A+ A A-

Հետաքրքիր փաստեր սիրված մուլտերի մասին

Հետաքրքիր փաստեր սիրված մուլտերի մասինԿունգ-Ֆու Պանդա
Այս մուլտֆիլմը նայելուց հետո կարող եք մի շարք չիներեն բառեր սովորել: Օրինակ` գլխավոր հերոսների անուններն ունեն իրենց իմաստները. Շիֆու-ն նշանակում է ուսուցիչ, Թայ Լունգը` մեծն վիշապ, Ուգվեյ` կրիա: Մուլտֆիլմի չինական տարբերակում վարպետ կռունկի ձայնը կրկնօրինակել է Ջեկի Չանի որդին:
Սպունգ Բոբ
Ի սկզբանե շոուի անվանումը Sponge Boy էր, բայց քանի որ այդպիսի անուն արդեն գրանցված էր, Boy բառը փոխեցին Bob-ի: Սպունգ Բոբն ունի 40 անցք:
Վիննի Թուխ
Նախկին ԽՍՀՄ գրեթե ցանկացած քաղաքացի գիտի, որ Վիննի Թուխի ձայնը կրկնօրինակել է Եվգոնի Լեոնովը: Որպեսզի արջուկի ձայնը զվարճալի հնչեր, դերասանի ձայնը գրեթե 30%-ով արագացվել է: Բավական է ձայնագրությունը բերել նախնական տեսքի, և հնարավոր կլինի լսել Լեոնովի սովորական ձայնը:
Միքքի Մաուս
Հետաքրքիր փաստեր սիրված մուլտերի մասին
Հետաքրքրական է, որ Ուոլտ Դիսնեյը` Միքքի Մաուսի հիմնադիրը, վախենում էր մկներից: Հոլիվուդի փառքի
 արահետի վրա տեղադրված է Միքքի Մաուսի անվանական աստղը:
Սիմփսոններ
Հարավային Ավստրալիայում 1990-ից 1996 թվականներին արտադրվում էր Դաֆֆ անվանումով գարեջուր: Սակայն պարզվել էր, որ արտադրողներն առանց թույլտվության էին օգտագործել Սիմփսոնների մուլտֆիլմից այդ անվանումը, և գարեջրի արտադրությունն կասեցվել էր: Այժմ գարեջրի մեկ արկղի գինն անցնում է 10 հազար դոլարը, մինչդեռ ժամանակին այն արժեր ընդամենը 24 դոլար: Հոմեր Սիմփսոնը մեկ անգամ չէ, որ ակնարկում էր, թե տանը թմրանյութ կա, ինչին Մարջը սովորաբար պատասխանում էր` բայց մեր տանը թմրանյութ չկա: Հոմերն էլ բազմանշանակալից պատասխանում էր` դե հա, իհարկե, չկա:
Շրեկ
Հետաքրքիր է, որ հերոսների ձայները կրկնօրինակող դերասանները երբեք չեն տեսնվել: Նրանք առանձին-առանձին էին աշխատում, իսկ ռեպլիկներն ասում էր օգնականը: Մուլտֆիլմի անիմատորները Ավանակի շարժումները կառուցել են շան շարժումների հիման վրա: Միայն մուլտֆիլմի սկզբի դրվագներում` փախուստի կադրում, դրանք հիմնված են ճագարի շարժումների վրա: Մինչև մուլտֆիլմի համաշխարհային պրեմիերան այն դիտել է իրավաբանների մի խումբ և ոչ թե հաճույքի համար, այլ որպեսզի պարզի, թե արդյոք Ուոլտ Դիսնեյի ընկերությունը մուլտֆիլմի ստեղծողներին դատի տալու որևէ իրավական հիմք կունենա, թե ոչ:
Հետաքրքիր փաստեր սիրված մուլտերի մասինՄադագասկար
Մուլտֆիլմի բյուջեն 78 միլիոն դոլար է: Օրիգինալում Մարտիի ձայնը կրկնօրինակում է աֆրոամերիկացի մի երիտասարդ, որպեսզի, ինչպես մտադիր էր ռեժիսորը, նրա ձայնն ավելի «նեգրական» երանգ ստանա: 
Անառակ թութակի վերադարձը
Մանկական հոգեբաններն օգտագործում են մուլտֆիլմի գլխավոր գաղափարը դեռահասների հետ ոչ ստանդարտ կոնֆլիկտային իրավիճակների ժամանակ: Կեշա թութակի նկարով ապրանքանիշը վաղուց վերածնվել է կոմերցիոն նշանի, որն օգտագործվում է ծովահենների կողմից: Օրինակ գոյություն ունեն «Свободу попугаям!» և «Кеша в мире сказок» անուններով համակարգչային խաղեր:
Ռատատույ
Սովորական մարդն ունի մոտ 110 հազար մազ: Ռեմին ունի 1.15 միլիոն, իսկ Կոլետը` 115 հազար: Որպեսզի աղբի կույտը որքան հնարավոր է բնական տեսք ունենար, նկարիչները նկարել և ուսումնասիրել են բազմաթիվ աղբակույտեր: Ընդհանուր առմամբ ուսումնասիրվել է, թե ինչպես են փթում այնպիսի մթերքներ, ինչպիսիք են խնձորը, հատապտուղները, ադամաթուզը, նարինջը, սունկը, բրոկկոլին և կանաչին: Ի սկզբանե նկարիչ-քանդակագործը ստեղծել էր Ռեմիի ինը կավե արձանիկ: Մուլտֆիլմը առաջադրվել է Օսկարի 5 մրցանակի, այդ թվում 2007-ին որպես լավագույն անիմացիոն ֆիլմ:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries