: Չէ՞ որ դու գիտես, թե որտեղ է նա ամենից հաճախ լինում: Ուրեմն հոգ տար, որ նախ այդ ամենը լինի բնական, հետո մի կոտրիր նրա ընկերոջ սիրտը. չէ՞ որ նա ոչնչում մեղավոր չէ:

Տարբեր անմեղ չարություններ

Կարող ես նրա տուն բաց թողնել խավարասերներ կամ սարդեր` դրանք գնելով զոոխանութից: Կարող ես բանալու անցքի մեջ մաստակ մտցնել: Կարող ես պոկել նրա հագուստի կոճակները և դեն նետել: Կամ մի քանի նրբագեղ անցք բացել նրա սիրելի տաբատի վրա: Ցանկալի է հետևից:

Երջանիկ լինել

Ընդ որում հենց լինել, այլ ոչ թե ձև տալ: Երբ  նա տեսնի, որ տառապելու ու լաց լինելու փոխարեն դու գրվել ես անգլերենի դասերի կամ շեյփինգի, լավ աշխատանք ես գտել ու դրա հետ մեկտեղ էլ գրավիչ տղամարդու հետ ես ծանոթացել, ապա հաստատ կփոշմանի իր որոշման համար:
Չգիտեմ դու ինչպես, բայց ես նախընտրում եմ վերջին կետը:
 
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries