A+ A A-

Երևանյան կարծիքները մեկ քարտեզում` yevista.am

yevista.am  .am տիրույթը սույն թվականի մայիսի 2-ին հարստացավ ևս մեկ անունով`  Երևանյան կարծիքներ: Կայքում տեղադրված է մի մեծ քարտեզ, որտեղ հավաքված են կարծիքներ Երևանի բարերի, ռեստորանների,  սրճարանների, խանութների մասին: Կայքի մեր մասին բաժնում գրված է, <<Yevista-ի նպատակն է ստեղծել մի կայք, որտեղ երևանցիները և մեր քաղաքի հյուրերը կկարողանան փնտրել, գտնել և գնահատել երևանյան սրճարաններ, ռեստորաններ, խանութներ և այլ մանր, միջին և խոշոր ձեռնարկություններ ու բիզնեսներ>>: Այս կայքը  կարող է լինել հիանալի ուղեցույց ինչպես երևանցիների, այնպես էլ` մեր մայրաքաղաք ժամանած հյուրերի  համար:Չնայած այն դեռ միայն հասանելի է հայերենով, սակայն շուտով կունենա նաև անգլերեն տարբերակը: Կայքում յուրաքանչյուրը կարող է գրանցվել, ով ունի հաշիվ facebook սոցցանցում ու ավելացնի քարտեզում Երևանի իր սիրելի վայրը կամ հայտնի կարծիք այս կամ այն բարի, սրճարանի, ռեստորանի մասին:  
Կայքն ունի նաև առաջատարներ, ովքեր ակտիվ կերպով շրջում են Երևանով  ու կատարում նշումներ քարտեզի վրա:
Սերգեյ Սարսգսյան /yevista.am կայքի առաջատար/.  Գաղափարը շատ օգտակար է` հեշտացնել մարդկանց կողմնորոշումը Երևանում զվարճանքի ու ժամանցի հարցում: Ես սիրում եմ զվարճանք, ժամանց ու կողմնորոշման մեծ երկրպագու եմ: Կայքը հուսով եմ կօգնի նաև տարբերել լավ ու վատ տեղերը, աղմկոտ ու հանգիստ, ծխով լցված ու մաքուր սրճարանները: Լավ փորձի փոխանակում է:

 Որևէ մեկի գրառումը կամ կարծիքը կարո՞ղ է քեզ ստիպի, որ չայցելես այս կամ այն սրճարան:

Սերգեյ Սարգսյան  /yevista.am կայքի առաջատար/. Դե սկզբում ավելի զգուշավոր կլինեմ, քանի դեռ նոր է կայանում կայքը: Բայց երբ արդեն դառնա  հուսալի, ապա անպայման կօգնի կողմնորոշվել: Օրինակ` մի քանի օր առաջ մի տեղ խինկալի կերա: Ահասարսուռ էր: Ափսոս, որ այս կայքը դեռ չկար, որ հուշեր, որ չպատվիրեմ այնտեղ խինկալի...
Սերգեյ Սարգսյան 

Իսկ դու հուշեցի՞ր, որ այնտեղ չպատվիրեն խինկալի:

Սերգեյ Սարգսյան  /yevista.am կայքի առաջատար/. Ոչ, բայց հենց հիմա կգրեմ: Գրեցի:
Դե ինչ , եթե դու էլ ունես կարծիք Երևանի այս կամ այն վայրի մասին , ապա տեղեկացրու նաև մյուսներին:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries