A+ A A-

Կինը նիհարել է 190 կիլոգրամով

Կինը նիհարել է 190 կիլոգրամովԴեռևս 6 տարի առաջ բրիտանուհի Էլիսոն Ուիլսոնն այնքան գեր էր, որ ինքնուրույն չէր կարողանում զուգարան գնալ: Ավելին` 267 կիլոգրամանոց 33-ամյա կինը չէր կարողանում նայել իր ոտքերին:
Այսօր երկու երեխաների մայրը գրեթե 76 կիլոգրամ է, իսկ հագուստի չափսը 48-ից հասել է 14-ի: Եվ որ ամենակարևորն է, Էլիսոնը վերջապես կարողացավ իրականացնել իր վաղեմի երազանքը` արտասահման թռչել` ինքնաթիռում ընդամենը մեկ հոգու համար տոմս գնելով:
«Արտասահման առաջին թռիչքս 8 տարի առաջ իսկական աղետ էր: Այնքան վիրավորական էր: Ստիպված էի երկու անձի համար տոմս վերցնել, հետո վայրէջքի ժամանակ բացատրել անձնակազմին, թե ինչու էինք մենք չորս հոգի, իսկ տոմսերի թիվը` հինգ»,- հիշում է նա:
Նիհարելու նրա ցանկությունը վաղուց կար: 2004 թվականին կնոջը հիվանդանոց էին տարել ավելորդ քաշի պատճառով առաջացած ասթմայի ախտանշաններով: Իսկ մեկ տարի անց բժիշկներն ասացին բրիտանուհուն, որ նրա ավելորդ քաշը կարող է մահվան պատճառ հանդիսանալ:
Այդ ժամանակ Էլիսոնը նստեց առողջարար սննդակարգի վրա, որում օգնում էր նրա ամուսինը`Էլիսոն Ուիլսոն նախկին ֆիթնես-մարզիչը: Սակայն դա բավարար չէր, և 2006 թվականին Էլիսոնին վիրահատում են Մանչեսթրի հիվանդանոցներից մեկում:
Այդ պահից սկսում է 190 կիլոգրամով նրա նիհարելու ծրագիրը, որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Քաշի ահռելի կորստի հետ մեկտեղ Էլիսոնի մաշկը սկսեց կախվել, որի վերջին ավելցուկն էլ օրերս են հեռացրել: Էլիսոնի նիհարելու գործընթացն այնքան արագ է կատարվել, որ եղել են անգամ թյուրիմացություններ: «Մի անգամ ընկերուհիս զանգահարում է ինձ ու ասում, որ տեսել է ամուսնուս ուրիշ կնոջ հեջ: Նա չէր հավատում, երբ ես ասացի, որ դա ես եմ եղել»,- ծիծաղում է Էլիսոնը:
Այժմ կինը երջանիկ է. նրա քայլն անդրադարձել է իր կյանքի գրեթե բոլոր կողմերի վրա` սկսած ընկերների հետ շփումից վերջացրած սեռական կյանքով: Բացի այդ նա սկսել է ավելի շատ ժամանակ անցկացնել դուստրերի հետ և աշխատանքի է տեղավորվել: Վերջին անգամ Էլիսոնը հանգստի է գնացել Բուլղարիա: «Մենք ակվապարկ էինք գնացել, ես ծով մտա, և ոչ խեթ հայացքներ կային, ոչ էլ ծաղրական ռեպլիկներ»:
«Նախկինում ես ամաչում էի բիկինի կրել, բայց այս անգամ կարողացա հավասար արևայրուք ստանալ և ընդհանրապես չանհանգստանալ, թե ինչիպիսի տեսք ունեմ»,- խոստովանում է  39-ամյա կինը: Եվ ավելացնում. «Կյանքս ամբողջովին փոխվել է: Ես երկրորդ շանս եմ ստացել: Եվ առավելագույն օգուտ կքաղեմ»:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries