A+ A A-

7 մարդ, որ պետք է լինի ցանկացած կնոջ կյանքում

7 մարդ, որ պետք է լինի ցանկացած կնոջ կյանքումՄենք բոլորս տարբեր ենք, յուրահատուկ, անկրկնելի, մեր սովորություններով և տարօրինակություններով: Բայց մենք բոլորս էլ սիրո, երջանկության, ինքնաարտահայտման և հարազատ մարդկանց կարիք ունենք: Բոլորիս կյանքում կան մարդիկ, ում մենք երբեք չենք մոռանա: Եվ այսպես` ովքե՞ր են այն մարդիկ, ում ներկայությունը մեր կյանքում միայն ու միայն ցանկալի է:

Լավ լսող

Կինը պետք է խոսա, նրան խորհուրդներ են պետք, նրան ականջներ են պետք: Նա չի ցանկանում լսել, թե ինչ պիտի անել. առանց այդ էլ նա լավ գիտի: Նրան պարզապես անհրաժեշտ է մեկը, ով կարող է լսել նրան: Թվում է` ի՞նչ բարդ բան է այդպիսի մեկին գտնելը: Հավատացեք` բարդ է: Քանի որ բոլորը չէ, որ ցանկանում են լսել, մեծ մասն էլ պարզապես չի կարողանում դա անել: Ուստի եթե կյանքումդ նման մարդ ունես, գնահատիր նրան:

Տղամարդ-ընկեր

Եվ թող անգամ վստահ ես, որ տղամարդու և կնոջ միջև ընկերություն լինել չի կարող, և թող նա մի-փոքր սիրահարված է քեզ, բայց տղամարդ-ընկերը հիանալի բան է: Երբեմն, հոգնելով աղմկոտ ընկերուհիներից, այնքան հաճելի է նրա հետ մի բաժակ սուրճ ըմպելը կամ էլ պարզապես գիշերային փողոցներով զբոսնելը: Կամ էլ հարցնել այն, ինչ կարող է իմանալ միայն տղամարդը:

Պոտենցիալ սիրեկան

Կարող ես տարիներով չհանդիպել ոչ մեկի հետ, բայց կյանքումդ պետք է մեկը լինի, ում հետ պետք չէ դերասանություններ անել և աշխատել տպավորություն գործել: Անհրաժեշտ է պարզապես հավաքել նրա համարն ու ժամ ու տեղ պայմանավորվել: Եվ այո, նման տղամարդու հետ ժամանակն իսկապես անկրկնելի է անցնում:

Մարդ, ով գիտի քո բոլոր գաղտնիքները

Նրա հետ կարող ես լինել այնպիսին, ինչպիսին իրականում կաս: Կարող ես չվախենալ թույլ երևալ: Նա ամենքից լավ է ճանաչում քեզ: Եթե նման մարդ ունես, երբեք քեզ միայնակ չես զգա: Բացի այդ` նրա շնորհիվ կարող ես քեզ միշտ կողքից նայել` գտնելու քեզ հուզող հարցերի պատասխանները:

Չմերժող տղամարդ

Ամենայն հավանականությամբ նա քո հանդեպ զգացմունքներ ունի, գուցե նաև շատ լուրջ: Դու ամաչում ես նրանից ինչ-որ բան խնդրել և զանգում ես նրան միայն խիստ անհրաժեշտությունից ելնելով, թեև գիտես, որ նա դրանից միայն ուրախանում է: Նա երբեք չի մերժում քեզ: Եթե պետք է` նա կգա քեզ մոտ մինչև աշխարհի ծայրը, որպեսզի տանի տուն և պառկեցնի անկողնում: 

Հեղինակություն

Այս մարդու կարծիքը շատ կարևոր է քեզ համար: Գուցե դու վախենում ես նրա քննադատությունից կամ դժգոհությունից, իսկ նրա կողմից խրախուսանք ստանալն ինչ-որ ոչ ռեալ բան է: Դա կարող է լինել ցանկացած ոք` հայր, մայր, տնօրեն, խիստ ընկերուհի: Բայց հենց այդ մարդու շնորհիվ դու չես հայտնվել այնպիսի իրավիճակներում, որոնցից անհնար է դուրս գալ: 

Կյանքիդ սերը

Դու հաճախ մտածում ես նրա մասին: Եվ ամեն սիրավեպի վերջում դու հիշում ես նրան, զանգում, հանդիպում: Դուք բարդ ու խճճված պատմություն ունեք: Եվ թեև դու գիտես, որ նա քո ողջ կյանքի սերն է, դուք երբեք միասին չեք լինելու: Դա ողբերգականություն է ավելացնում, և դու քեզ վեպի հերոսուհի ես զգում: Ցանկացած կին էլ տառապանքի, ռոմանտիկայի և երազանքների առողջ չափաբաժնի կարիք ունի, որն էլ քեզ տալիս է կյանքիդ մեծագույն սերը: 
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries