A+ A A-

Թոփ-3 աստղային ծառայողական սիրավեպերը

Անջելինա Ջոլի և Բրեդ ՊիտԱնջելինա Ջոլի և Բրեդ Պիտ

Սիրահարվել են «Mr. and Mrs. Smith» ֆիլմի նկարահանումների ժամանակ
«Սիրուց ատելություն մի քայլ է»: Այս ասացվածքը լավագույնս նկարագրում է Ջոլիի և Պիտի ծանոթությունը: Բանն այն է, որ 2005 թվականին, երբ ֆիլմը դեռ նոր պետք է նկարահանվեր, դերասանները սարսափելի չեն հավանում միմյանց. Պիտը Ջոլիին գոռոզ էր երևում, իսկ Ջոլին Պիտի աչքերում խելագար էր: Զույգն անընդհատ կռվում էր և վիրավորում միմյանց: Ռեժիսորն արդեն անհանգստանում էր ֆիլմի հաջողության համար: Միակ բանը, որ նա կարողացավ անել, զույգին մի գիշերով վագոնում փակելն էր: Եվ հավատացեք` աշխատեց:  Հաջորդ առավոտյան նրանք կարծես ուրիշ մարդ լինեին: Նրանք միմյանց լավագույն ընկերների պես էին պահում: Թե ինչով ավարտվեց այս պատմությունը, բոլորս գիտենք: Պիտը բաժանվեց Ջենիֆեր Էնիսթոնից, Ջոլիից երեխաներ ունեցավ, որդեգրեց մի քանիսին ևս: Իսկ հիմա, յոթ տարվա սիրավեպից հետո, զույգը պատրաստվում է ամուսնության:

Ռոբերտ Պատինսոն և Կրիստեն Ստյուարտ

Սիրահարվել են «Մթնշաղ» ֆիլմի նկարահանումների ժամանակՌոբերտ Պատինսոն և Կրիստեն Ստյուարտ
20-ամյա Ռոբերտ Պատինսոնը և 16-ամյա Կրիստեն Ստյուարտը ծանոթացել են 2008 թվականին: Այն, որ երիտասարդների մոտ միանգամից ինչ-որ զգացմունք առաջացավ, բոլորը նկատեցին: Սակայն ոչ Ռոբերտը, ոչ էլ Կրիստենը հերքում էին լուրերը: «Ես սիրո համար ժամանակ չունեմ»,- ասում էր Պատինսոնը: «Ես ու Ռոբերտը ընդամենն ընկերներ ենք»,- ասում էր Կրիստենը: Սակայն շշուկները շարունակվում էին, բացի այդ զույգն առիթներ էր տալիս. լուսանկարվում էր ռոմանտիկ ընթրիքի ժամանակ, չէր խուսափում պապարացիներից, քնում հյուրանոցի նույն համարում: Միայն երկար ժամանակ անց զույգը հաստատեց, որ այո, նրանք իսկապես հանդիպում են: 

Աննա Կուռնիկովա և Էնրիկե ԻգլեսիասԱննա Կուռնիկովա և Էնրիկե Իգլեսիաս

Սիրահարվել են Escape տեսահոլովակի նկարահանումների ժամանակ
Մի անգամ Էնրիկեն խոստովանել է. «Ես այդպես էլ չհանդիպեցի մի աղջկա, ում հետ կկարողանամ մի շաբաթից ավել մնալ»: Դա տևում էր այնքան ժամանակ, մինչև նա չդիպավ թենիսիստուհի Աննա Կուռնիկովայի ինքնագնահատականին: Դա սկսվեց 2001 թվականին, երբ 21-ամյա սպորտսմենուհուն հրավիրեցին Escape տեսահոլովակի նկարահանումներին: Ըստ սցենարի` կադրերից մեկում երգիչը պետք է կրքոտ համբուրեր շիկահեր գեղեցկուհուն, սակայն երգիչը… հրաժարվեց: Դրանով նա շատ վիրավորեց Աննային, ով այդ ժամանակ թիվ մեկ թենիսիստուհին էր աշխարհում և համարվում էր ամենասեքսուալ սպորտսմենուհիներից մեկը:  Եվ արի ու տես, որ ինչ-որ երգիչ հրաժարվում է համբուրել իրեն: Արդեն մի տարի անց նրանց սիրավեպի մասին խոսում էր ողջ աշխարհը, իսկ հյուրանոցներում նրանց լուսանկարները ողողում էին ողջ համացանցն ու ամսագրային աշխարհը: Շուտով Էնրիկեն և Աննան կտոնեն համատեղ կյանքի 10-ամյակը: Նրանք այդպես էլ չեն ամուսնացել, սակայն մի՞թե դա է կարևորը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries