A+ A A-

Խոսքեր իմաստուն նեպալցիների շուրթերից

  • Խոսեցեք դանդաղ, մտածեք արագ:Խոսքեր իմաստուն նեպալցիների շուրթերից
  • Մի դատեք ուրիշներին իրենց հարազատներով:
  • «Ես սիրում եմ քեզ» ասելիս մի ստեք:
  • Ներողություն խնդրելիս նայեք մարդու աչքերին:
  • Երբեք մի ծիծաղեք մյուսների երազների և երազանքների վրա:
  • Մարդկանց տվեք ավելին, քան իրենց ակնկալում են, և արեք դա ուրախությամբ:
  • Միշտ մտքում պահեք ձեր սիրելի բանաստեղծությունը:
  • Մի հավատացեք այն ամենին, ինչ լսում եք, ծախսեք այն, ինչ ունեք, քնեք այնքան, մինչև չհագենաք:
  • Մեծագույն սերն ու նվաճումները միշտ մեծ ռիսկ են պահանջում:
  • Երբ պարտվում եք, փորձեք դրանից փորձ քաղել, եթե ոչ նաև օգուտ:
  • Հարգեք ինքներդ ձեզ, հարգեք մյուսներին և պատասխանատու եղեք ձեր արարքների համար:
  • Թույլ մի տվեք, որ փոքրիկ վիճաբանությունը կործանի մեծ ընկերությանը:
  • Երբ հասկանում եք, որ սխալ եք թույլ տվել, փորձեք ոչ թե այն կոծկել, այլ արագ ուղղել:
  • Ամեն օր որոշ ժամանակ անցկացրեք միայնության մեջ:
  • Պատրաստ եղեք փոխանակման, բայց ձեռքից բաց մի թողեք ձեր գանձերը:
  • Երբեմն լռությունը լավագույն պատասխանն է:
  • Շատ կարդացեք:
  • Հավատացեք ամուսնուն, բայց միշտ փակեք ձեր բնակարանի դռները:
  • Սիրելիների հետ վեճերում խոսեք տվյալ իրավիճակի մասին: Մի հիշատակեք անցյալը:
  • Կարդացեք, թե ինչ է գրված տողերի արանքում:
  • Կիսվեք ձեր գիտելիքներով երեխաների հետ: Այսօր դա անմահության հասնելու միակ միջոցն է:
  • Հոգատար եղեք բնության հետ: Մի աղտոտեք:
  • Երբեք մի ընդհատեք, երբ ձեզ գովաբանում են:
  • Մի խառնվեք ուրիշների գործերին: Սուտ խորհուրդներ մի տվեք:
  • Մի վստահեք նրանց, ովքեր ձեզ համբուրելուց չեն փակում աչքերը:
  • Տարին մեկ անգամ գնացեք այնտեղ, որտեղ երբեք չեք եղել:
  • Եթե մեծ փողեր եք վաստակում, դրանց մի մասը նվիրեք մյուսներին:
  • Հիշեք, որ երբեմն ձեր երազածին չհասնելը մեծ հաջողություն է:
  • Լսեք բժիշկներին, բայց սովորեք խախտել նրանց որոշ արգելքներ:
  • Գնահատեք ձեր հաջողությունը նրանով, թե ինչ զոհողությունների եք գնացել դրան հասնելու համար:
  • Ձեր «ես»-ը ձեր ճանապարհորդության վերջնական կետն է:
  • Սիրուն և ուտելիք պատրաստելուն վերաբերվեք շատ նրբանկատորեն. մի սիրեք ու մի պատրաստեք մյուսների օրինակով:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries