A+ A A-

Եթե հայտնվել եք սարսափ ֆիլմում...

  • Եթե մտածում եք, որ սպանել եք հրեշին, երբեք մի կռացեք` ստուգելու համար, թե արդյոքԵթե հայտնվել եք սարսափ ֆիլմում նա մահացել է, թե ոչ:
  • Երբեք բարձրաձայն կախարդական խոսքեր մի ասեք: Անգամ կատակով:
  • Եթե ձեր ավտոմեքենան փչացել է, պետք չի օգնության համար գնալ մոտակա լքված տունը:
  • Պետք չի նկուղ փնտրել, հատկապես եթե լույսերն անջատվել են:
  • Ճգնաժամային իրավիճակում ընկերներից մեկը հաստատ կառաջարկի թիմերի բաժանվել: Պետք չի:
  • Որպես կանոն պետք չի գլուխկոտրուկներ ջարդել, որոնք դուռ են բացում դեպի դժոխք:
  • Մի կանգնեք գերեզեմանների մոտ, վրա, կողքին:
  • Եթե փնտրում էիք, թե ինչն է տարօրինակ աղմուկ հանում և արդյունքում պարզել եք, որ դա ընդամենը կատուն է, առանց վարանելու լքեք այդ վայրը, եթե ձեր կյանքը թանկ է ձեզ համար:
  • Եթե կենցաղային տեխնիկան, այդ թվում` խոհանոցային կոմբայնը, միանում է ինքն իրեն, ապա անհապաղ տեղափոխվեք:
  • Պետք չի մեռելներից ինչ-որ բան վերցնել:
  • Եթե փախչում եք հրեշից, ապա պատրաստ եղեք, որ առնվազն երկու անգամ սայթաքելու եք և վայր ընկնելու: Հիշեք նաև, որ անգամ եթե հրեշը դանդաղ է առաջ գնում, նա միևնույն է կհասնի ձեզ:
  • Եթե ձեր ուղեկիցները հանկարծ սկսում են իրենց տարօրինակ պահել, օրինակ տհաճ ձայներ են արձակում, արձագանքում են արյանը, նրանց աչքերը փայլում են կամ մաշկը պատվում է բրդով, ապա որքան հնարավոր է արագ փախեք նրանցից:
  • Եթե հեռու մոլորակի վրա եք և ձու հիշեցնող ինչ-որ բան եք գտել, ապա հանգիստ թողեք դրանց:
  • Եթե ձեր ինքնաթիռի անձնակազմից մեկն իր վրա կամ իր մեջ ինչ-որ տարօրինակ էակ է հայտնաբերել, նրան չթողնեք կրկին ներս մտնել ինքնաթիռ: Նա ամեն դեպքում արդեն դիակ է:
  • Եթե ձեր հետևից ինչ-որ զզվելի բան է վազում, ապա հիշեք, որ անգամ ամենավստահելի ավտոմեքենայի շարժիչը երբեք միանգամից չի միանում:
  • Ձեզ օգնության շտապող մարդիկ սովորաբար ճանապարհին մահանում են: Ուստի պատրաստ եղեք, որ ամենաանսպասելի պահին կհանդիպեք նրանց դիակներին:
  • Ոչ մի դեպքում ինչ-որ բան գրազով մի արեք:
  • Հարցրեք, թե ինչու է այդ տունն այդքան էժան վաճառվում:
  • Մի ձևացեք խելացի. դա միայն կարող է վնասել ձեզ:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries