A+ A A-

Մարիո Կասաս

Մարիո Կասաս«Այժմ ես ավելի մեծ փորձ ունեմ, վստահ գիտեմ, թե ինչ եմ ուզում և իմ հերոսի նման ավելի քիչ եմ հավատում ու վստահում մարդկանց: Կյանքում տհաճություններ պատահում են ինչպես ընկերների, այնպես էլ սիրո հետ: Դա տեղի ունեցավ Աչեի (Երեք մետր երկնքից վեր ֆիլմի նրա հերոսի), իմ և մեզանից շատերի հետ: Եվ, վերջիվերջո, մարդ սկսում է զգույշ լինել, որպեսզի իրեն ցավ չպատճառեն կամ դրա նման մի բան, չէ՞»:
Այո, Մարիո Կասասը փոխվել է. հիմա նա ավելի պատասխանատու է դարձել, ավելի քիչ խենթ արարքներ է գործում: Չէ՞ որ նա արդեն 26 տարեկան է:
«Անկեղծ ասած տարօրինակ զգացում եմ ապրում, սկսել եմ նկատել, թե ինչպես են անցնում տարիները, և դա ինձ սկսել է մտահոգել»: Այդ պատճառով էլ օրերս, երբ Մարիոն դարձավ 26 տարեկան, նա ճոխ տոն չէր կազմակերպել, ընդհակառակը: 
«Ծնունդս կնշեմ աշխատանքիս վայրում: Հունիսի 12-ին ողջ օրը Բարսելոնայում եմ լինելու, ֆոտոսեսսիա ունեմ Mustang բրենդի համար: Կվերդառնալ շատ ուշ, այդ պատճառով էլ նշելու ժամանակ չեմ ունենա: Լավագույն դեպքում տորթ կգնեմ ու ընտանիքիս հետ կչփեմ մոմերը: Իրականում առանձնապես չեմ սիրում ծննդյան օր տոնել: Այդ օրն ինձ համար մյուս օրերի պես օր է: Ոչ էլ սիրում եմ, երբ ինձ համար Ծնունդդ շնորհավոր են երգում»,- խոստովանում է Կասասը:
Երիտասարդը, կարծես, երջանիկ է: Զարմանալի չէ. նա 26 տարեկան է, գեղեցիկ ընկերուհի ունի (Մարիա Վալվերդեն, ֆիլմի նույն Բաբին), ընտանիք, որի համար խենթանում է:Մարիո Կասաս
Մարիո Կասասից հարցազրույց վերցնելը, ինչպես նշում են լրագրողները, հեշտ ու զվարճալի գործ է, քանի որ նա ոչ միայն գեղեցիկ տղամարդ է, այլև հասարակ ու բարեհամբույր մարդ: Բացի այդ` այնքան խելացի, որ կարող է դուրս գալ ամենահրահրող հարցերի տակից: Օրինակ` երբ նրան հարցնում ես Մարիա Վալվերդեի մասին, նա ծիծաղում է, մի խորամանկ հայացք նետում, բայց ոչինչ չի պատասխանում: Իսկ երբ նրան հարցնում են, թե ինչպես է վերաբերում նրան, որ լրագրողները խառնվում են իր անձնական կյանքին, նա պատասխանում է.
-Այնպես չէ, որ ես վատ եմ վերաբերվում, բայց դա մեր կյանքն է, և մենք պարտավոր չենք այն բացել բոլորի առջև, թեև ես այն չեմ էլ թաքցնում: Եթե ինձ ինչ-որ պապարացի է բռնացրել, ինչ արած, ես ոչինչ չեմ թաքցնի: Բացի այդ` արդեն անձնապես ճանաչում եմ բոլոր լուսանկարիչներին և բոլորի հետ էլ լավ հարաբերությունների մեջ եմ: Ես տեսնում եմ նրանց և ասում` ախպերս, պետք չի թաքնվել: Ես աշխատում եմ զգույշ լինել, բայց չեմ էլ մտահոգվի ու հաստատ կռիվ չեմ սարքի որևէ լուսանկարի համար:
Մարիոն փոխվել է: Նա այլևս գիշերային ակումբներ չի գնում, քանի որ, թեև սիրում է պարել, բայց հասկացել է, որ ավելի լավ է այդ ժամանակն անցկացնել ընտանիքի կամ ընկերների հետ: Այն հարցին, թե ինչն է կարոտում այն ժամանակներից, երբ հայտնի չէր, Կասասը պատասխանում է.
-Ես շատ ուրախ եմ ու չեմ բողոքում, որ հայտնի եմ, բայց կան բաներ, որ կարոտում եմ: Օրինակ հիմա չեմ կարող հանգիստ քայլել փողոցով կամ գնալ խանութ կամ էլ տանս լողավազանում հանգստանալ: Հիմա ինձ կարող են լուսանկար ամեն վայրում և տեղադրել Twitter-ում: Այդ վախն ու անվստահությունը ստիպում են դադարել անել որոշ բաներ ու փախչել այնտեղ, որտեղ կարող են հանգստանալ:
-Այսինքն փառքը ստեղծում է անվստահությու՞ն:
-Մարդիկ ձգվում են դեպի քեզ, իսկ դու ստիպված ես ողջ ժամանակ ժպտալ, բարեհամբույր լինել, բայց երբ վերադառնում ես տուն, ընդհանրապես չես ժպտում, քանի որ պարզապես այդ օրը քեզ այնքան էլ լավ չես զգում: Կամ էլ որովհետև քեզ այսօր երեք անգամ վիրավորել են, իսկ դա քեզ տհաճ է: Դա դժվար է, այո: Դերասանի մասնագիտության լավն այն է, որ մենք անում ենք այն, ինչ սիրում ենք, բայց պետք է ընդունել նաև այն, թե ինչ կլինի դրանից հետո:
Մի՞թե Մարիոյի մարմինը մարզասրահներում պարապմունքների արդյունքն է: 
-Ոչ, ես մարզասրահ չեմ գնում: Իսկ եթե ստիպված եմ լինում, ապա դա որոշ նախագծերի համար է: Այդպես էր Երեք մետր երկնքից վեր ֆիլմի ժամանակ, քանի որ ինձ ռեժիսորն էլ խնդրել: Իսկ ընդհանրապես չէ, մարզասրահ չեմ գնում: Ես թենիս եմ սիրում, սիրում եմ հեծանիվ վարել, ժամանակ առ ժամանակ էլ զբաղվում եմ վազքով: Բայց պարտադիր մաքուր օդին: Դա ինձ ավելի է դուր գալիս, քան փակ մարզասրահում փակված լինելը: 
Մարիո Կասասը շարունակում է խոստովանությունները…
-Միշտ շատ շուտ սիրահարվող եմ եղել: Երվ փոքր էի, շատ շուտ էի սիրահարվում, այո: Իսկ մեծանալով սկսում ես վախենալ: Ինչ-որ զանգ, հաղորդագրություն կամ փոքրիկ հուշանվերը կարող են ինձ ավելի շատ հուզել, քան թանկ նվերը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries