A+ A A-

Ռեփերները վարակեցին քլաբերներին

ՀՏ Հայկո«Հայկական ռեփ, հայկական ռեփ, հայկական ռեփ…», երևանյան համալիրներից մեկում միահամուռ գոչեցին երիտասարդներն ու սկսվեց «Mega Rap» փարթին՝ ՀՏ Հայկոյի, Նարեկի, Էմիգրանտի, Հովանի, «Mets Hayq Records»-ի անդամներ Մոսի, Էդգարի   և «Red Light»-ի տղաների՝  Բեյբի, Սենչոյի ու Խուդոյի մասնակցությամբ:
Տղաները ներկայացրեցին իրենց ստեղծագործություները՝ ակումբասերներին վարակելով պարելու և զվարճանալու ցանկությամբ: Քլաբերներն էլ իրենց հերթին մեծ ակտիվություն ցուցաբերեցին. «Հանդիսատեսը միշտ էլ ակտիվ է եղել, հիմա ավելի ակտիվ է»,- ասաց ՀՏ Հայկոն: Նարեկն էլ հանդիսատեսի ջերմությունը պայմանավորեց հայկական ռեփի որակական աճով. «Վերջին շրջանում հայկական ռեփի նկատմամբ հետաքրքրությունը շատ է  մեծացել ու դա պայմանավորված է նաև մեր առաջարկած ստեղծագործություններով:) Երիտասարդներն այսօր ամերիկյան ու ռուսական ռեփից բացի լսում են նաև հայկականը»:
Ռեփերները վարակեցին քլաբերներին      Հանդես եկող ռեթփերների մի մասը ծանոթ է ժանրի
սիրահարներին, սակայն ոչ հասարակության բոլոր շերտերին, քանի որ իրենց երգերը տարածելու համար նրանք հիմնականում օգտվում են օնլայն տիրույթից. «Մենք ներկայացնում ենք անդերգրաունդ ռեփ, որի նկատմամբ հետաքրքրությունը նոր  է մեծանում»,- ասաց Մոսը, Սենչոն էլ նշեց, որ իրենց մատուցած ռեփը փողոցային է, այդ իսկ պատճառով առավել նպատակահարմար է օգտագործել ինտերնետը. «Հեռուստատեսությունում կա որոշակի վերահսկողություն, ինչը չկա ինտերնետում: Ռեփ լսող մարդիկ մեզ գտնում են:) Ես ուղղակի ներկայացնում եմ այն, ինչ սիրում եմ ու դա սիրում են էլի որոշ քանակությամբ մարդիկ»:
Ռեփերները վարակեցին քլաբերներին      Արդեն հայտնի մարդկանց հետ ելույթ ունենալը տղաների մի մասը նպատակային չի համարում: Մոսի համոզմամբ հայտնիների հետ հանդես գալը ինչ-որ առումով նույնիսկ խանգարում է, քանի որ մարդկանց մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե ավելի հայտնի մարդկանց հետ հանդես գալով իրենք փորձում են առաջ գնալ. «Մենք լավ ընկերներ ենք, բայց յուրաքանչյուրս ունենք մեր անհատականությունը ու ներկայացնում ենք մեր ռեփը»,- ասաց նա: ՀՏ Հայկոն մի քիչ այլ կարծիք ունիJ. «Ե'վ օգնում է, և' պրակտիկա է ապահովում»,-ասաց նա, իհարկե, չժխտելով, որ տղաներից յուրաքանչյուրն ունի իր անհատականությունը և ներկայանում է յուրովի: «Ես առաջին անգամ եմ էսքան մարդու առաջ ելույթ ունենում»,- Liberal.am-ի հետ զրույցում ասաց Սենչոն ու պատմեց, որ ակումբային համերգներով հանդես գալիս է, բայց այս մեկն ավելի մասշտաբային է:)
«Երևի ավելի հայտնի մարդկանց հետ հանդես գալն օգնում է»,- այս կապակցությամբ ասաց Հովանը, իսկ Էմիգրանտն անկեղծորեն խոստովանեց, որ դա ևս PR քայլ է ու կիսվեց, որ պատրաստվում է զուգերգ ներկայացնել ՀՏ Հայկոյի հետ. «Նախ՝ շատ եմ սիրում իրեն որպես ռեփեր ու միշտ ունեցել եմ նման ցանկություն, երկրորդ՝ դա PR տարբերակ է, ինչը նորմալ երևույթ է»:
Համերգի ժամանակ հնչեցին հիթեր ու նոր ստեղծագործություններ. տղաները ներկայացան ինչպես անհատական երգերով, այնպես էլ դուետներով: 
Հեղինակ`   Ամալյա Հովհաննիսյան 
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries