A+ A A-

Սև ու սպիտակ. Հասմիկ Կարապետյան

Հասմիկ ԿարապետյանՀազվադեպ, այդուհանդերձ մեր շոուբիզնեսում այսօր դեռ հանդիպում են մարդիկ, ովքեր աստղամոլությունն արատ են համարում, մարդիկ, ովքեր արվեստում լինելու համար երկար ճանապարհ են անցել: Հասմիկ Կարապետյանն իր յուրահատուկ ձայնով ու ոճով, իր անկեղծ ու մարդկային դիմագծով հասցրել է սիրելի դառնալ հանդիսատեսին:
Այցեքարտ
Երգել եմ փոքրուց, բայց արհեստավարժ բեմ բարձրացել եմ 16 տարեկանում. «Արձագանք» ստուդիայում Եղիշե Պետրոսյանի և Արտավազդ Բայաթյանի օգնությամբ սկսեցի առաջին քայլերս: «Արձագանք» ստուդիայում 2 տարի աշխատելուց հետո և արդեն որոշակի ճանաչում ունենալով որպես հեղինակ– կատարող` մուտք գործեցի Երգի Պետական թատրոն: Այստեղ Արթուր Գրիգորյանը կրթեց մեզ որպես երգչի և որպես մարդու նաև: Այստեղ մասնակցեցի մի շարք մյուզիքլ-բեմադրությունների, մրցույթների, համերգների: Ապա կյանքի ուղիներն ինձ տարան ԱՄՆ: Այնտեղ ձայնագրեցի առաջին ձայնասկավառակս` «Անձրև», Հրաչ Քեշիշյանի հետ համագործակցությամբ նկարահանեցի տեսահոլովակներ «Անձրև», «Ես չկամ» երգերի հիման վրա: ԱՄՆ–ից վերդարձա, և իմ կյանքի մի շրջադարջ ինձ ստիպեց ամեն բան սկսել սկզբից` զրոյից: Բայց այդ պահն ինձ օգնեց գիտակցել, որ ես ուժեղ եմ, ինքնուրույն… Իմ նոր ճանապարհը սկսեց «Ես գնում եմ սիրելիս» երգով, ապա ծնվեցին «Այս բեմում», «Հոգիս», «Չթողնենք», «Երբեք չես իմանա» և այլ երգեր: Բազմաթիվ համերգներով հանդես եկա ՀՀ–ում և արտերկրում`հայ համայնքների հրավերներով` Լիբանան, Բելգիա, Ավստրալիա, Ֆրանսիա, Իրան, Սիրիա, Իսպանիա…: Ամենուր զգացել եմ հանդիսատեսի ջերմությունն, ինչն ինձ համար ամենամեծ գնահատականն է:
Շոուբիզնեսում
Շատ հետաքրքիր աշխարհ է «շոուբիզնես» կոչվածը, բայց անարդար` լի խոչընդոտներով: Այս ասպարեզում այսօր մարդիկ են, ովքեր տառապում են հիվանդությամբ, որ կոչվում է «ճանաչվածություն»: Այն, ինչ այժմՀասմիկ Կարապետյան այդ դաշտում է կատարվում տհաճ է. չեմ ուզում մարդկանց վիրավորել, բայց հայ ազգին ռաբիզ ու խնջույքային 6/8 երգեր են միայն մատուցվում: Իսկ մարդիկ, ովքեր ավելի բարձր երաժշտական ճաշակ ունեն, անտարբերության են մատնվում:
Այս լճացման մեջ անգամ մարում է ցանկությունն ինչ-որ բան ասելու:
Կյանքում
Երջանիկ եմ: Ունեմ լավ ծնողներ, ընտանիք, ընկերներ, սիրած գործ. սրանք երջանիկ լինելու ամենամծ գրվականներն են:
Անվերապահորեն հավատում եմ`
Աստծուն հավատում եմ անվերապահորեն. Աստված իմ ընկալմամբ ինքը բնությունն է, տիեզերքը, այն պահպանիչ լուսավոր ուժերը, ովքեր միշտ մեզ հետ են /ամենաբազմազան իրավիճակներում ես զգացել եմ նրանց գոյությունը/ :
Ներում եմ`
Ներում եմ միշտ. անգամ այն ժամանակ, երբ մտածում եմ, թե չեմ կարող ներել: Ներում եմ, որովհետև փորձովս հասկացել եմ, որ չներելուց վիրավորանքն առաջինը քեզ է թունավորում:
Նոր ծրագրեր
Գրել եմ նոր երգեր, պատրաստվում եմ նկարահանել տեսահոլովակ: Վանաձորում հունիսի 25–ին հանդես եմ գալու մենահամերգով, իսկ հունիսի 30-ին և հուլիսի 1–ին Պարույր Գրիգորյանի հետ համատեղ համերգներով հանդես կգանք Ստեփանակերտում: Կարծում եմ` նաև երևանյան մենահամերգի համար է պահը հասունացել. մտածում եմ նաև այդ մասին: {jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries