A+ A A-

Երաժշտությունը հրաշքներ է գործում

Երաժշտությունը հրաշքներ է գործումԻնչպես հավաստիացնում են գիտնականները` երաժշտությունն ազդում է մարդկանց ուղեղի վրա: Իսկ դուք գիտե՞ք, թե ինչեր կարող է անել երաժշտությունը: Երաժշտությունը կարող է...
Օգնել թերհաս երեխաներին
Երեխաները, որ ծնվում են ժամանակից շուտ, պետք է երկար ժամանակ անցկացնեն հիվանդանոցում, որպեսզի անհրաժեշտ քաշ ձեռք բերեն և ամրապնդվեն: Այս պրոցեսն արագացնելու համար բազմաթիվ հիվանդանոցներում օգտվում են երաժշտության հրաշքներից: Կանադացի գիտնականների խումբը պարզել է, որ թերհաս երեխաների մոտ երաժշտություն միացնելուց հետո նրանք ավելի արագ են հասնում նորմալ քաշի: 
Կյանքի կոչել թոշնած բույսերը
Եթե երաժշտությունն օգնում է երեխաներին մեծանալ, արդյո՞ք այն կարող է նույնն անել նաև բույսերի հետ: 1973 թվականին գիտնականները հետազոտություններ անցկացրին` պարզելու համար, թե ինչ ազդեցություն է թողնում երաժշտությունը բույսերի վրա:
Բույսերի մի խմբի համար միացրել էին ռոք, իսկ մյուսի համար` հանգիստ մեղեդիներ: Հետազոտության արդյունքում պարզվել էր, որ այն բույսերը, որոնք «լսում էին» հանդարտ երաժշտություն, փարթամ էին ու գեղեցիկ, իսկ «ռոքասեր» բույսերը թեև բարձր էին, սակայն թույլ էին, թոշնած և անգամ թեքել էին գլուխները ռադիոյից: 
Վերականգնել ուղեղը վնասվածքներից հետո
Շատ մարդիկ, ովքեր ուղեղի վնասվածք են ստացել, կարող են խոսքի և շարժումների հետ կապված երկարատևԵրաժշտությունը հրաշքներ է գործում խնդիրներ ունենալ: Բուժման ընթացքում որոշ մասնագետներ օգտագործում են երաժշտություն` ուղեղի վնասված հատվածները վերականգնելու համար:
Կանխել լսողության կորուստը
Իհարկե երաժշտությունը չի կարող բուժել մեզ, եթե արդեն կորցրել ենք լսելու մեր ունակությունը, բայց այն կարող է կանխել լսողության կորուստը: Հետազոտություններից մեկի ժամանակ պարզվել է, որ երաժիշտներն ավելի լավ լսողություն ունեն, քանի այլ մասնագիտություն ունեցող մարդիկ:
Բուժել կոտրված սիրտը
Խոսքը գնում է ոչ թե սիրային հարաբերությունների, այլ սրտային կաթվածի մասին: Բանն այն է, որ երաժշտությունն իջեցնում է արյան ճնշումը, նվազեցնում սրտի կծկումների հաճախականությունն ու անհագստությունը, իսկ դա հենց այն է, ինչի կարիքն ունեն կաթված ստացած մարդիկ:
Ավելացնել սպորտային հաջողությունները
2005 թվականին բրիտանացի գիտնականները պարզել են, որ պարապմունքների ընթացքում երաժշտություն լսելն օգնում է 20 տոկոսով ավելի լավ արդյունքներ գրանցել: Սա դոպինգի նման մի բան է: 
Ավելի արձագանքող դարձնել
2008 թվականին բրիտանացի հետազոտողները որոշեցին ուսումնասիրել, թե ինչպես է ազդում երաժշտությունը դեռահասների վարքի վրա: Դա ստուգելու համար դեռահասների մի խմբի համար միացրել էին դրական բովանդակությամբ երգեր, իսկ մյուսի համար` չեզոք թեմաներով:
Ապա հետազոտողները որոշեցին պարզել, թե ինչպես են դեռահասներն արձագանքում այն իրավիճակին, երբ հետազոտողը «հանկարծ» վայր էր գցում գրիչը: Արդյունքում դրական երգեր լսող դեռահասներն ավելի արագ էին արձագանքում և հինգ անգամ ավելի հաճախ բարձրացնում գրիչը:
Բացի վերոնշյալ հատկություններից երաժշտությունը կարող է լավացնել հիշողությունը, նվազեցնել ցավն ու անգամ ավելացնել համային զգացողությունները:
Լսե՛ք որակյալ երաժշտություն:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries