A+ A A-

Հետաքրքիր ինֆորմացիա

Հետաքրքիր ինֆորմացիա1939 թվականին ամերիկյան Այովայի համալսարանի Ուենդել Ջոնսոնն իր ասպիրանտ Մերի Թյուդորի հետ սարսափելի փորձ են կատարել 22 որբերի հետ: Երեխաներին բաժանել են երկու խմբի: Առաջին խմբի երեխաներին անընդհատ ասել են, թե որքան ճիշտ ու գրագետ են նրանք խոսում, իսկ երկրորդ խմբի երեխաներին տհաճ պահեր էին սպասվում. Մերի Թյուդորը, չխնայելով իր զզվելի բառապաշարը, ծաղրում էր երեխաների խոսքը` վերջում բոլորին խղճուկ կակազողներ անվանելով:Էքսպերիմենտի արդյունքում երեխաներից շատերը, որոնք նախկինում խոսքի հետ ոչ մի խնդիրներ չունեին, սկսեցին կակազել, այն էլ մինչև կյանքի վերջ: Էքսպերիմենտը երկար ժամանակ թաքցնում էին հանրությունից, իսկ 2001-ին Այովայի համալսարանը պաշտոնապես ներողություն խնդրեց բոլոր տուժածներից:
Մայք անունով աքլորը կես տարի ապրել է այն բանից հետո, երբ 1945 թվականին ամերիկացի ֆերմերը կտրել էր նրա գլուխը: Աքլորի ուղեղի հիմքն ու մի ականջը չէին վնասվել: Երբ ֆերմերը նկատել է, որ աքլորը չի սատկել և որոշել է խնամել նրան` կաթոցիկով կաթ ու հացահատիկ տալով: Մայքը ճանաչում է ձեռք բերում ողջ Ամերիկայում: Ոչ մի այլ ֆերմեր չկարողացավ կրկնել այդ փորձը. աքլորները երկու օր անց սատկում էին:
1915 թվականի ապրիլի 1-ին Համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական ճամբարի վրա ֆրանսիական ինքնաթիռ հայտնվեց և հսկայական բոմբ նետեց: Զինվորները սկսեցին խուճապահար այս ու այն կողմ վազել, սակայն պայթյուն այդպես էլ չեղավ: Բոմբի փոխարեն մեծ գնդակ էր, որի վրա գրված էր` «Շնորհավոր ապրիլի 1»:
Ավստրիացի Ադամ Ռայները պատմության մեջ միակ մարդն է, ով միաժամանակ թզուկ էր և հսկա: 21 տարեկանում նրա հասակը 118 սմ էր, սակայն հետո անհայտ պատճառներով նա սկսում է արագ մեծանալ` հասնելով 218 սմ-ի: Այդ խախտումների պատճառով նա ողջ կյանքը անկողնուն գամված էր: Մահացել է 51 տարեկանում: Այդ ժամանակ նրա հասակը 234 սմ էր:
Ուինսթոն Չերչիլը հայկական կոնյակի սիրահար էր և իրական մի շիշ Դվին կոնյակ էրՀետաքրքիր ինֆորմացիա խմում: Մի օր նա նկատում է, որ Դվինը կորցրել է նախկին համը: Նա իր դժգոհությունն է հայտնում Ստալինին: Պարզվում է, որ Մարգար Սեդրակյանը, ով զբաղվում էր Դվին կոնյակի փոխադրմամբ, արտաքսված էր Սիբիր: Նրան հետ են վերադարձնում: Չերչիլը կրկին ստանում է իր սիրելի Դվինը, իսկ Սեդրակյանը հետագայում ստանում է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում:
Ցեցե ճանճերը հարձակվում են ցանկացած շարժվող առարկայի վրա, բացի զեբրերից, քանի որ ճանճերը նրանց ընկալում են որպես սև-սպիտակ գծերի շարժում: 
1140 թվականին Վեյնսբերգ քաղաքի գրավման ժամանակ Գերմանիայի թագավոր Կոնրադ III-ը կործանված քաղաքի կանանց թույլ տվեց քաղաքից ձեռքերի վրա տանել այն, ինչ կկարողանան: Կանայք իրենց ուսերին տարան իրենց ամուսիններին:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries