A+ A A-

Բարակ Օբաման և միասեռ ամուսնությունները

	Բարակ Օբաման և միասեռ ամուսնություններըԲարակ Օբաման դարձավ ԱՄՆ առաջին նախագահը, ով կողմ է հանդես եկել միասեռական ամուսնություններին: Իր դիրքորոշման մասին Սպիտակ տան ղեկավարը հայտնել է ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ:
Նախագահը բացահայտ արտահայտել է իր աջակցական վերաբերմունքը օրինական ամուսնանալ ցանկացող սեռական փոքրամասնությունների հանդեպ:
ԱՄՆ առաջնորդ Բարակ Օբաման իր որոշման գործընթացն էվոլյուցիոն է անվանել.
-Վերջին տարիների ընթացքում ես շատ եմ զրուցել ընկերներիս, ընտանիքիս անդամների, հարևանների հետ, ես մտածում էի իմ ադմինիստրացիայի աշխատողների մասին, որոնք միասեռ հարաբերությունների մեջ են և անգամ միասին երեխաներ են դաստիարակում: Ես եկա այն եզրակացության, որ եկել է ժամանակը փոխելու կարծիքս: Ես այն կարծիքին եմ, որ միասեռ զույգերն իրավունք ունեն ամուսնանալ,- ասել է ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման:
Բարակ Օբամայի խոսքերով նա նույնիսկ հիշել է, որ իր դեռահաս աղջիկների ընկերներից ոմանք մեծանում են համասեռամոլների ընտանիքներում:
Օբաման նշել է, որ դա իր անձնական կարծիքն է, և այդ որոշման օրինականացմամբ պետք է զբաղվեն բոլոր նահանգների կառավարություններն առանձին-առանձին:
Ի պատասխան Սպիտակ տան ղեկավարի հայտարարության` 2012 թվականի	Բարակ Օբաման և միասեռ ամուսնությունները նախագահական ընտրություններում նրա գլխավոր մրցակիցը` Միթ Ռոմնին հայտարարել է, որ իր ըմբռնումով` ամուսնությունը կարող է կայանալ միայն տղամարդու և կնոջ միջև: 
Gallup ընկերության անցկացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ ամերիկացիների 50%-ը կողմ է միասեռական ամուսնությունների օրինականացմանը: Անցյալ տարի թիվն ավելի մեծ էր:
-Միասեռ զույգերը, իմ կարծիքով, պետք է իրավունք ունենան օրինականորեն գրանցել իրենց ամուսնությունը,- հայտարարել է Բարակ Օբաման:
ԱՄՆ նախագահը նշել է նաև, որ իր կինը` Միշելը, նույնպես կիսում է իր կարծիքը: Մի քանի օր առաջ ի պաշտպանություն միասեռ զույգերի հանդես են եկել նաևԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն ու ամերիկյան ղեկավարության այլ ներկայացուցիչներ:
2010 թվականին Օբաման հայտարարել էր, որ դեռևս չի կողմնորոշվել միասեռ զույգերի մասին իր դիրքորոշման հարցում: «Ես կասկածում էի իմ դիրքորոշման մեջ միայն այն պատճառով, որ համարում էի, որ քաղաքացիական միությունը լրիվ բավարար է»,- պարզաբանել է Օբաման:
Քաղաքագետների կարծիքով նախընտրական շրջանում Օբամայի հայտարարությունն առաջին հերթին կգրավի երիտասարդներին, սակայն կհիասթափեցնի պահպանողական հայացքներ ունեցող ընտրողներին:
Օբամայի հավանական մրցակիցը` հանրապետական Միթ Ռոմնին դեմ է միասեռ ամուսնությունների օրինականացմանը: Հարցումները ցույց են տալիս, որ ԱՄՆ բնակչության կարծիքն այս հարցի շուրջ հավասարապես կիսվում է:
ԱՄՆ-ում միասեռ ամուսնությունները թույլատրված են վեց նահանգներում:
 
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries