A+ A A-

Ռոբերտն ու Կրիստենն ամուսնանու՞մ են

Ռոբերտ Պատինսոն և Կրիստեն ՍտյուարտԱմենայն հավանականությամբ 2012 թվականի աստղային հարսանիքների ցուցակը կհամալրվի ևս մեկ աստղային արարողությամբ: Եվ այսպես… Ռոբերտ Պատինսոն և Կրիստեն Ստյուարտ: Այդպես է ասում OK! ամսագիրը` հավաստիացնելով, որ տեղեկությունը գալիս է վստահելի աղբյուրներից: Ավելին` պարբերականը կիսվել է սպասվող արարողության մանրամասներով: 
Շշուկներն օրեցօր ավելանում են և ճոխանում: Դրանց է խթանում նաև այն փաստը, որ վերջերս աստղերի մոտ սովորություն է դարձել գաղտնի ամուսնանալը: Օրինակ օրերս այդպես ամուսնացել է դերասանուհի Դրյու Բերիմորը:
OK! ամսագիրը սիրահարներ Կրիստեն Ստյուարտի և Ռոբերտ Պատինսոնի հարսանիքի մասին շշուկների սկզբանակն և գլխավոր աղբյուրն է հանդիսացել: Բացի այդ օրերս նշանադրվեցին նաև Լիամ Հեմսուորթը և Մայլի Սայրուսը, իսկ զույգը նույնպես բավականին երիտասարդ է: Իսկ ահա Մթնշաղի հերոսների ամուսնության մասին շշուկների հավաստիությունը դժվար է ստուգել: Անհասկանալի է, քանի որ ամսագիրը կիսվել է հարսանիքի մանրամասնելով: Հարց է ծագում. այդ ինչպե՞ս: Եկեք ամեն դեպքում տեսնենք, թե ինչ է ասում ամսագիրը:
Սկզբի համար ենթադրվում է, որ սիրահարները հարսանիքի համար կնախընտրեն գոթական ոճը` արարողությունն անցկացնելով սև և կարմիր վարդերի ուղեկցությամբ: Դե ինչ, դա գեղեցիկ է:
Հետո, Կրիստեն Ստյուարտին սպասվում է մեծ զմրուխտով ամուսնական մատանի: Քարը, ամենայն հավանականությամբ, կհամադրվի հարսնացուի աչքերի գույնի հետ: Տեսնու՞մ եք, թե ինչ ռոմանտիկ երիտասարդ է մեր Ռոբերտը:Ռոբերտ Պատինսոն և Կրիստեն Ստյուարտ
Ամսագիրը կանխագուշակումներ է արել նաև հյուրերի ցանկի մասին: Այնտեղ միայն բարձրակարգ աստղեր են, ինչպիսիք են Շարլիզ Տերոնը, Քեթի Փերրին և իհարկե Մթնշաղ ֆիլմի ողջ դերասանական և ստեղծագործական կազմը:
Իսկ մենյու՞ն: Ենթադրվում է, որ ռոք-ն-ռոլային զույգը ընտրություն կկատարի հօգուտ In'n'Out Burger արագ սննդի ցանցին: Նրանք կասեն ոչ տորթերին և կրեմով խմորեղեններին:
Ամեն դեպքում չարժե կուրորեն հավատալ ամսագրի այս նորությանն ու շտապել շնորհավորել սիրելի դերասաններին: Իսկ եթե դա իրոք այդպես է, ապա մենք միայն հիացմունքով կուսումնասիրենք աստղային զույգի ամուսնական լուսանկարները, իսկ եթե ոչ` ապա կսպասենք դերասանների պաշտոնական հերքմանն ու մի լավ կծիծաղենք ապրիլմեկյան ուշացած կատակի վրա:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries