A+ A A-

Աշխարհի ամենատարօրինակ ամուսնությունները

Ինչեր ասես, որ տեղի չեն ունենում այս աշխարհում…Կին, որ ամուսնացել է Էյֆելյան աշտարակի հետ

Կին, որ ամուսնացել է Էյֆելյան աշտարակի հետ

37-ամյա Էրիկա Լա Տոեր Էյֆելն ապրում է Սան-Ֆրանցիսկոյում: Նրա առաջին հետաքրքրությունն էր Լանսը` նետը, որ օգնեց նրան դառնալ լավ նետահար: Հետո նա սիրահարվեց Բեռլինի պատին և հավաստիացնում է, որ ֆիզիկական հարաբերություններ է ունեցել ցանկապատի մի մասնիկի հետ, որին պահում է իր ննջարանում: Բայց նա որոշեց ամուսնանալ Էյֆելյան աշտարակի հետ: Արարողությանը ներկա էին մի քանի ընկերներ:  

Տղամարդ, որ ամուսնացել է ինքն իր հետ

Ճապոնացի 39-ամյա Լյու Էն ավելի քան 100 հյուրի ներկայությամբ ամուսնացել է ինքն իր պատկերի հետ, որտեղ ինքն էր, միայն կանացի կարմիր զգեստով:«Ես մի-փոքր ինքնասիրահարված եմ, և ինքս ինձ հետ ամուսնանալու շատ պատճառներ կային, բայց դա հիմնականում արել եմ նրա համար, որ արտահայտեմ առօրյա կյանքի հանդեպ իմ դժգոհությունը»,- ասել է Լյուն:Տղամարդ, որ ամուսնացել է ինքն իր հետ

Շվեդուհի, ով ավելի քան 30 տարի ամուսնացած է Բեռլինի պատի հետ 

54-ամյա Էյա Ռիտա Բեռլիները սիրահարվել էր Բեռլինի պատին դեռ մանուկ հասակում, երբ հեռուստատեսությամբ տեսել էր այն: Նա սկսել էր հավաքել պատի լուսանկարներն ու գումար էր հավաքում ճանապարհորդության համար: 1979 թվականին նա վերջապես ամուսնացավ պատի հետ: Այն բանից հետո, երբ 1989 թվականին Բեռլինի պատը փլուզվեց, Էյան երբեք այնտեղ չեղավ: Նա մեծ շոկի մեջ էր: Մինչև այսօր իր տան մոտ նա պահում է Բեռլինի պատի փոքրիկ նմանակը:Շվեդուհի, ով ավելի քան 30 տարի ամուսնացած է Բեռլինի պատի հետ

Կին, որ ամուսնացել է իր մահացած ընկերոջ հետ

Մագալի Յասկեվիչն ու Ջոնաթան Ջորջը պատրաստվում էին ամուսնանալ 2008 թվականի նոյեմբերին, բայց երիտասարդին արարողությունից երկու օր առաջ սպանել էին: Մագալին օգտվեց ֆրանսիական օրենսգրքից, որ թույլ է տալիս հետմահու ամուսնություն և ամուսնացավ մահացած Ջոնաթանի հետ:Կին, որ ամուսնացել է իր մահացած ընկերոջ հետ

Տղամարդ, ով ամուսնացել է բարձի հետ

Իրական սերը կարող է տարբեր լինել: Այս դեպքում այն բարձի նկատմամբ է: Կորեացի մի տղամարդ սիրահարվել և վերջիվերջո ամուսնացել է իր սիրելի բարձի հետ: 28-ամյա Օտակուն ամուսնացել է իր բարձի հետ, իսկ արարողությունը լուսաբանում էին բոլոր լրատվամիջոցները: Տղամարդ, ով ամուսնացել է բարձի հետ

Կին, որ ամուսնացել է երաժշտական կենտրոնի հետ

43-ամյա Էմմայի խոսքերով երաժշտական կենտրոնն իր ուժեղ, հուսալի ու գեղեցիկ ամուսինն է, և իրենք օրական երկու անգամ սիրով են զբաղվում: Էմման ցանկանում է երեխաներ ունենալ, բայց վախենում է, որ իր ամուսինը կվախեցնի իր երեխաներին
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries