A+ A A-

Որ ըմպելիքներն են գիրացնում

Կաթ կամ կաթնային կոկտեյլներԱմերիկացի դիետոլոգները կազմել են այն ըմպելիքների ցուցակը, որոնք գիրացնում են: Ուստի եթե դիետաները ցանկալի ազդեցություն չեն թողնում, ապա ուշադրություն դարձրեք, թե ինչ եք խմում: Հաստատ այս ցուցակում կգտնեք այն ըմպելիքը, որը սիրում եք, սակայն որը գիրացնում է:
Կաթ կամ կաթնային կոկտեյլներ
Կաթնային շեյքերի մասին խոսք չկա: Դրանցից ձեր մարմինը կլորիկ կդառնա շատ արագորեն: Սակայն ինչպես պարզվում է` սովորական կաթը նույնպես վատ է ազդում մարմնի վրա: Դրանից գիրանում են: Երեխաների համար, իհարկե, կաթն օգտակար է, սակայն եթե որոշել եք նիհարել, ապա ստիպված եք հրաժարվել կաթից, հատկապես եթե այն մեղրով է:
Սերուցքով սուրճ
Ինչպես նաև սրճային տարատեսակ միքսերը` կակաո, կապուչինո, մոկաչինո, տաք շոկոլադ և այլն: Մաքուր սուրճը (բնական, առանց շաքարի) չի գիրացնում: Գիրանում են հավելումներից` շաքարից, կարամելից, կաթից, խտացրած կաթից, սերուցքից, շոկոլադից և այլն: Եթե ցանկանում եք նիհարել, բայց չեք կարող հրաժարվել սուրճից, ապա պետք է խմեք այն միայն բնական վիճակում:
Տուփով հյութեր
Դուք դիետա եք պահում և քաղցր սուրճի կամ թեյի փոխարեն խմում եք հյու՞թ: Դա ձեզ չի օգնի, ընդհակառակը: Հերթական բաժակը խմելիս ուշադրություն դարձրեք բաղադրությանը: Հիշեք, որ այնտեղ կա շաքար, ներկանյութեր, կոնսերվանտներ, որոնք ոչ միայն չեն օգնում նիհարելու գործընթացում, այլև հանդիսանում են երիկամների և այլ օրգանների հիվանդությունների պատճառ: Եթե ցանկանում եք նիհարել, ապա խմեք թարմ ֆրեշեր:
Գազավորված ըմպելիքներ
Դրանք իրականում շատ համեղ են, և դժվար է հրաժարվել դրանցից: Սակայն դրանց մեջ բացի քիմիական հավելումներից, մեծ քանակությամբ շաքար կա: Եթե վախենում եք գիրանալ, ապա հիշեք, որ լիմոնադի մեկ բաժակն իր կալորիականությամբ հավասարազոր է մեկ թխվածքի: Եթե շատ եք ցանկանում գազավորված ըմպելիք խմել, ապա խմեք հանքային ջուր:
Ոգելից խմիչք
Բոլորին էլ ծանոթ է գարեջրից առաջացած փորի չափսը որքան է լինում: Գարեջուր խմելիս մենք չենք նկատում, թե որքան արագ ենք գիրանում: ԳԻնու մեջ նույնպես կալորիաներ կան, ինչպես նաև շաքար: Իսկ օղին այնքան կալորիական է, որ կարող է փոխարինել ուտելիքին: Եվս մեկ բան. եթե ինչ-որ բան խմելիս կասկածում եք, ապա ուշադրություն դարձրեք բաղադրությանը: Ըմպելիքի վրա պարտադիր նշվում է կալորիականությունը: Մարմնի համար ամենաանվտանգ ըմպելիքներից են սպիտակ և կարմիր չոր գինիները:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries